Թրամփը խոստացել է համագործակցել Նեթանյահուի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i52181-Թրամփը_խոստացել_է_համագործակցել_Նեթանյահուի_հետ
Սպիտակ տունը հայտարարել է, որ կիրակի երեկոյան Թրամփի և Նեթանյահուի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցում կողմերը համաձայնության են եկել տարածաշրջանային տարբեր հարցերի վերաբերյալ խորհրդակցելու շուրջ: Հարցերից մեկն է այսպես կոչված Իրանի «սպառանլիքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2017 14:56 Asia/Tehran
  • Թրամփը խոստացել է համագործակցել Նեթանյահուի հետ

Սպիտակ տունը հայտարարել է, որ կիրակի երեկոյան Թրամփի և Նեթանյահուի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցում կողմերը համաձայնության են եկել տարածաշրջանային տարբեր հարցերի վերաբերյալ խորհրդակցելու շուրջ: Հարցերից մեկն է այսպես կոչված Իրանի «սպառանլիքը»:

Սիոնիստական շրջանակների կարծիքով, Թրամփ-Նեթանյահու հեռախոսազրույցը վկայում է Օբամայի կառավարության լարվածության շրջանից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգման մեկնարկի մասին: Իրանաֆոբիան քաղաքականություն է, որին հետևում էր Օբամայի կառավարությունը։ Իր նախընտրական արշավում, Թրամփը Սիոնիստական ռեժիմին հուսադրել էր, որ ՀԳՀԾ-ին հակադրվելը լինելու էիր կառավարության օրակարգային հարցը: Անցյալը ցույց է տալիս, որ ԱՄՆ պետայրերի քաղաքականության հիմքը եղել է Իրանի դեմ թշնամական դիրքորոշումների օղակը, որն իրականում եղել է «Թավշե ձեռնոցում երկաթե բռունցք» հասկացության ապացույցը: Վերջին տարիներին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Իրանի միջուկային ծրագրի մասին անհիմն վերլուծություններ կատարեց, որն իրականում համարվում էր իրանի մասին ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ մտածելակերպի հիմքը: Սակայն ԱՄՆ արտաքին քաղաքականությունն բխում է տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով իրադարձությունների զարգացումներից և փոփոխություններից: Ամեն դեպքում, Թրամփը «վատ համաձայնություն» է անվանել Իրանի միջուկային համաձայնությունը: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Թրամփի և Նեթանյահուի խոսքերն ինչքանով են դառնալու իրականացվող քաղաքականություն, և արդյո՞ք Թրամփը հավատարիմ է լինելու նեթանյահուին տրված խոստումներին, դա կասկածի տեղիք  է տալիս:  Պարզ է, որ ԱՄՆ-ի նախագահը միջազգային հանձնառություններն անտեսելու մեծ հակում ունի, սակայն հաշվի առնելով իր քայլերին ուղղված քննադատությունները, չի կարողանալու Իրանի դեմ կոնսենսուս ձևավորել և պաշտպանել Իսրայելին: Նեթանյահուն այնպիսի պայմաններում է Իրանի դեմ արտահայտվում, երբ Իսրայելը հայտնվել է ճահճում: Նման արտահայտություններ թույլ տալու փոխարեն, Իսրայելի վարչապետը պետք է դաս քաղի անցյալից և գիտակցի, որ երկար չի կարող դիմանալ այս վիճակումև իրականացնել իր խաբեությունները: ԱՄՆ-ի վերավերյալ․ տրամաբանությանբ կարելի է հասկանալ, որ եթե Թրամփը կարողանա ճիշտ պատկերացնել ԱՄՆ հասարակական, ինչպես նաև երկրի արտաքին իրավիճակը, ապա ԱՄՆ նոր նախագահը պետք է լինի իրատես: ԱՄՆ-ի անցյալին հայացք նետելով, կարելի է եզրակացնել, որ Իսրայելը սպառնալիք է համարվում նույնիսկ ԱՄՆ-ի համար: