Սիրիայի հարցով Աստանայի լիագումար նիստն ավարտվեց առանց եզրափակիչ հաղորդագրության
Ինչպես ակնկալվում էր, Թուրքիայի խափանումների պատճառով, Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների երկրորդ փուլն ավարտվեց առանց եզրափակիչ հաղորդագրության:
Փետրվարի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած նիստում, Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար ՝ Բաշշար Ջաաֆարին հայտարարել է, որ նիստն իր աշխատանքն ավարտել է առանց եզրափակիչ հաղորդագրության, քանի որ Թուրքիան լրջորեն փորձում է բանակցությունները փակուղի տանել: Նիստը կայացավ այնպիսի պայմաններում, երբ սիրիացի ընդդիմադիրների շարքերում տարաձայնություններ արդեն կային: Գլխավոր տարաձայնելի հարցն էր Աստանայի նիստում ընդդիմադիրների պատվիրակության կազմը: Զինյալները բողոքում էին, որ ավելի վաղ կազմում կային Թուրքիային կից մարդիկ: Ուստի կարելի է հաստատ ասել, որ Թուրքիան կարևոր դեր է ունեցել ընդդիմադիրներին աջակցելու գործում:
Ընթացքը ևս վկայում է այն մասին, որ Անկարան լուրջ քայլեր է արել ՝ բանակցությունները խափանելու համար, ինչի մասին խոսել է Ջաաֆարին: Աստանայում Սիրիայի կառավարության պատվիրակության անդամի խոսքերով, նիստից ուշանալուպատճառով, Թուրքիան խոչընդոտեց եզրափակիչ հաղորդագրության հրապարակումը: Այնուամենայնիվ, Աստանայի խորհրդաժողովի գլխավոր ձեռքբերումն էր ահաբեկչության դեմ պայքարին ուղղված սիրիացի մասնակից խմբերի և Սիրիայի վարչակազմի միջև կայացած համաձայնությունը, որը ձեռք էր բերվել հունվարի 23-ին և 24-ին ՝ Աստանակում: Աստանայի առաջին նիստում կայացած և երկրորդում կրկնվող ձեռքբերումն էր հրադադարի ռեժիմի ամրապնդումը և հսկիչ կոմիտե ձևավորելու շուրջ համաձայնությունը: Համաձայնության ստորագրման մասին է տեղեկացրել ընդդիմադիր խմբավորման ներկայացուցիչ՝ Մոհամմեդ Ալուշը: Այնուամենայնիվ, Աստանայի նիստը մյուս կողմից կարելի է համարել նաև Ռիադի կողմից աջակցվող ընդդիմադիրների պարտությունը, քանզի Ալուշի ղեկավարծ ընդդիմադիրները պահանջում էին, որ հրադադարի ռեժիմը հսկող հանձնախումբը կազմված լինի արաբական երկրներից ՝ Արաբիայից, Հորդանանից, Քաթարից, Էմիրություններից, Ռուսաստանից և Թուրքիայից , սակայն առանց Իրանի իսլամական հանրապետության ներկայության, սակայն ինչպես Ալուշը հայտարարեց, այդ պահանջը մերժվեց:
Աստանայում սակայն չքննարկվեց Սիրիայի նոր սահմանադրության հարցը: Դա ուներ երկու պատճառ ՝ մի կողմից Դամասկոսի կառավարության ներկայացուցիչ ՝ Բաշշար Ջաաֆարին այդ հարցը ներքին խնդիր է համարել, իսկ մյուս կողմում էր Թուրքիայի պատվիրակությունը, որը դեմ էր Սահմանադրության որոշ հոդվածներին, ներառյալ` Սիրիայի համար դաշնային համակարգի սահմանմանը և Սահմանադրության քննարկմանը, որի նախագհիծը ներկայացվել էր Ռուսաստանի կողմից :
Մյուս հարցն էլ այն է , որ դեռևս անորոշություններ կան փետրվարի 23-ին սպասվող Ժնևյան բանակցությունների անցկացման մասին: Այդ ուղղությամբ, Ջաաֆարին հայտարարել է, որ ավելի քիչ քան մեկ ամիս անց, Սիրիայի հարցով այլ նիստ է գումարվելու, սակայն դեռևս պարզ չէ, թե դա պիտի ընկալել «Ժնև-4» բանակցությունների հետաձգում, թե այլ որակում պետք է տալ դրան: