ԼՂ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվել
Երկուշաբթի օրը՝ 2017 թվականի փետրվարի 20-ին, ԼՂ-ում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
Թեև որոշ երկրներ դատապարտել էին հանրաքվեի անցկացումը, սակայն հանրաքվեի անցկացման ընթացքը վերահսկվել է ավելի քան 30 երկրի 104 և 103 ներքին դիտորդների, ինչպես նաև 80 լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից:
Առայսօր ԼՂ-ում երկու հանրաքվե են անցկացվել: 1991 թվականին կայացավ անկախության, իսկ 2006 թվականին սահամանադրական հանրաքվեն: Սահմանադրական երրորդ հանրաքվեի են դրվելու կիսանախագահական կառավարման ձևից նախագահականի անցում կատարելու, Ղարաբաղի անունը Արցախով փոխարինելու և նախագահի լիազորությունները մեծացնելու հարցերը: ԼՂ-ում որոշ ներքին քաղաքական խմբակցություններ ընդդիմացել են կանխատեսված որոշ բարեփոխումներին՝ այդ թվում կառավարման ձևը նախագահականի փոխելու հարցին: Մինչևդեռ հանրաքվեի կողմնակիցների համոզմամբ, հաշվի առնելով տիրող իրավիճակը և արտասահմանյան սպառնալիքները, անհրաժեշտ է նախագահին ավելի մեծ հնարավորություններ ու լիազորություններ տալ խնդիրներին դիմագրավելու համար:
ԼՂ հանրաքվեին հակադարձել են Ադրբեջանը , ինչպես նաև տարածաշրջանային մի շարք երկրներ ՝ ներառյալ Իրանը: Չնայած այդ տրամադրվածությանը, արևմտյան շատ երկրներ դիտորդներ են գործուղել տարածաշրջան: Եվրոպական խորհրդարանի, Բուլղարիայի, ինքնավար հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Դենստերի խորհրդարանների ներկայացուցիչները, նաև ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Ռանիեր Մորելը դիտորդեն են եղել: Կասկածից վեր է , որ արևմտյան դիտորդների առաքելությունն ուղեկցվելու է հակամարտելության տարածքում ժողովրդավարական կառույցների ամրապնդմամբ և տարածաշրջանում առկա իրողությունների ճիշտ արձագանքումներով: Դա կարող է նպաստել ԼՂՀ-ի և արևմտյան պետությունների միջև երկկողմ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Եվրոպական պետությունները՝ մասնավորապես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռյակ համանախագահող երկրները, որոնք ավելի վաղ ընդդիմացել էին հանրաքվեի անցկացմանը, երկակի քաղաքականություն որդեգրելով, կրկին անգամ արտահայտել են իրենց գլխավոր նպատակը: Ավելի վաղ, Եվրոպակկան պետությունները քննադատել էին ՀՀ-ի և ԼՂ-ի հայերի քաղաքականությունը, սակայն երկակի կողմնորոշման հետևանքով, այդ քննադատությունները գործնականում փոշիացան: ԼՂ-ի քայլերին ուղղված արևմուտքի քննադատություններով հանդերձ, հայերի հետ արևմտյան երկրների հետ քայլ պահելու պատճառով, խաղաղության բանակցությունները նոր բարդությունների են բախվելու: Պարզ է, որ ԼՂ-ի սահմանադրական հանրաքվեի անցկացումն ավելի է բարդացնելու հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը: