Իրանի նախագահի այցը Պարսից Ծոցի ափամերձ երկրներ
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Օման և Քուվեյթ կատարած այցի բերումով կրկին անգամ Իրանի և Պարսից Ծոցի ափամերձ հարևան երկրների հարաբերությունների կարևորությունը հայտնվել է քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում:
Կարևորելով Իրանի և իսլամական երկրների հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը, Ռոհանին արաբակն երկրներ իր այցը սկսել է Օմանի մայրաքաղաք Մասկատից: Այցի ավարտին ԻԻՀ նախագահը և Քուվեյթի Էմիրը տարածաշրջանի երկրների միջև կայունության ու անվտանգության հաստատման հարցում կարևորել են համախոհության, համագործակցության ու միաբանության անհրաժեշտությունը:
Քուվեյթի Էմիրի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանի իրադարձությունների կարևորագույն զարգացումներին այդ թվում ահաբեկչության վտանգին, Ռոհանին ասել է.«Տարածաշրջանում ահաբեկչության պես մեծ խնդիրները համընդհանուր ու բոլորին սպառնացող վտանգ է, որի դեմ պայքարելու միակ ճանապարհը հարևան երկրների միաբանությունն է»:
Այս հայտարարությունն ուղղված է Սիոնիստական Ռեժիմին ու տարածաշրջանի մի շարք երկրներին, որոնց նպատակը ճգնաժամեր ստեղծելն ու տարածաշրջանի իսլամական երկրների հարաբերությունները մթագնելն է: Ռոհանիի Օման ու Քուվեյթ կատարած այցը խոսում է այն մասին, որ տարածաշրջանայի բարեկամական հարաբերությունների վերականգնումը անհրաժեշտություն է: Իսկ Իրանի քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանի երկրների հետ փոխադարձ հարգանքի ու համագործակցության հիմունքներով հարաբերություններ հաստատելու վրա:
Մասկատ ու Քուվեյթ կատարած այցերի ընթացքում կարևորվել է ապարդյուն պատերազմների ընթացքում անմեղ մարդկանց սպանությունների, երկրների ավերման և տարածաշրջանի տնտեսության ու կապիտալի ոչնչացման կասեցումը: Շեյխ Սաբահը այսպես է մեկնաբանում.«Բոլորս մուսուլմաններ ենք և պետք է միաբանությամբ կանգնենք իրար կողքի ու քայլենք խաղաղության ու կայունության ընդլայնման ճանապարհով»:
Անկասկած այց ընթացքում տեղու ունեցած զրույցները հարաբերությունների ընդլայնման, համագործակցությունների ամրապնդման, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի և անվտանգության հաստատման հարցով լավ նորություն են Պարսից Ծոցի ափամերձ երկրների համար: Իհարկե ինչքանով որ կատարված այցը հուսադրող է եղել բարեկամության ձգտող երկրների համար, հենց այդքանով էլ անհուսություն է առաջացրել տարածաշրջանում պատերազմ հրահրողների համար, քանի որ նրանք իրենց առավելագույն ուժը ի գործ դրեցին Իրանի ու տարածաշրջանի հարևան երկրների հարաբերություններին վնասելու համար: Այս տեսանկյունից, կատարված այցը և առաջացած առիթները պիտի պատեհ համարել և հուսալ, որ տարածաշրջանի երկրները նույնպես բարձր կգնահատեն այցելության արդյունքները և դրանցից կօգտվեն` տարածաշրջանում խաղաղության, կայունության ու բարեկամության հաստատման ու ամրապնդման համար: Սա այն իրականությունն է, որին անդրադարձել է Իրանի նախագահն իրհանդիպումներում: Բարձր գնահատելով տարածաշրջանի երկրների հետ սերտ հարաբերությունները և երկկողմ համագործակցություններ հաստատելու հարցում Իրանի մոտեցումը, Օմանի թագավոր Սուլթան Ղաբուսը ասել է.«Իրանի և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և անվտանգության ու կայունության հաստատմանը»: