Վրաստանը ռազմական համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i53975-Վրաստանը_ռազմական_համաձայնության_է_եկել_ԱՄՆ_ի_հետ
Վրաստանը տեղեկացրել է Բեռլինում ռազմական համագործակցության շուրջ ԱՄՆ-ի բանակի հետ կայացած համաձայնության մասին: Այս համաձայնության շրջանակներում ԱՄՆ-ն ռազմաբազա է կառուցելու Վրաստանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2017 08:29 Asia/Tehran
  • Վրաստանը ռազմական համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ

Վրաստանը տեղեկացրել է Բեռլինում ռազմական համագործակցության շուրջ ԱՄՆ-ի բանակի հետ կայացած համաձայնության մասին: Այս համաձայնության շրջանակներում ԱՄՆ-ն ռազմաբազա է կառուցելու Վրաստանում:

 Քենեդի միջազգային հետազոտությունների կենտրոնի զեկույցի համաձայն` այս պահին ԱՄՆ-ն 700-ից 800 ցամաքային, ծովային, օդային ու լրտեսական բազաներ ունի արտասահմանում:

Վրաստանում ռազմական վարժությունների կենտրոն հիմնելու Վաշինգտոնի ու Թբիլիսիի  միջև կայացած համաձայնության կարևորությունը վերաբերում է ոչ թե երկու երկրի ռազմական համագործակցության էությանն, այլ ռազմական ու վարժությունների բաժնում երկկողմ համագործակցությունների հանդեպ Վաշինգտոնի ու Թբիլիսիի յուրահատուկ վերաբերմունքին: Իրականությունն այն է, որ վարժությունների կենտրոն կառուցելու  վրացի ու ամերիկացի պաշտոնատարների համաձայնությունը պայմանավորված է ռազմական համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ Վաշինգտոնի ու Թբիլիսիի կողմնորոշմամբ: Այս կողմնորոշումը պիտի որոնել ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղար Ջոն Քերիի անցած ամռանը Վրաստան կատարած ուղևորության ընթացքում ստորագրված երկու երկրի ռազմական համագործակցության փոխհուշագրում, որտեղ կողմերն ընդգծել են անվտանգության ու ռազմական ոլորտներում երկկողմ համագործակցությունների ամրապնդման նշանակությունը:

Վարշավայում ՆԱՏՕ-ի նստաշրջանի սեմին այդ համաձայնության ստորագրումն ու նաև ԱՄՆ-ի ու Վրաստանի գործակցության վրա Ջոն Քերիի դրած շեշտը Օբամայի նախագահության շրջանում մի քանի տարի տևած դադարից հետո շրջադարձային են համարվում երկու երկրի ռազմական համագործակցություններում: Այլ խոսքով, չնայած տարածաշրջանային ու միջազգային հավասարություններում ԱՄՆ-ի ու արևմտյան բանակատեղիի դիտանկյունից Վրաստանի կարևորությունը կրկին մեկնաբանվելու ուղղությամբ այդ երկրի ծավալած բոլոր ջանքերին, եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն իրենց հաշվարկներում չէին կարևորում Վրաստանի դերակատարությունը: Նույնիսկ արևմտյան կառույցներին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը տրված նախնական համաձայնությունը, որ հանգեցրեց Ռուսաստանի հակազդեցությանն ու Ուկրաինայի ճգնաժամին, չեն կարող արևմտյան պետությունների համար Վրաստանի նշանակության ապացույցը համարվել:

Հետևաբար ԱՄՆ-ում դեմոկրատականների 8-ամյա իշխանության շրջանում ռազմական, քաղաքական, տնտեսական ու ապահովական ոլորտներում Վրաստանի հետ ԱՄՆ-ի համագործակցությունը մեկնաբանվում էր Վաշինգտոնի հատվածային քաղաքականությունների շրջանակում: Նույն շրջանակում պիտի քննարկել ռազմական ու անվտանգության ոլորտում համագործակցության կապակցությամբ Ջոն Քերու և Վրաստանի վարչապետի ստորագրած համաձայնագիրը:

Այսօր Վաշինգտոնի ու Թբիլիսիի ռազմական համագործակցությունը տեղավորում է հանրապետականների ավանդական ռազմավարության մեջ: Այս համագործակցությունը հիշեցնում է Ջորջ Բուշ կրտսերի նախագահության շրջանում սենատոր Ջոն ՄաքՔեյնի առաջնորդությամբ ԱՄՆ-ի ու Վրաստանի ռազմական համագործակցությունը: Նա 2008 թվականին Վրաստանին խրախուսեց, որպեսզի իր անվտանգության խնդիրը կարգավորելու համար հարձակում իրականացնի Հարավային Օսեթիայի դեմ:

Սահակաշվիլիի կողմից այդ հանձնարարության իրագործման արդյունքում, Աբխազիայի ու Հարավային Օսիայի երկու ինքնավար հանրապետությունները կործանվեցին: Այսօր թվում է, որ Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի կառավարության արտաքին ու ռազմական քաղաքականությունը կենտրոնացած է Ռուսաստանի ետնաբեմում ռազմական  ազդեցությունն ընդլայնելու շուրջ: Կողմնորոշում, որ չնայած Թրամփի դիրքորոշումները Ռուսաստանի նախագահին մոտիկ լինելու մասին բոլոր մեկնաբանություններին ու վերլուծություններին, վկայում է այն մասին, որ վախի հոգեբանությունը շարունակում է տիրապետել ԱՄՆ-ի արտաքին ու ռազմական քաղաքականության մեջ: Այդ կողմնորոշումն ԱՄՆ-ին մղել է Կովկասի տարածաշրջանում Վրաստանի հետ ռազմական համագործակցության: