ԱՄՆ-ն շարունակում է իր թշնամական ուղին ընդդեմ Ռուսաստանի
Չնայած նախընտրական քարոզարշավի ժամանակ և ԱՄՆ-ի նախագահի լիազորություններն ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման մասին հայտարարություններ է արել ,բայց այժմ նրա կառավարությունը Ռուսաստանի դեմ տեղեկատվական նոր պատերազմ է նախապատրաստում:
Միացյալ Նահանգների իշխանությունները ստեղծում են նոր կենտրոն, որը նախատեսված է Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ մղելու համար։ Կենտրոնն իր գործունեությունը կիրականացնի Գլոբալ փոխգործակցության կենտրոնի (Global Engagement Center, GEC) միջոցով: Նշվում է թե նման կենտրոն ստեղծելու նախագիծը եղել է դեռևս նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, սակայն այն ժամանակ կենտրոնը պետք է պայքար մղեր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ:
Ավելի վաղ ԱՄՆ-ն սառը պատերազմի շրջանում նման կենտրոն ստեղծել էր Ռուսաստանի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար, սակայն ժամանակի ընթացքում այն դադարեց գործել:
Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ սանձազերծելու նպատակով կենտրոնի ստեղծումը վկայում է այն մասին, որ Թրամփի կառավարությունը չի վստահում Պուտինի կառավարությանը: Փաստորեն դա նշանակում է,որ Վաշինգտոնը շարունակում է իր թշնամական ուղին ընդդեմ Մոսկվայի:
Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ և ԱՄՆ-ի իշխանության ղեկին անցնելուց հետո հայտարարեց, որ այդ երկրի նախկին նախագահ՝ Բարաք Օբամայի վարած քաղաքականություններին հակառակ, ինքը պատրաստվում է բարելավել հարաբերությունները ՌԴ-ի հետ: Այս հայտարարությունը հուսադրեց Մոսկվային, բայց ԱՄՆ նոր նախագահը որոշ ժամանակ է ինչ Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավումը պայմանավորել է Մոսկվայի ագրեսիվ քաղաքականությունների դադարեցմամբ և Վաշինգտոնի պահանջների իրականացմամբ: Ավելի վաղ Թրամփը խոսել էր ՆԱՏՕ-ի հնացած լինելու մասին ,բայց ԱՄՆ-ի ուժերն ու զինտեխնիկան և ՆԱՏՕ-ի անդամները հունվարի 20-ին Թրամփի իշխանության գալուց հետո Ռուսաստանին թուլացնելու և շրջափակելու նպատակով տեղակայվել են արևելյան Եվրոպայում : Ի դեպ ԱՄՆ նոր նախագահը վերջերս խոսել է նույնիսկ իր երկրի կողմից ՆԱՏՕ-ին հզոր աջակցություն ցուցաբերվելու մասին: Ուկրաինայի հարցով հակառուսական պատժամիջոցները դեռ շարունակվում են ,իսկ Թրամփը վերջերս Ուկրաինայի կառավարությանը խոստացնել է Ռուսաստանի սպառնալիքներից պաշտպանել այդ երկրին:
Ռուսները քաջ գիտակցում են,որ ամերիկացի քաղաքական ու ռազմական գործիչների մոտ դեռ տիրում է սառը պատերազմի ոգին ,ուստի Պուտինի կառավարությունը պետք է փորձի պահպանել իր երկրի անվտանգության ու պաշտպանական պատրաստվածությունը թշնամու սպառնալիքների դիմաց:
Վերջերս ռուսները նոր ռազմատեխնիկա և թարմ ուժեր տեղակայելով արևմտյան սահմանի երկայնքում , իրենց պատրաստվածությունն են ի ցույց դրել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու համար: Այդ պատրաստվածությունը մեծ նշանակություն ունի, քանի որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը սառը պատերազմից հետո իրենց հարցերի կարգավորման ուղղությամբ անվտանգության շրջանակում կայուն քայլեր չեն ձեռնարկել և կողմերի միջև թշնամությունը շարունակվում է: Յուրաքանչյուրը փորձում մասնավորապես ընդլայնել իր ազդեցությունն արևելյան Եվրոպայում: