Ահաբեկչությունը համաշխարհային վտանգ է, որը սահման չի ճանաչում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i54206-Ահաբեկչությունը_համաշխարհային_վտանգ_է_որը_սահման_չի_ճանաչում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Երկրների կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ ահաբեկչական հարձակումները» թեմայով ընդհանուր ժողովում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշրուն ասել է.«Այսօրվա աշխարհը կանգնած է ահաբեկչական հարձակումների օրեցօր աճող վտանգի առջև: Այս համաշխարհային սպառնալիքն ուղղված է բոլոր երկրների դեմ: Ահաբեկչության չարաբաստիկ երևույթի դեմ պայքարը չպետք է դառնա պատրվակ` միակողմանի և սպառնալի քայլերի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2017 16:02 Asia/Tehran

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Երկրների կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ ահաբեկչական հարձակումները» թեմայով ընդհանուր ժողովում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշրուն ասել է.«Այսօրվա աշխարհը կանգնած է ահաբեկչական հարձակումների օրեցօր աճող վտանգի առջև: Այս համաշխարհային սպառնալիքն ուղղված է բոլոր երկրների դեմ: Ահաբեկչության չարաբաստիկ երևույթի դեմ պայքարը չպետք է դառնա պատրվակ` միակողմանի և սպառնալի քայլերի համար:

 

Ահաբեկչական հարձակումները, որ երկու տարի առաջ սկսվեցին Ֆրանսիայում «Շառլի Էբդո»-ի դեպքերով, արդեն տարիներից ի վեր ստվեր են նետել արևմտյան Ասիայի տարածաշրջանի ժողովուրդների վրա և արդեն երկար տարիներ է ինչ աշխարհի այս հատվածի, ներառյալ Աֆղանստանի , Իրաքի ու Սիրիայի  ժողովուրդները  դարձել են արևմուտքի կողմից հովանավորվող ահաբեկչության զոհերը: Այդ ահաբեկչական քայլերն այլևս սահման չեն ճանաչում: Այդ հարձակումներում մարդիկ զոհվում և երկրների կենսական նշանակության ենթակառուցվածքները թիրախավորվում են ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումների կողմից: Այդ մասին են վկայում Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող ռմբակոծումները և կանանց ու երեխաների անխնա կոտորածը կամ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռմբակոծումները :

Այս գործընթացը  ցույց է տալիս, որ ահաբեկչության հետևում այլ հոսանքներ են թաքնված: Թեև այդ հարձակումները ինչ-որ տեղ տարբերվում են Իրաքում,Սիրիայում և Աֆղանստանում ԻԼԻՊ, «Թալիբան» և «Բոկո Հարամ» խմբավորումների կողմից իրականացվող ահաբեկչական հարձակումներից, բայց թվում է,որ երկու դեպքում էլ դրանք ահաբեկչություն են, որոնց վառ ապացույցը Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ Իսրայելի ոճրագործությունների վկայականն է: Նման քայլերը ահաբեկչության ամենասարսափելի ձևերն են, որոնք պաղեստինցիների բազմաթիվ սերունդների զրկել են իրենց բնական ռեսուրսներից ու ենթակառուցվածքներից: Նույնը տեղի է ունեցել Եմենում : Սաուդյան Արաբիայի ավիահարձակումների հետևանքով ոչնչացել կամ մեծ վնաս են կրել Եմենի ժողովրդի կենսական նշանակության ենթակառուցվածքների մեծ մասը:

Հարց է ծագում, թե այսօր միջազգային հանրությունը ինչպես է կարող դիմակայել ահաբեկչության երևույթին: Հարցի պատասխանը պարզ է:Այն կարելի է ամփոփել ահաբեկչության դեմ մղվող պայքարում իրական կամքի դրսևորման մեջ: Բայց միջազգային հանրությունը այս բնագավառում  հանդիպել  է բազմաթիվ խոչընդոտների ու մարտահրավերների: Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միջազգային համագործակցություն  գաղափարական արմատներին դիմակայելու և ահաբեկչությանն ուղղված սպառազինական , հումանիտար և ֆինանսական ռեսուրսների սահմանափակման նպատակով: Բայց այսօր ԱՄՆ-ն և տարածաշրջանի որոշ երկրներ ,այդ թվում` Սաուդյան Արաբիան և Իսրայելի ռեժիմը փորձում են իրենց ուսերից թոթափել գործած մեղքերի պատասխանատվությունը :  Ամեն օր  Սաուդյան Արաբիայի կողմից ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցության ականատես ենք: Տարածաշրջանում տիրող պայմանները ցույց են տալիս, որ եթե չլինի համագործակցություն և տարածաշրջանն ապակայունացնող սպառնալիքները ճիշտ չընկալվեն, այդ սպառնալիքները կարող են լուրջ վնասներ պատճառել: Ցավոք որոշ երկրներ ահաբեկչության դեմ պայքարի համար կոալիցիայի անվան ներքո ահաբեկիչների դեմ իրական պայքար մղելու փոխարեն պաշտպանում են նրանց: Անտարակույս այս երկստանդարտ մոտեցումը տարածաշրջանի ու աշխարհի ժողովուրդների աչքից թաքուն չի մնում: