Թրամփը սպառնացել է, որ կպատժի ընդդիմադիր մամուլին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i54606-Թրամփը_սպառնացել_է_որ_կպատժի_ընդդիմադիր_մամուլին
ԱՄՆ նախագահը սպառնացել է, որ պատժելու է ընդդիմադիր ԶԼՄ-ներին: Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգում հայտարարել է. «Եթե մամուլը սուտ լուրեր է փոխանցում ժողովրդին, ես նրանց թույլ չեմ տա խուսափել պատժից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2017 08:31 Asia/Tehran
  • Թրամփը սպառնացել է, որ կպատժի ընդդիմադիր մամուլին

ԱՄՆ նախագահը սպառնացել է, որ պատժելու է ընդդիմադիր ԶԼՄ-ներին: Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգում հայտարարել է. «Եթե մամուլը սուտ լուրեր է փոխանցում ժողովրդին, ես նրանց թույլ չեմ տա խուսափել պատժից»:

Վերջին օրերին ԶԼՄ-երի հետ Թրամփի առճակատումը լրջացել է: ԱՄՆ նախագահը բազմիցս մամուլին մեղադրել է ստախոսության մեջ: Այդուհանդերձ սա առաջին անգամ է, որ Թրամփը մամուլին պատժելու սպառնալիք է հնչեցնում: Իրականում լրատվական պատերազմի այս փուլ մուտք գործելը կարող է ավերիչ ազդեցություն գործել այդ երկրի վարչակազմի գործունեության վրա:

Իհարկե ստախոսությունը և անհիմն շշուկներ տարածելն արևմուտքում ու հատկապես ԱՄՆ-ում ԶԼՄ-ների առօրյա գործունեության գլխավոր մի մասն է համարվում: ԱՄՆ-ում Սպիտակ Տան և ԶԼՄ-ների որոշ խմբերի միջև մշտապես եղել են տարաձայնություներ: Այդուհանդերձ ԱՄՆ-ի նախագահի և այդ երկրի  ԶԼՄ-ների միջև այս աստիճան լարվածությունն աննախադեպ է: Այս հարցն առթել է Թրամփի կուսակիցների բողոքը: Սենատոր Ջոն Մաք Քեյնն անդրադառնալով ԱՄՆ-ում ծավալված լրատվական պատերազմին ու առանց ուղղակի Թրամփի անունը տալու նշել է, որ բռնապետերն իրենց աշխատանքը սկսում են մամուլի դեմ հալածանքներով:

 ԶԼՄ-ների ու Թրամփի միջև հաշտության հավանականություն առայժմ չկա:  Թրամփը փորձում է օգտվելով տարբեր միջոցներից, այդ թվում սոցիալական ցանցերից, մասնավորապխես` «Թուիթեր»-ից պատերազմի դուրս գալ երկրի գլխավոր ԶԼՄ-ների դեմ: ԶԼՄ-ները  մեծ դերկատարություն ունեն հանրային կարծիքի ձևավորման վրա:  Վերջին մեկ ամսվա ընթացքում Թրամփը պարտավոր է եղել նահանջել ԱՄՆ-ի ներքին ու արտաքին ԶԼՄ-ների կողմից հովանավորվող հասարակական կարծիքի ծանր ճնշման դիմաց: Օրինակ չի կարելի հերքել մուսուլման յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող Թրամփի հրամանագրի դեմ ԱՄՆ-ում ու դրա սահմաններից դուրս ժողովրդային կրքերի բորբոքման հարցում ԶԼՄ-ների ունեցած դերակատարությունը: Նաև եթե չլինեին Ֆելինի խաբեբայության մասին ԶԼՄ-ների մերկացումները, հավանաբար նա այսօր դեռ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականը կլիներ: Ընդդիմադիր մամուլին պատժելու Թրամփի սպառնալիքի արմատը գտնվում է այս հաջողությունների մեջ: Անշուշտ այդ սպառնալիքն իրականություն դառնալու դեպքում մամուլի կողմից անպատասխան չի մնա: Հետևաբար պիտի ակնկալել, որ մոտ ապագայում ԱՄՆ-ում լրատվական պատերազմը երկու կողմերից էլ նոր զոհեր կխլի: