ԱՄՆ-ը և արաբական երկրները կոալիցիա են կազմում Իրանի դեմ
Դոնալդ Թրամփի կառավարությունը մտադիր է որոշ արաբական երկրների համագործակցությամբ ՆԱՏՕ-ի դաշինքի նման կոալիցիա կազմել Իրանի դեմ:
«Ուոլ սթրիթ Ջուրնալ»-ի հաղորդման համաձայն՝ Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական միացյալ Էմիրությունների մասնակցությամբ ռազմական դաշինքի ստեղծումը նոր շարժում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Իհարկե Իրանի դեմ կոալիցիա ձևավորելու ԱՄՆ-ի տարբերակը նորություն չէ: Իրականում Թրամփը կառչել է ԱՄՆ-ի նախկին քաղաքականություններին և հետևում է իրանաֆոբիայի տարածման սցենարին: Նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարությունը ևս Իրանին որպես վտանգ էր ներկայացնում, իսկ նրան նախորդող Ջորջ Բուշը Իրանին ընդգրկել էր այսպես կոչված չարության առանցքի ցուցակում:
Անտարակույս, այս տեղաշարժերի նպատակն է տարածաշրջանի երկրների անվտանգությունն ԱՄՆ-ից կախված պահելը: Վերջին տարիների ընթացքում այդ կախվածությունը հանգեցրել է պարսիցծոցյան արաբական երկրներին 130 միլիարդ դոլար զենքի և ինքնաթիռի վաճառքին:
Իհարկե, Թրամփն ավելի մեծ դրդապատճառներ ունի այդ կոալիցիան ձևավորելու համար: Որովհետև նա ձգտում է առևտրական կապերը ընդլայնել այդ երկրների հետ: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ արաբական պետությունները, այդ թվում Սաուդյան Արաբիան եթե անվտանգություն են ցանկանում, պետք է վճարեն դրա համար: Թրամփն այդ տեսակետը ներկայացրել է Սիրիայում այսպես կոչվաած ապահով գոտի ստեղծելու համար: Այս կողմնորոշումը վկայում է այն մասին, որ զենքի վաճառքից բացի, Թրամփը կարևորում է նաև անվտանգության առևտրականացման եկամուտը:
ԱՄՆ-ի համար գլխավոր խնդիր է ազգային մասշտաբով բարեկարգել տնտեսական իրավիճակը և մեղմել գոյություն ունեցող ճեղքվածքը: Սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում Թրամփի տակտիկական դիրքորոշումները տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով խորացրել են այդ մտահոգությունները:
Թրամփի տեսանկյունից՝ երեք գործոններ են որոշում ԱՄՆ-ի տարածաշրջանային հարաբերությունների մակարդակը. Այդ գործոններն են ԻԼԻՊ-ը, Իրանի հրթիռային կարողությունը և այլ երկրների հետ ԱՄՆ-ի անվտանգության հարաբերությունները: Այդ սկզբունքով Թրամփը Սաուդյան վարչակազմի և մյուս արաբական պետությունների համակրանքը շահելու համար մեղադրում է Իրանին, որպեսզի մի կողմից նավթային դոլարներ ստանա ԱՄՆ-ի «հիվանդ» տնտեսության համար և մյուս կողմից աշխատանքային բաժանում կատարի իր դիրքը պահպանելու համար:
Ամեն դեպքում, որոշ լրատվամիջոցներ Դոնալդ Թրամփին նմանեցրել են քաղաքական մի գործչի, ով իրանաֆոբիան միջոց է ծառայեցրել արաբական պետություններից արտոնություններ կորզելու և նրանց ազգամիջյան պատերազմներում ներքաշելու համար:
Այդ տեսանկյունից, կոալիցիային մասնակցող պետությունների քայլը հակաիրանական լինելուց առաջ, քաղաքական ինքնասպանություն է նրանց համար և ԱՄՆ-ի կառավարության կողմից նոր հնարք՝ արաբական պետություններին թակարդը գցելու համար: