Բահմանի 22-ը՝ Իրանի ժողովրդի հզորության ու միասնության դրսևորաման օր
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53795-Բահմանի_22_ը_Իրանի_ժողովրդի_հզորության_ու_միասնության_դրսևորաման_օր
Այսօր իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի օրն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2017 09:25 Asia/Tehran
  • Բահմանի 22-ը՝ Իրանի ժողովրդի հզորության ու միասնության դրսևորաման օր

Այսօր իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի օրն է:

Հեղափոխական ու արդարատենչական գաղափարներ տարածելով, այս մեծ իրադարձությունը մերժեց իմպերիալիզմը , փոխեց քաղաքական հավասարությունները: Այս պայքարն սկսվեց այն ժամանակ, երբ Իրանի ժողովուրդը որոշեց լինել անկախ ու զարգացած: Որոշում, որը հակասում էր ծավալապաշտ ուժերի շահերին:

Հեղափոխական այս շարժման գաղափարներն անցան Իրանի սահմանից և գերտերությունների դիմակայելու կարևոր չափանիշ դարձան: Այդ իսկ պատճառով թշնամիները շարունակ դավեր են նյութում իսլամական հեղափոխությունը լուսանցք մղելու համար և այսօր փափուկ պատերազմ են մղում:

Ակնհայտ է, որ այս հակադրվածությունը կշարունակվի այնքան, որքան Իրանի ժողովուրդը կդիմակայի նրանց ընչաքաղցությանը: Իհարկե  այս ճանապարհին կան մեծ խնդիրներ՝ սկսած տնտեսական հարցերից մինչև ռազմական սպառնալիքները: Այս պայքարը բարդ և դժվար է և մեծ ուժ ու հավատ է պահանջում: Այս պայքարում հաղթելու պայմանն է միասնությունը և հզորության պահպանումը: 

Տարիներ է, ինչ թշնամիները խոշոր գումարներ ծախսելով լրատվական շարժում են ձևավորել իսլամական համակարգի դեմ, որի գլխավոր նպատակն է թաքցնել իսլամական հանրապետության հզոր կողմերը և մտացածին բացասական կողմեր ներշնչելով, հուսալքություն առաջացնել ժողովրդի, հատկապես երիտասարդության մոտ: Այս թշնամությունը թիրախ է դարձրել իսլամական համակարգի ինքնությունը: Անվերջ այս թշնամանքը նկատելի է ԱՄՆ-ի պետայրերի դիրքորոշումներում ու արտահայտություններում: Իրանի իսլամական հանրապետությանը հաջողվել է դիմակայել բոլոր ճնշումներին ու դավերին և որպես ազդեցիկ ու կայուն հեղափոխություն շարունակել իր ճանապարհը:

Այս բոլորը վկայում են այն մասին, որ զոռբաներին դիմակայելու Իրանի ժողովրդի կեցվածքը կարգախոս չէ: Իսլամական հեղափոխությունն ամենաժողովրդական հեղափոխությունն է աշխարհում և հաջողել է վճռականությամբ վստահ քայլեր վերցնել իր նպատակների իրագործման ուղղությամբ:

Այս հեղափոխության գաղափարներին ծանոթ անձինք գիտեն, որ բահմանի 22-ի քայլարշավին ժողովրդի մասնակցությունը իսլամական հեղափոխության իդեալների հետ ուխտակցության վերահաստատում է նշանակում և պատերազմի կամ փափուկ պատերազմի տեսքով նախագծված թշնամիների դավերի դիմաց ժողովրդի դիմակայության դրսևորում է: 

Այսօրվա մեծ քայլարշավին Իրանի ժողովրդի մասնակցությունը պատասխան է Սպիտակ Տան և կայսերապաշտների սպառնալիքներին: Եվ սա իրողություն է, որ զայրույթ է պատճառում ԱՄՆ-ի պաշտոնատարներին: