ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հաշտության գործընթացը խափանվեց
ԱՄՆ-ի կառավարության ազգային անվտանգության խորհրդականի հրաժարականից մեկ օր անց Սպիտակ Տունը Ռուսաստանից պահանջեց հետ վերադարձնել Ղրիմը: Սպիտակ Տան խոսնակ Շոն Սփայսերը ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է Ղրիմից Ռուսաստանի հեռացումը:
Սա ի տես այն բանի, որ Թրամփը 2016 թվականի նախագահական ընտրապայքարի ժամանակ ցանկացել էր ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորումը: Նա նույնիսկ հայտարարել էր, որ Սպիտակ Տուն մուտք գործելու դեպքում հնարավոր է, որ պաշտոնապես ճանաչի Ռուսաստանին Ղրիմի կցումը: Թրամփը ամեն առիթով բողոքում էր Ռուսաստանի պարագային պատժամիջոցների գործադրման դեմ:
Դեմոկրատականներից բացի մի խումբ ականավոր հանրապետականներ, այդ թվում Սենատի զինված ուժերի ծառայության կոմիտեի նախագահ սենատոր Ջոն Մաք Քեյնը, հստակ դիրքորոշում ընդունեցին Ռուսաստանի հետ հաշտության կապակցությամբ Թրամփի կառավարության ծրագրերի դեմ: Ասվում է, որ Ֆելինի պաշտոնազրկումը ԱՄՆ-ի նոր կառավարության անվտանգության խմբի և այդ երկրի իշխող վարչակազմում հակառուսական հզոր հոսանքի միջև ուժի պայքարի արդյունքն է եղել: Ղրիմը Ռուսաստանին կցվելու կապակցությամբ Թրամփի դիրքորոշման փոփոխումը Ֆելինի հրաժարականից ընդամենը մեկ օր անց վկայում է, որ Թրամփի կառավարությունը ռուսների հետ կուլիսների հետևում համագործակցության մեղադրանքի ծանր ճանշման տակից դուրս գալու համար պարտավորվել է վերատեսության ենթարկել իր դիրքորոշումները: Այս պատճառով Թրամփը նախ հրաժարվեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներն անմիջապես չեղարկելու մտադրությունից և ապա պահանջեց, որպեսզի Ղրիմը վերադարձվի Ուկրաինային:
ԱՄՆ-ի կառավարության կողմից նման դիրքորոշումների ընդունումը կործանիչ ազդեցություն է գործելու Մոսկվա-Վաշինգտոն ապագա հարաբերությունների վրա: Ռուսների դիտանկյունից Ղրիմը Ռուսաստանին կցվելու հարցը եզրափակված է: Մոսկվան հանդուրժել է Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից գործադրված տնտեսական բոլոր պատժամիջոցները և անհավանական է թվում, որ այդ պատժամիջոցների շարունակվելը կարողանա ինչ-որ փոփոխություն առաջացնել Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի վրա: Միևնույն ժամանակ Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար Ուկրաինայի արևելքում տիրող անհանդարտություններից ու Ղրիմի հարցից բացի մտահոգության առարկա են Սիրիայի ներկա զարգացումները: Հալեպ քաղաքում Սիրիայի բանակի արձանագրած հաջողություններից հետո Ռուսաստանը ձգտում է այդ երկրում խաղաղության գործընթացի ձևավորմանը: Այս գործընթացն Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հզոր դերակատարությամբ առաջ է ընթանում և արևմտյան երկրներն այդ թվում ԱՄՆ-ն հայտնվել են լուսանցքում: Հետևաբար կարելի է ակնկալել, որ չնայած Մոսկվայի հետ հարաբերությունների անհրաժեշտության կապակցությամբ Թրամփի ու նրա խորհրդականների հավակնություններին, Եվրոպայի արևելքում ու Ասիայի արևմուտքում Մոսկվայի ու Վաշինգտոնի շահերի հակասությունը սրելու է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև լարվածությունը: Հատկապես որ Ռուսաստանի հետ հաշտության գործընթացը կորցրել է իր կարևոր դերակատարներից համարվող և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության խորհրդականի չափազանց կարևոր ու ազդեցիկ պաշտոնը զբաղեցրած Մայքել Ֆելինին: