Ի՞նչ է փնտրում CIA-ի նոր պետը Թուրքիայում
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության ՝ CIA-ի պետ Մայք Պոմպեոն այդ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակներում այցելել է Թուրքիա, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի պաշտոնատարների հետ:
Ուրբաթ օրը Պոպմպեոն հանդիպել է Թուրքիայի վարչապետին: Հանդիպման ընթացքում Բինալի Յըլդըրըմը կրկին անգամ Վաշինգտոնից պահանջել է արտահանձնել Հիզմեթ խմբի առաջնորդ Ֆաթոլլահ Գյուլենին : Թրքական ԶԼՄ-ները որևէ անդրադարձ չեն արել այն հարցին, թե ամերիկյան կողմը ինչ պատասխան է տվել Յըլըդըրմի պահանջին:
Այս այցի ընթացքում քաղաքական շրջանակների ուշարությունը գրավել է Միջին Արևելքի ու Սիրիայի զարգացումների ֆոնին ԱՄՆ-ի ու Թուրքիայի փոխադարձ ակնկալիքներն ու սպասելիքները:
Նկատի առնելով այն հարցը որ Թուրքիան ցանկանում է հանդես գալ Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման նախաձեռնողի դերում ու գործնական դաշտում էլ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի առաջատար համարվել, Ռուսաստանի հետ Անկարայի հարաբերությունները այն գլխավոր պատճառներից են համարվում, որ Պոմպեոյին ստիպել են իր արտասահմանյան առաջին ուղևորությունը կատարել դեպի Թուքրիա:
Սիրիացի քուրդերի խմբերի գործունեության կապակցությամբ Վաշինգտոն-Անկարա տարաձայնություններն ու Սիրիայի պատերազմի դաշտում նոր իրավիճակը, CIA-ի պետի Թուրքիա կատարած ուղևորության պատճառներից են համարվում: Հետևաբար Էլ-Բաբի ու Ալ-Ռաքքայի գործողություններում ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմական համագործակցության շուրջ Թրամփի ու Էրդողանի համաձայնության և տարհանվածների ու փախստականների ալիքի դեմ պայքաելու ուղղությամբ քայլերի քննարկումը Պոմպեոյի Անկարա կատարած ուղևորության օրակարգում է լինելու:
Սիրիայի քրդական խմբերին հովանավորելուց ԱՄՆ-ի հրաժարումը, Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության անտեսումն ու իհարկե սահմանադրական բարեփոխումների ֆոնին Թուրքիայի ներքին զարգացումների հանդեպ Վաշինգտոնի հովանավորությունը, ԱՄՆ-ի նոր կառավարությունից Անկարայի պետայրերի ակնկալիքների մի մասն են համարվում:
Այս պահանջներն անշուշտ գլխավորում է որպես հուլիսյան հեղաշրջման նախագծող Գյուլեին Թուրքիա արտահանձնելու համար պայմանների նախապատրաստումը: Հատկապես որ Թուրքիայի այս պահանջի իրագործումը կարող է խոշոր ազդեցություն գործել սահմանադրական բարեփոխումներին և Էրդողանի առաջարկած փոփոխություններին ժողովրդի կողմ ձայների վրա:
Այս միջոցին գուցե Ռուսաստանի ռազմական ինքնաթիռների միջոցով թուրք զորայինների դիրքերի թիրախ դառնալը թափ հաղորդի Թուրքիայի ու Անկարայի հարաբերությունների մերձեցմանը: Հատկապես որ տարածաշրջանի քաղաքական շրջանակներ թիրախ դարձնելով Թուրքիայի ու Ռուսաստանի սերտ կապերը, ռուսական ինքնաթիռների թույլ տված սխալը Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի ահաբեկմանն ու նաև Թուրքիայի բանակի ռազմական ինքնաթիռների միջոցով ռուսական ռազմական ինքնաթիռի կործանմանը տրված պատասխան են համարել:
Այս դեպքին անմիջապես արձագանքեց Մոսկվան և Պուտինը ցավակցեց ռուսական ինքնաթիռների հարձակման զոհ գնացած թուրք զորայինների հարազատներին, որպեսզի CIA-ի պետի Թուրքիա կատարած ուղևորության հետ միաժամանակ, Մոսկվա-Անկարա համագործակցությունների աճող ընթացքը ու նաև ԱՄՆ-ից Թուրքիայի հեռանալն այս հարձակման ու նաև Պոմպեոյի Անկարա կատարած ուղևորության հակակշռի տակ չհայտնվեն: