ԱՄՆ-ի քաղաքականությունների էությունը հեղափոխության մեծապատիվ առաջնորդի տեսակետներում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53597-ԱՄՆ_ի_քաղաքականությունների_էությունը_հեղափոխության_մեծապատիվ_առաջնորդի_տեսակետներում
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին երեքշաբթի օրը ԻԻՀ օդուժի հրամանատարների ու անձնակազմի հետ հանդիման ժամանակ անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի այն հայտարարությանը, թե Իրանը շնորհակալ պիտի լինի ԱՄՆ-ի նախկին նախագահից, ասել է. «ԱՄՆ-ի նոր նախագահն իր խոսքերով ու քայլերով ապացուցել է ԱՄՆ-ի իշխող վարչակազմի անգործունակության մասին Իրանի 38-ամյա կոչերի իրավացիությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2017 08:30 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին երեքշաբթի օրը ԻԻՀ օդուժի հրամանատարների ու անձնակազմի հետ հանդիման ժամանակ անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի այն հայտարարությանը, թե Իրանը շնորհակալ պիտի լինի ԱՄՆ-ի նախկին նախագահից, ասել է. «ԱՄՆ-ի նոր նախագահն իր խոսքերով ու քայլերով ապացուցել է ԱՄՆ-ի իշխող վարչակազմի անգործունակության մասին Իրանի 38-ամյա կոչերի իրավացիությունը»:

Նա նաև նշել է. «Արևմուտքի հետ հույսեր կապելը, որը դեմ է համակարգի սկզբունքին ու իսլամի իշխանությանը, մեծ սխալ է համարվում»:

Իրանի մեծ ժողովուրդն իսլամական հեղափոխության հաղթանակից անցած չորս տասնամյակներում երբևէ ԱՄՆ-ի կողմից անկեղծ վերաբերմունքի ականատես չի եղել: Այն պատկերացումը, որ Իրանի կապակցությամբ Օբամայի և կամ ԱՄՆ-ի որևէ այլ նախագահի տեսակետները կարող են տարբերվել , սին ենթադրություններ են: Թրամփը  ապացուցեց, որ որևէ իրատեսական ընկալում չունի ԱՄՆ-ի ու Իրանի ներկայի ու անցյալի մասին:

Հեղափոխության մեծապատիվ առաջնորդի խոսքերով, երբ  Օբաման ԱՄՆ-ի երկաթե բռունցքը թաքցրել էր թավշյա ձեռնոցում ու փոփոխության մասին էր խոսում, նման  հայտություններ լսելով Իրանը չոգևորվեց, որ այսօր Թրամփի վկայությամբ զղջա անցյալի համար և կամ էլ Օբամայի հանդուրժողականության համար շնորհակալ լինի: Եթե Թրամփը հետադարձ հայացք նետի կնկատի, որ Օբաման ոչ միայն Իրանի հանդեպ հանդուրժող չի եղել, այլ իարել է ամեն ինչ` ԱՄՆ-ի հեղինակությունը պահպանելու համար և խոսել է բոլոր այլընտրանքները սեղանի վրա լինելու մասին: Օբաման նույնիսկ Սպիտակ տանն իր աշխատանքային վերջին օրերին երկարաձգելով Իրանի դեմ շրջափակումների գործադրման ժամկետն ու ստորագրելով ԻԻՀ նկատմամբ արտակարգ դրությունը շարունակվելու մասին օրենքն ապացուցեց, որ բոլոր ճանապարհները բաց է թողել Թրամփի համար, որպեսզի վերջինս շարունակի Իրանի հանդեպ թշնամությունը:  Օբաման համարվում էր Ջորջ Բուշի ժառանգորդն, իսկ այսօր Թրամփը նույնը ժառանգել է Օբամայից:

Ջորջ Բուշի թշնամական քաղաքականությունների շրջանակներում Իրանի դեմ բազմաթիվ անհիմն հայտարարություններ հնչեցին: Իսկ Բարաք Օբաման, ով փոփոխության կարգախոսով Սպիտակ տուն էր մտել, միայն հաստատեց, որ ԱՄՆ-ն Իրանի դեպքում մեծ սխալներ է թույլ տվել: Օբաման ՀԳՀԾ-ն ստորագրելիս ասաց, որ եթե կարողանար, ամբողջովին կվերացներ Իրանի միջուկային գործունեությունը: Կարող է պատահել, որ Թրամփը ցանկանա ՀԳՀԾ-ի հետ կապված որոշ հարցերի պարագային այլ կողմնորոշում ընդունել, բայց այդ կողմնորոշումն անկասկած մեծածախս է լինելու: Քանի որ Իրանի դիտանկյունից ԱՄՆ-ն Իրանի հետ թշնամությունից բացի ուրիշ բան չի կատարել ու երկու կուսակցություններից որ մեկն էլ, որ ստանձնել է իշխանության ղեկը հայտնվել է Իրանի հետ թշնամության ճակատում: Հետևաբար նկատի առնելով ԱՄՆ-ի քաղաքականությունների ու նպատակների էությունը Իրանի դիտանկյունից Օբաման ու Թրամփը ոչնչով չեն տարբերվում: ԻԻՀ-ն անկախ նրանից թե ԱՄՆ-ում որ կուսակցությունն է վարում իշխանության ղեկը, կշարունակի իր սկզբունքային քաղաքականությունը: