Օլանդ.«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորել  ԼՂ-ի ինքնորոշման սկզբունքով»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53923-Օլանդ._Ղարաբաղյան_հակամարտությունը_պետք_է_կարգավորել_ԼՂ_ի_ինքնորոշման_սկզբունքով
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է.«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորել ԼՂ-ի  ինքնորոշման սկզբունքով»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 11, 2017 15:33 Asia/Tehran
  • Օլանդ.«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորել  ԼՂ-ի ինքնորոշման սկզբունքով»

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է.«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորել ԼՂ-ի  ինքնորոշման սկզբունքով»:

 Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է«Մարտերը դադարեցվել են, երկխոսություն է սկսվել, հրադադար է հաստատվել, սակայն մենք չենք կարող բավարարվել հրադադարով, քանի որ դա լուծում չէ: Մենք պետք է հակամարտության կարգավորման համար իրական բանակցություններ սկսենք: Մեծ սխալ կլինի կարծել, թե իրավիճակը կայունացել է։ Այս հարցում Ֆրանսիան առանձնահատուկ պատասխանատվություն ունի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ մեկտեղ»․ հավելել է Օլանդը:

 Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը կարևոր դերակատարություն ունի Ղարաբաղյան հակամարտությանը վերջ տալու հարցում: Այնուամենայնիվ Ֆրանսիան և Մինսկի խմբի մյուս համանախագահները հակամարտությանը վերջ տալու համար ոչ միայն չեն կարողացել դրական քայլ կատարել, այլև չեն կարողացել նվազեցնել լարվածությունները: Այդ հակասական հայտարարությունների պատճառը երկակի դիրքորոշումներն են և տարածաշրջանի իրական պահանջներին ուշադրություն չդարձնելը:

 Ի դեպ, Մինսկի խմբի համանախագահների նախագծերը, որոնք հիմնականում ներկայացվել են 1995-1996 թթ.-ին հարուցել են երկու թշնամի երկրների բացասական հակազդեցությունները: Իրականում պետք է ասել, որ Մինսկի խմբի համանախագահները ավելի քիչ ուշադրություն են դարձրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված կառուցողական մեխանիզմներին: Նրանք, փաստորեն, առաջնային տեղ են հատկացրել իրենց շահերի ապահովմանը: Այդ իրողություններից անկախ, հակամարտ կողմերից մեկին ուղղված Մինսկի խմբի համանախագահների միակողմանի հովանավորությունը կխոչընդոտի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

 Նման պայմաններում այս հարցը առաջ քաշելով Օլանդը  փորձել է  նոր շունչ հաղորդել Ղարաբաղյան հակամարտությանը: Ֆրանսուա Օլանդը, խոսելով այդ տարածքի ինքնորոշման  հիման վրա հակամարտության կարգավորման մասին, փաստորեն նոր առաջարկ է ներկայացրել, որը հակադրվում է Ադրբեջանի դիրքորոշմանը և համապատասխանում հայերի ցանկություններին:

 Իրականում Մինսկի խմբի համանախագահները հարավային Կովկասում խաղաղ նախագծեր ներկայացնելով մշտապես երկակի ու հակասական դիրքորոշմամբ են հանդես եկել: Այդիսկպատճառով ավելի քան երկու տասնամյակ անցնելուց հետո, ավելի է բարդացել  Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այդ առաջարկին զուգընթաց Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Մադրիդյան սկզբունքերի իրագործման անհրաժեշտությունը: «Մենք պետք է անդրադառնանք հակամարտության կարգավորման տարրերին,  որոնք արձանագրված են Մադրիդյան սկզբունքներում: Մենք գիտենք նաև, որ երբ վերջիններս կիրառվեն, դրանք պետք է հիմնվեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման վրա»․ շեշտել է Ֆրանսուա Օլանդը: Հայաստանը  Մադրիդյան սկզբունքներին դեմ է, իսկ Ադրբեջանը կողմ: Համենայնդեպս Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները պետք է գնահատել Հարավային Կովկասում հակասական դիրքորոշումներ որդեգրելու եվրոպական պետությունների  քաղաքականությունների շարունակման շրջանակում: