Ադրբեջանի մտահոգությունը Մեծամորի ատոմակայանի կապակցությամբ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանի գործունեության կապակցությամբ:
Համաձայն «Թրենդ» լրատվական գործակալության հաղորդման՝ Էլմար Մամեդյարովն, անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի կառույցի պատճառած վնասներին ու նաև շրջակա միջավայրի համար դրա ներկայացրած վտանգին, պահանջել է դրա աշխատանքի դադարեցումը: Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության համաձայն՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի շարունակվելը բացասաբար է ազդում Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի ու հենց Հայաստանի շրջակա միջավայրի վրա: Նրա ընդգծմամբ՝ Մեծամորի ատոմակայանը Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանի նման է և նրա սպառման ժամկետն ավարտվել է:
Մեծամորի ատոմակայանի կապակցությամբ Ադրբեջանի բողոքը նորություն չէ: Ավելի վաղ նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը 2014 թվականին Նիդերլանդների Հաագայում գումարված Միջուկային անվտանգության 3-րդ նստաշրջանում շրջակա միջավայրի վրա Մեծամորի ատոմակայանի վտանգների կապակցությամբ իր մտահոգությունը հայտնեց Հայաստանի հարևաններին ու տարածաշրջանի մյուս երկրներին: Թուրքիան նույնպես բազմիցս բողոքել է իր սահմանների հարևանությամբ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի կապակցությամբ և պահանջել է դադարեցնել այն:
Սեյսմիկ տեսակետից անկայուն տարածքում գտնվելու և 1998 թվականի երկրաշարժի փորձը թիկունքում թողնելու պատճառով չի բացառավում, որ Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կարող է շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնել, սակայն նաև չպիտի անտեսել այն ճշմարտությունը, որ Մեծամորի աշխատանքի կապակցությամբ Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացրած բողոքները հնչում են Երևանի վրա ճնշում գործադրելուն ուղղված համատեղ ջանքերի շրջագծում, քանի որ ավելի վաղ Բաքվի իշխանությունները լռել են այդ երկրի տարածքում Ռուսաստանի գաղտնալսման Կաբալայի կայանի բնապահպանական վտանգների կապակցությամբ: Դա ի տես այն բանի, որ հրապարակված վիճակագրական տվյալները վկայում են այդ կայանի գործունեության շրջանում Կաբալայի տարածքի բնակիչների մոտ տարբեր տեսակի քաղցկեղներով վարակվածների բարձր թվի մասին:
Այս պահին Մեծամորի ատոմակայանում արտադրված էլեկտրաէներգիան ապահովում է Հայաստանի կարիքների 40 տոկոսը:
Նախկին Խորհրդային Միության փորձագետների կողմից նախագծված Մեծամորի ատոմակայանի աշխատանքը 1988 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժից հետո խորհրդային իշխանությունների հրահանգով ժամանակավորապես դադարեցվեց: Այդուհանդերձ Հայաստանի անկախությանը հաջորդած տնտեսական ծանր պայմաններում Երևանի իշխանությունները 1993 թվականին ռուս փորձագետների օգնությամբ այն կրկին շահագործման հանձնեցին:
Այս ատոմակայանի կապակցությամբ մտահոգություն առաջացնող փաստը նրա համար հստակեցված գործունեության շրջանն է, որն ավարտին է հասել 2001 թվականին, ինչն էլ Բաքվի մտահոգությունների համար պատրվակ է ծառայում: Այդուհանդերձ թվում է, որ Բաքվի իշխանություններն իրենց այդ քայլով ավելի շուտ նպատակ ունեն հարվածել Հայաստանին:
Այս կապակցությամբ պետք է հիշել Կասպից ծովի օրինակը: Չնայած այդ ծովում շարունակաբար աճող նավթային աղտոտվածությանը, Բաքվի իշխանությունները շարունակում են լռել այդ մասին: Միևնույն ժամանակ Կասպից ծովի էկոսիստեմի խոշոր մասը ախտոտված է ծովային այդ ընդարձակ տարածքում Ադրբեջանի նավթի ու գազի հետ կապված աշխատանքներից: