Իրան-Շվեդիա հարաբերությունների հեռանկարը իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի դիտանկյունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i54030-Իրան_Շվեդիա_հարաբերությունների_հեռանկարը_իսլամական_հեղափոխության_մեծարգո_առաջնորդի_դիտանկյունից
Շաբաթ երեկոյան իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդունել է Իրան այցելած Շվեդիայի դեսպան Ստեֆան Լոնին: Հանդիպման ժամանակ առաջնորդը կենտրոնացել է երկու կարևոր թեմաների վրա:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 12, 2017 15:11 Asia/Tehran
  • Իրան-Շվեդիա հարաբերությունների հեռանկարը իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի դիտանկյունից

Շաբաթ երեկոյան իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդունել է Իրան այցելած Շվեդիայի դեսպան Ստեֆան Լոնին: Հանդիպման ժամանակ առաջնորդը կենտրոնացել է երկու կարևոր թեմաների վրա:

Ն.Վ. առաջնորդը նախ վերլուծել է տարածաշրջանային ճգնաժամերի և միջազգային մարտահրավերների առաջացման պատճառները: Նշելով, որ տարածաշրջանի խնդիրները հիմնականում արմատավորված են որոշ գերտերությունների միջամտություններում, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«ԱՄՆ-ը և որոշ եվրոպական երկրներ դերակատարություն են ունեցել Իրաքի և Սիրիայի դառը իրողություններում և տարածաշրջանի ժողովուրդները վատատեսությամբ են լցված նրանց նկատմամբ»: Մեծարգո առաջնորդը անդրադարձել է այն կետին, որ ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը չեն կատարել իրենց պարտականությունը: 

«Ցավոք Անվտանգության խորհուրդը որոշ գերտերությունների կալանքի տակ է գտնվում, սակայն կարելի է կառուցողական դերակատարությամբ կանխել այդ կառույցի կողմից երկակի ստանդարտների կիրառումը»․ասել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը:

Անդրադառնալով Իրաքում իրավիճակի բարելավմանը, Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին ասել է.«Սիրիայի խնդրի կարգավորումը նույնպես հնարավոր է, սակայն հարկավոր է դադարեցնել ահաբեկչությանը հովանավորելը և ռազմամոլությունը»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նաև անդրադարձել է Իրան-Շվեդիա հարաբերություններին: Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իրանի հետ վաղեմի հարաբերություններ ունենալով, Շվեդիան լավ համբավ է վայելում Իրանի ժողովրդի շրջանում, ինչը շատ լավ է համագործակցություններն ընդլայնելու համար»: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Իրանի կարևորագույն առանձնահատկությունն է համարել «ուսյալ, առույգ ու աշխատասեր երիտասարդներ և կենսուրախ ու վճռական ժողովուրդ» ունենալը:

Իրանը տնտեսական հարուստ պաշարներ և աշխարհագրական լավ դիրք ունենալուց բացի, ունի այլ արժեքավոր հարստություն. դա հեղափոխության նոր սերունդն է, որը համակարգի փափուկ ուժը և լուսավոր ապագան է համարվում:

Հանդիպման ժամանակ Շվեդիայի վարչապետը նույնպես նշել է, որ Իրանի երիտասարդ բնակչությունը չափազանց արժեքավոր հարստություն է:

 Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ ԻԻՀ-ն ցանկանում է բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունները ընդլայնել Շվեդիայի հետ։ Նրա համոզմամբ՝ Իրան-Շվեդիա հարաբերությունները հիմնավծ են փոխվստահության վրա։

Մեծարգո առաջնորդն անդրադարձել է անցած 1.5 տարում Թեհրանի հետ որոշ եվրոպական պետությունների բանակցություններին, նշելով, որ ձեռքբերված համաձայնությունների մեծ մասը գործնական դաշտ չեն փոխադրվել: Հետևաբար խոսքն ուղղելով Շվեդիայի վարչապետին, մեծարգո առաջնորդն ասել է.«Գիտենք, որ դուք գործունյա անձնավորություն էք և ակնկալում ենք, որ համաձայնությունները միայն թղթի վրա չեն մնա և իրողություն դառնան»: