Հանրաքվեն ծանր փորձություն է Էրդողանի համար
Թուրքիայից ստացված հաղորդումների համաձայն՝ Անկարայի կառավարությունը, հատկապես երկրի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեում հաղթելու համար պատրաստ են ամեն քայլի:
Լրատվական շրջանակները բացահայտել են, որ Դիարբեքիրի նահանգապետը սիրիացի ապաստանյալների անուններն ընդգրկել է թուրք ընտրողների ցուցակում: Թվում է, որ Էրդողանի կառավարությունն այդ որոշումն ընդունել է ,որովհետև վտանգ է զգում: Քանի որ ժողովուրդը կարող է բացասաբար արձագանքել ապրիլի 16-ին Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Թուրքիայում անցկացված սոցահարցումների արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ դեմ են խորհրդարանական համակարգը նախագահականի փոխվելուն և երկրի նախագահի լիազորությունների ավելացմանը: Այդ իսկ պատճառով «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է ապրիլի 16-ի հանրաքվեում հաղթելու համար: Այդ հնարքներից մեկը սիրիացի ապաստանյալների ձայնի օգտագործումն է:
Թուրքիայում ընդդիմադիր շրջանակները համոզված են ,որ Էրդողանը հասել է այն եզրակացության ,որ քաղաքական դաշտում վերջին իրադարձություններից հետո, հանրաքվեն ոչ միայն ծանր փորձություն է լինելու Էրդողանի համար, այլև կարող է նրա քաղաքական ապագան հակակշռի տակ տանել:
Ուստի առաջիկայում անցկացվող հանրաքվեն ամենածանր փորձությունը կարող է լինել Էրդողանի համար: Էրդողանը հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջման հետևանքով, իր որոշումների մի մասը գործադրեց: Հարյուրավոր ընդդիմադիրների այդ թվում խորհրդարանում Թուրքիայի քրդերի հովանավորների և Ֆեթհուլլահ Գյուլենի խմբի անդամների ձերբակալությունը ներառված էր Էրդողանի կառավարության քաղաքականության մեջ: Թուրքիայում Սահմանադրական փոփոխությունների իրականացման դեպքում , չի բացառվում ,որ Էրդողանը ավելի խստացնի իր ընդդիմադիրների ձերբակալման գործընթացը:
Տարբեր պատճառաբանություններով ընդդիմադիրների ձերբակալությունները և Սիրիայի ու Իրաքի ներքին հարցերին միջամտությունը Էրդողանի սխալ քաղաքականություններից են,որոնք հանդիպել են այդ երկրի ընդդիմադիր կուսակցությունների հակազդեցություններին: Ընդդիմադիների կարծիքով Թուրքիայի Սահմանադրական փոփոխությունների նոր օրինագիծը երկրի այժմյան խնդիրների կարգավորման համար չի առաջարկվել: Փաստորեն այդ փոփոխությունները չեն կարող Թուրքիայի հասարակությանը առաջնորդել դեպի առաջադիմություն ու զարգացում : Այդ պատճառով չի թվում ,որ Թուրքիայի ժողովուրդը դրական քվեարկի խորհրդարանական համակարգը նախագահականի փոխելու նախագծին,որն առաջարկվել է պարոն Էրդողանի ցանկությունների հիմամբ: