Ֆելինի հրաժարականը. Արդյոք նոր Ուոթերգեյթ է սպասվում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i54144-Ֆելինի_հրաժարականը._Արդյոք_նոր_Ուոթերգեյթ_է_սպասվում
Անակնկալ կերպով հրաժարական է ներկայացրել ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական՝ Մայքլ Ֆելինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2017 09:09 Asia/Tehran
  • Ֆելինի հրաժարականը. Արդյոք նոր Ուոթերգեյթ է սպասվում

Անակնկալ կերպով հրաժարական է ներկայացրել ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական՝ Մայքլ Ֆելինը:

Որոշումը կայացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները տեղեկացել են Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ Ֆելինի հեռախոսազրույցի բովանդակության մասին: Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան՝ Սերգեյ Կիսլյակի հետ ունեցած հեռախոսազրույցում, Ֆելինը նրան վստահեցրել է, որ ԱՄՆ-ի հաջորդ կառավարությունը կվերացնի Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները:

ԱՄՆ-ի անվտանգության գերագույն պաշտոնյայի կողմից նման հայտարարությունը հակասում է դաշնային օրենքներին և ազգային անվտանգության խախտում է նշանակում:

Ամեն  դեպքում այս դեպքը ծանր հարված է Թրամփի կառավարության համար: Անցյալում Թրամփը մեղադրվում էր Ռուսաստանի հետ քայլ պահելու մեջ և նրա կառավարության ազգային անվտանգության խորհրդականի կապը Ռուսաստանի հետ ապացուցվելու դեպքում, ԱՄՆ նոր նախագահին մեկ անգամ ևս կմեղադրեն այդ հարցում: Սակայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող լարվածությունը կմեղմանա:

Ֆելինի հրաժարականը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում հակառուսական շարժումն այնքան հզոր է, որ կարող է հրաժարական պարտադրել անգամ անվտանգության գերագույն պաշտոնյային: Այդ հզոր շարժումը նաև Թրամփին պարտադրեց անցյալից տարբեր դիրքորոշում որդեգրել Ղրիմը Ռուսաստանին կցելու հարցում:

Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո, Թրամփը հայտարարեց, որ քանի դեռ ռուսները մնան Ղրիմում, Ռուսաստանի դեմ Օբամայի կառավարության կողմից սահմանված պատժամիջոցները կշարունակվեն: Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցների շարունակվելը բարդացնում է Մոսկվայի և Վաշինգտոնի հաշտությունը:

Ֆելինի հրաժարականը մեծ ազդեցություն է թողնելու ԱՄՆ-ի ներքին քաղաքականության վրա: Չի թվում, որ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններում Թրամփի քաղաքական մրցակիցները հրաժարվեն ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի կիբեր հարձակումների աղմկահարույց հարցից: Ներկայումս ԱՄՆ-ի Կոնգրեսը հետաքննություն է անցկացնում այդ հարցի կապակցությամբ և հնարավոր է բացահայտվի նաև Թրամփի կառավարության մի շարք պաշտոնատարների դերն այդ հարցում: Իսկ հետաքննությունների ժամանակ Թրամփի անունը հոլովվելու դեպքում, հնարավոր է ԱՄՆ-ի նախագահն այլ ուղում հայտնվի, որն ի վերջո հանգեցնի իմպիչմենտի: Չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ի երբեմնի նախագահ՝ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին հանգեցրած Ուոթերգեյթի խայտառակությունը սկսվեց Սպիտակ Տան մի շարք պաշտոնյաների գաղտնի քայլերի բացահայտմամբ: 

Իսկ ռուսների հետ Ֆելինի ապօրինի բանակցությունների բացահայտվելն այլ Ուոթերգեյթի կհանգեցնի, թե ոչ, ցույց կտա ժամանակը: