Տարածաշրջանում Արաբիայի նպատակների ձախողումը
Լոնդոնում հրատարակվող «Ինդիփենդենթ» օրաթերթը գրել է. «Երկու տարի առաջ այնպես էր թվում, որ արաբական ու իսլամական երկրների մեջ որպես գլխավոր ուժ հանդես գալու և Իրանին մեկուսացնելու համար Սաուդյան Արաբիայի գործադրած ջանքերն արդյունավորվում են»:
Ուրբաթ օրը տպագրված մի հոդվածում թերթը գրել է. «Իսլամ աշխարհի ու արաբական աշխարհի գլխավոր ուժը դառնալու Սաուդյան Արաբիայի ծրագրերը ձախողել են»:
«2015 թվականի դեկտեմբերին քաղաքական ու անվտանգության շատ շրջանակներ, այդ թվում Գերմանիայի արտաքին տեղեկատվության ծառայությունը, մտահոգություն հայտնեցին առ այն, որ Արաբիայի միջամտողական քաղաքականությունները փոխարինել են այդ երկրի թագավորական ընտանիքի առավել հին անդամների զգուշավոր դիրքորոշումներին»,-գրել է «Ինդիփենդենթ»-ը հավելելով, թե այսօր Արաբիայի քաղաքականությունները վկայում են, որ սաուդցիների նպատակները ոչ մի բնագավառում իրականություն չեն դարձել:
Սաուդցիներն Իրանի դեմ հրահրումները մի քանի նպատակներով ներառել են իրենց օրակարգում: Տարածաշրջանի զարգացումներում Իրանին մեկուսացման մատնելը, հարևան երկրների հետ Թեհրանի հարաբերությունների խափանումը և վերտարածաշրջանային ուժերի ռազմական ներկայության համար հող նախապատրաստելը Արաբիայի արտաքին քաղաքականության նպատակներից են:
Արաբիան տարածամոլական քաղաքականություններ որդեգրելու և տարածաշրջանում լարվածություն հրահրելու մեջ է մեղադրում Իրանին: Սակայն դա ինչ-որ կերպով նշանակում է խույս տալ իրականություններից և թաքնվել կեղծ հոսանքների թիկունքում, ինչը վկայում է տարածաշրջանում սաուդցիների և Արաբիային կից շեյխերի քաղաքականությունների ձախողման մասին: Արաբիան այսօր մխրճվել է Եմենի պատերազմի ճահճում: Բահրեյնում Արաբիայի ռազմական միջամտությունը հալածանքներից և մարդու իրավունքների հարցով խայտառակությունից բացի, այլ արդյունք չի ունեցել Բահրեյնի ու Արաբիայի համար: Արաբիայի իշխանությունները հավատացած են, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական բնագավառում նման տեղաշարժերով կարող են անվտանգության նոր հավասարություններ ստեղծել: Սաուդցիները տարածեցին դավանական հողի վրա ատելությունը, սակայն իրենք անկայունության մատնվեցին: Արաբիայի իշխանությունները տարածաշրջանային դիրքավորումներով փորձեցին իրենց քայլերն արդարացնել հանուն խաղաղության և ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիայի շրջագծում, սակայն գործնականում պատերազմի, ավերածության և անմեղ մարդկանց կոտորածի սերմեր տարածեցին: Սաուդցիները նաև փորձեցին Իրանին մեղավոր ներկայացնել այն ամեն մեջ, որ կատարել են իրենք: Տարածաշրջանի երկրների անվտանգությունն ու կայունությունը խաթարելու նպատակով սադրանքների, ահաբեկչական կազմակերպությունների պաշտպանության և վահաբական ու թաքֆիրական գաղափարների տարածման հարցում Արաբիայի դերակատարությունը այն քայլերից են, որոնք այսօր բացահայտվում և հասարակական կարծիքի դատին են հանձնվում: Արաբիայի դիրքորոշումները և Ալե Սաուդի անտրամաբանական քայլերը դիվանագիտական, ապահովական ու նույնիսկ ռազմական տեսակետից անսովոր վերաբերմունք են համարվոմ: Արաբիան նավթային դոլարները ծախսեց պատերազմ հրահրելու և Իրանի հետ թշնամության ճանապարհին և նույնիսկ ՕՊԵԿ-ում նավթի համաշխարհային գների անկման պատճառ դարձավ, որպեսզի այդպիսով Իրանին տնտեսական դժվարության մատնի: Այս ծրագրված քայլերը, սակայն Արաբիայի վնասին են եղել և ինչպես «Ինդիփենդենթ»-ն է գրել այս քաղաքական խաղը տանուլ է տվել Արաբիան: