Բան Կի Մունի գլխավոր քարտուղարության անհաջող շրջանը
2016 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվում է ՄԱԿ-ում Բան Կի Մունի գլխավոր քարտուղարության երկրորդ հնգամյա շրջանը և 2017 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնում նրան փոխարինելու է 71-ամյա Անտոնիո Գութերեսը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բան Կի Մունի ծառայության տասը տարիների ընթացքում միջազգային այդ կառույցը դիմագրավեց բազմաթիվ հարցեր, մարտահրավերներ ու ճգնաժամեր: Այդուհանդերձ Բան Կի Մունն այդ մարտահրավերներին դիմագրավելու հարցում այնքան էլ դևրական գործունեություն չծավալեց:
Բան Կի Մունի գործունեության արդյունքները կարելիէ բաժանել երկու խմբի: ՄԱԿ-ի բյուջեի ձևավորվում է անդամ երկրների վճարներով: Եվ օրինակ ԱՄՆ-ն, որ ապահովում է ՄԱԿ-ի բյուջեի խոշոր բաժինը, շատ դեպքերում կազմակերպության ու նրա կից կառույցների պաշտոնատարների վրա ճնշումէ գործադրում` իր պահանջներին բավարարություն տրվելու համար: Սակայն առավել կարևոր խնդիրն այս կազմակերպության անվտանգության կառույցը համարվող Անվտանգության խորհրդի ներկա կառույցի անհամապատասխանությունն է միջազգային քաղաքականության ու տնտեսության ասպարեզում առկա իրականություններին ու զարգացումներին: Չնայած Անվտանգության խորհրդի կառույցի բարեփոխմանը թափ հաղորդելու տարբեր երկրների ղեկավարների պահանջին, Բան Կի Մունը չկարողացավ այդ ուղղությամբ քայլեր վերցնել:
Երկրորդ խումբն արտաքին մարտահրավերները և միջազգային ու տարածաշրջանային ճգնաժամերն էին: Այս կապակցությամբ կարելի է հիշել Սիրիայի, Ուկրաինայի և Հարավային Սուդանի ճգնաժամերն ու Եմենի պատերազմը: Դրանցից շատերի դեպքում Բան Կի Նունը հանդես եկավ միայն դիտորդի դերում ու չկարողացավ կամ չցանկացավ ազդեցիկ ու կառուցողական դերակատարություն ունենալ: Այս ուղղությամբ Բան Կի Մունն իր հրաժեշտի և նոր գլխավոր քարտուղարի ներկայացման հանդիսության ժամանակ հաստատեց, որ միջազգային այդ կառույցի շատ ծրագրեր ձախողել են ու այդ ձախողումներից որևէ մեկը չի կարող գերազանցել Սիրիայի ճգնաժամին: Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ՄԱԿ-ի անկարողությանը Բան Կի Մունի ակնարկը վկայում է այն մասին, որ ԱԽ ներկա կառույցի դեպքում ՄԱԿ-ն անկարող է իրագործել իր կանոնադրությամբ սահմանված առաքելությունները: Եմենի պատերազմի դեպքում ՄԱԿ-ը ոչ միայն չկարողացավ կանխել Եմենի անապաստան ժողովրդի դեմ Սաուդյան ռեժիմի դաժան ավիահարվածները, այլև բացահայտորեն խայտառակ քայլ վերցնելով Սաուդյան ռեժիմի անունը հանեց մանկասպան ռեժիմների ցուցակից: ՄԱԿ-ն այդ ռեժիմի անունը հիշատակել էր այդ ցուցակում սակայն կազմակերպությանը ֆինանսական օժանդակությունները դադարեցնելու կապակցությամբ սաուդացիների սպառնալիքից հետո, այդ ռեժիմի անունը հանեց ցուցակից: Սա վկայում է, որ ՄԱԿ-ը որոշ երկրների ճնշման դեպքում հեշտությամբ հրաժարվում է իր դիրքերից:
Անկասկած նկատի առնելով ՄԱԿ-ի ներկա կառույցը, չի կարելի տարածաշրջանային ու միջազգային հարցերի ու ճգնաժամերի կարգավորման հետ մեծ հույսեր կապել: