Սպիտակ Տան ամբիոնը դարձել է  Նեթանյահուի խաբեբայական հայտարարությունների վայրը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i54404-Սպիտակ_Տան_ամբիոնը_դարձել_է_Նեթանյահուի_խաբեբայական_հայտարարությունների_վայրը
Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարած այցը և այդ երկրի նախագահ՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նրա  զրույցները լի են խաբեբայական հայտարարություններով: Նա մուսուլմաններին ներկայացրել է ահաբեկչության ու ծայրահեղականության ակունքը: Թրամփը ևս չնայած Երուսաղմեի ու սիոնիստաբնակ ավանների և Պաղեստինի վերաբերյալ իր հակասական հայտարարություններին , հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Սիոնիստական ռեժիմի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2017 07:01 Asia/Tehran
  • Սպիտակ Տան ամբիոնը դարձել է  Նեթանյահուի խաբեբայական հայտարարությունների վայրը

Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարած այցը և այդ երկրի նախագահ՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նրա  զրույցները լի են խաբեբայական հայտարարություններով: Նա մուսուլմաններին ներկայացրել է ահաբեկչության ու ծայրահեղականության ակունքը: Թրամփը ևս չնայած Երուսաղմեի ու սիոնիստաբնակ ավանների և Պաղեստինի վերաբերյալ իր հակասական հայտարարություններին , հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Սիոնիստական ռեժիմի նկատմամբ:

 

Այն ինչ խորհելու տեղիք է տալիս, ահաբեկչության մասին Նեթանյահուի բացարձակ խաբեբայական հայտարարություններն են: Նեթանյահուն այն դեպքում է խոսում սպառնալիքից ու ահաբեկչությունից, և մուսուլմաններին մեղադրում իսլամական ծայրահեղականություն տարածելու մեջ,  երբ Իսրայելի ինքնությունը բխում է ահաբեկչությունից և այդ ռեժիմի գոյության փիլիսոփայությունը հիմնված է ահաբեկչության վրա:

Հայացք նետելով Իսրայելի ահաբեկչական գործունեությանը կարելի է տեսնել այդ ռեժիմի ահաբեկչական ինքնության բարդ ծալքերը:

Իսրայելը ձևավորվեց Էյրգոն, Շտերն և Հագանա ահաբեկչական խմբավորումների միջոցով: Այդ ահաբեկչական խմբավորումները նախքան Իսրայելի ստեղծվելը 1930 և 1940 ական թթ.-ին կարևոր դեր են ունեցել պաղեստինցիներին իրենց հայրենիքից արտաքսելու հարցում: Ահաբեկչության հատուկ ջոկատները  Պաղեստինում դեռ ակտիվ են : Իսրայելի գործունեությունը ցույց է տալիս,որ այդ ռեժիմի ոչ մի սահման չի ճանաչում իր ոճրագործությունների համար:

Իսրայելի ռեժիմի պատմությունը լի է ահաբեկչական գործողություններով: Այդ ռեժիմն աշխարհի տարբեր կետերում ահաբեկչական ակտեր է իրականացնում: Նրա վկայականը արյունալի է: Սիոնիստական ռեժիմի լրտեսական կազմակերպություն ՄՈՍԱԴ-ը անցած երեք տասնամյակների ընթացքում 14-ահաբեկչական  գործողություն է իրականացրել պաղեստինցի պաշտոնյաների ու ղեկավարների նկատմամբ: Արաբական ու ոչ-արաբական 11 երկրում սպանել է 16 պաղեստինցի հայտնի դեմքերի: Որոշ ժամանակ առաջ, Իսրայելի երկրորդ հեռուստաալիքը առաջին անգամ խոստովանեց Իսրայելի հետախուզական կազմակերպություն ՝ ՄՈՍԱԴ-ում Կիդոն ահաբեկչական հատուկ ստորաբաժանման առկայության մասին հաղորդելով,որ այդ ստորաբաժանումը մինչ այժմ տասնյակ ահաբեկչական գործողություններ է իրականացրել աշխարհի տարբեր կետերում այդ թվում Իրանում: Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի զինվորական թև՝ Էզեդդին Ղեսամի գումարտակների հրամանատներից, Մահմուդ Ալ Մաբհուհի և Իրանի միջուկաբան-գիտնականների սպանությունը իրականացել է Կիդոնի կողմից:

Սիոնիստական ռեժիմի քայլերը կասկածի տեղիք չեն տալիս,որ աշխարհը կանգնած է մի ահաբեկչական ռեժիմի առջև,որը վտանգի տակ է դրել տարածաշրջանի ու աշխարհի անվտանգությունը: Սակայն այն ինչ պատճառ դարձավ ,որ Նեթանյահուն պայմանները նպաստավոր գտնի իր խաբեությունները կրկնելու համար, դա Թրամփի ծայրահեղական հայացքներն են: Թրամփը շարունակում է իր սկանդալային հայտարարություններն ընդդեմ մուսուլմանների:

Թրամփի և Նեթանյահուի քաղաքականություները համընկնում են: Նման պայմաններում Սպիտակ Տունը դարձել է հարմար ամբիոն Սիոնիստական ռեժիմի խաբեբայական ու անմարդկային  քաղաքականությունները տարածելու համար: