Կովկասյան ազգերը չեն վստահում ՆԱՏՕ-ին
Չնայած ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու Հարավային Կովկասի որոշ պետությունների պնդումներին՝ տարածաշրջանի ժողովուրդները դեմ են նման քայլերին:
«Gallup» կազմակերպության հարցումները պարզել են, որ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի բնակչության մեծամասնությունը դեմ է ՆԱՏՕ-ին միանալու քաղաքականությանը: Ամերիկյան կազմակերպության հարցումների արդյունքների համաձայն՝ չնայած Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունների քարոզչության Ադրբեջանում հարցվողների միայն 21, իսկ Վրաստանում 37 տոկոսն են համոզված, որ ՆԱՏՕ-ի միացումը բխում է երկրի շահերից: Ադրբեջանում հարցվողների 16, իսկ Վրաստանում 8 տոկոսը ՆԱՏՕ-ն սպառնալիք է համարում իրենց երկրի համար: Իսկ Հայաստանում հարցվողների 8 տոկոսն է վստահում ՆԱՏՕ-ին, իսկ 20 տոկոսը համոզված է , որ դա սպառնալիք է՝ ուղղված երկրի անվտանգությանը։
Հարավկովկասյան երեք երկրներից Թբիլիսին և Բաքուն, առանց տարածաշրջանում քաղաքական գործընթացները հաշվի առնելու, միտված են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմանը։ Հիշյալ երկրները աստիճանաբար խորացրին ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: Համագործակցությունն իր մեջ ներառում է սպառազինություն, համատեղ զարավարժությունների անցկացում, նույնիսկ՝ քաղաքական դիրքորոշման համաձայնեցում: Թեև Թբիլիսին և Բաքուն քարոզչություն են իրականացնում ՆԱՏՕ-ի և Վրաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների ինտեգրման ուղղությամբ, սակայն այդ երկրների քաղաքացիները չեն կարծում, որ դաշինքին անդամակցելը բխում է իրենց շահերից: Ընդհակառակը՝ Վրաստանի և Ադրբեջանի ժողովրդի մեծ մասը ՆԱՏՕ-ն համարում են սպառնալիք՝ ուղղված Ադրբեջանի և Վրաստանի դեմ:Բացասական կողմնորոշման պատճառը պարզ է: Առաջին հերթին տեղեկատվական ցանցերը խոչընդոտում են ՆԱՏՕ-ի նման արևմտյան հզոր կազմակերպությունների նպատակների իրականացումը: Երկրորդն այն է, որ Հարավային Կովկասի հանրապետությունների կառավարությունների քաղաքականությունը չի համապատասխանում ժողովրդական շահերին: Կարելի է ասել, որ իշխող կառավարությունները ժողովրդի կողմից ընտրված իշխանություններ չեն, և հավանաբար հենց քաղաքական ու սոցիալական որոշ փոփոխությունների վախի պատճառով է , որ հարավկովկասյան այդ երկու երկրները փորձում են միանալ ռազմական հզոր դաշինքներին: Մինչդեռ անցյալ տարիների փորձը հակառակն է ապացուցել: 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի և Վրաստանի միջև տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ ՆԱՏՕ-ն, անտարբեր մնալով, միայնակ թողեց իր վրացի դաշնակիցներին: