Մոնաֆեղներից կաշառք վերցնելը՝ նոր սկանդալ ԱՄՆ-ի համար
Մինչ այժմ բազմաթիվ հայտարարություններ են հնչել ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող հովանավորության և նույնիսկ «Ալ Ղաիդա»-ի ստեղծման հարցում ԱՄՆ-ի դերակատարության ու ահաբեկչական խմբավորումների՝ այդ երկրի միջամտողական նպատակներին ծառայեցվելու մասին: Սակայն այդ խմբերից կաշառք վերցնելն ուղղակի նորություն է, հատկապես ամերիկյան տեսակի ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում:
ԱՄՆ-ի կողմից Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը ցուցաբերվող աջակցությունը երկար պատմություն է, ինչի մասին երկար կարելի է խոսել: Օրերս Associated Press լրատվական գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի որոշ սենատորներ Մոնաֆեղին խմբավորման ղեկավարներից կաշառք են վերցրել, նրանց նիստերում ելույթ ունենալու համար:
Associated Press-ը հրապարակած հոդվածում գրել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության մի պաշտոնյա և նրա խորհրդականներից մեկը դրամի դիմաց ելույթ են ունեցել Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համար:
Էլեյն Չաոն, ում թեկնածությունը տրանսպորտի նախարարի պաշտոնում անցած շաբաթ հաստատվել է Սենատի կողմից, 2015 թվականին Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նիստերից մեկում ունեցած հինգ րոպեանոց ելույթի դիմաց ավելի քան 50 հազար դոլար գումար էր ստացել»:
«Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին ևս այդ խմբավորման համար ունեցած ելույթի դիմաց որոշակի գումար է ստացել: Ջուլիանին ներկայումս համարվում է Թրամփի խորհրդականներից մեկը», հայտնում է Associated Press-ը:
Իհարկե որոշ աղբյուրներ ավելի վաղ հայտնել էին, որ նման նիստերում 10 րոպե ելույթի դիմաց սովորաբար նախատեսված է 20-400 հազար դոլար: Այդ խայտառակությունն այն աստիճան էր խորացել, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման այդ գործընթացը կասեցնելու համար, երկրի ֆինանսների նախարարությանը կարգադրեց քննարկել այդ հարցը ու պարզել, թե արդյոք ամերիկացի քաղաքական գործիչների կողմից նման ելույթների դիմաց գումար ստանալը չի՞ նշանակում ֆինանսական կապեր պահպանել ահաբեկչական խմբավորման հետ:
Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումն իրականում դարձել է ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների դաշնակիցը:Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամները Իրանի մեծ թվով քաղաքացիներին և պատասխանատուներին սպանելուց հետո, նախ փախան Փարիզ, ապա` Իրաք: Փաստորեն 1991 և 1992 թթ.-ին Սադդամը Մոնաֆեղին խմբի անդամներից օգտվեց քրդերին հալածելու համար և Իրաքի քրդերին ցեղասպանության ենթարկեց: Այն ժամանակ, երբ Սադդամը տապալվեց ԱՄՆ-ի հարձակման արդյունքում, Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը շարունակեց մնալ ԱՄՆ-ի հովանավորության ներքո: Խմբավորման անդամները որոշ ժամանակով մնացին Լիբերթի ճամբարում, այնուհետև Բրիտանիայի ու ԱՄՆ-ի լոբբիի աջակցությամբ ուղևորվեցին դեպի Ալբանիա, որպեսզի այդ եվրոպական երկրում կարողանան ազատորեն շարունակել իրենց գործունեությունը: Նույնիսկ ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ֆրանսիան ,որ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման գլխավոր հովանավորներն են, չհամաձայնեցին իրենց հողում պաշտոնապես ընդունել այդ խմբին, որովհետև ահաբեկչության դեմ պայքարի հավակնություն ունեն:
Այդ կողմնորոշումներն ու քայլերը ցույց են տալիս ԱՄՆ-ի մի շարք քաղաքական գործիչների մոտեցումնՄոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նկատմամբ: Նրանց համար նշանակություն չունի, որ այդ խումբը սպանել է Իրանի ավելի քան 12 հազար քաղաքացիների: Այն ինչ ԱՄՆ-ի համար նշանակություն ունի, դա ամեն գնով, ամեն հնարավոր միջոցով իր նպատակին հասնելն է, թեկուզ այդ միջոցը լինի ահաբեկչական խմբավորում: