Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի ուղերձը Պաղեստինի ինթիֆադայի միջազգային 6-րդ համաժողովին
Սկզբում անհրաժեշտ եմ համարում բարի գալուստ մաղթել բոլորի սիրելի հյուրերին, խորհրդարանների հարգելի նախագահներին, պաղեստինյան տարբեր խմբերի ղեկավարներին, իսլամ աշխարհի ականավոր մտավորականներին ու ազատախոհ գործիչներին և շնորհակալություն հայտնել այս նիստին ձեր մասնակցության համար:
Պաղեստինի տառապալի պատմությունն ու այս համբերատար, տոկուն ու դիմադրող ժողովրդի բռնահարվածության հոգեմաշ տառապանքը իրավամբ ցավ է պատճառում ցանկացած ազատախոհ, արդարատենչ ու իրավատենչ մարդու : Պաղեստինի և նրա անարդար բռնազավթման և միլիոնավոր մարդկանց տարհանման ու հերոս այս ժողովրդի սխրալի դիմադրության պատմությունը լի է վայրիվերումներով: Պատմության մանրակրկիտ ուսումնասիրությունը վկայում է, որ պատմության որևէ ժամանակահատվածում աշխարհի որևէ ժողովուրդ նման ցավի ու տառապանքի և ման անարդար վերաբերմունքի ականատես չի եղել, որի ընթացքում վերտարածաշրջանային մի սադրանքով մի ամբողջ երկիր բռնազավթվի և մի ժողովուրդ տարհանվի իր տնից ու հայրենիքից և նրա փոխարեն այլ մեկն այդտեղ ուղարկվի, իրական մի գոյություն անտեսվի և նրա փոխարինի կեղծ մի գոյություն: Սակայն սա էլ պատմության աղտոտ էջերից մեկն է, որ մյուս աղտոտ էջերի նման կամոքն Աստծո և նրա օգնությամբ փակվելու է:
Ձեր համաժողովը գումարվում է համաշխարհային ու տարածաշրջանային ամենածանր պայմաններում: Մեր տարածաշրջանը, որ միշտ համաշխարհային սադրանքի դեմ մղած պայքարում պաշտպան է կանգնել Պաղեստինի ժողովրդին, այս օրերին մատնված է անհանդարտության ու բազմաթիվ ճգնաժամերի: Տարածաշրջանի մի քանի երկրներում գոյություն ունեցող ճգնաժամերը պատճառ են դարձել, որ Պաղեստինի հարցի և Երուսաղեմի փրկության սրբազան իդեալը հանդեպ հովանավորությունը նվազի: Այս ճգնաժամերի արդյունքներին ուշադրություն դարձնելով կարող ենք ըմբռնել, թե որ ուժերն են դրանցից շահում: Նրանք ովքեր այս տարածաշրջանում ծնունդ են տվել Սիոնիստական ռեժիմին, որպեսզի երկարատև մի բախում պարտադրելով կանխեն տարածաշրջանում կայունությունը, կայացումն ու առաջադիմությունը, այսօր գտնվում են հիշյալ սադրանքներ թիկունքում: Սադրանքներ, որոնք պատճառ են դարձել, որ տարածաշրջանի կարողությունները անիմաստ ու անօգուտ բախումների ընթացքում վատնվեն միմյանց չեզոքացնելու համար և նրանց բոլորի անդամալույծ դառնալով Սիոնիստական ռեժիմի առավել հզորացման համար հող նախապատրաստվի: Այս միջոցին ականատես ենք իսլամ ժողովրդի իմաստունների ու բարեմիտների ջանքերի, ովքեր սրտցավորեն փորձում են կարգավորել այս տարաձայնությունները, սակայն դժբախտաբար թշնամիների բարդ սադրանքները կարողացել են օգտվելով որոշ պետությունների թերացումներից ներքին պատերազմներ պարտադրել ժողովուրդներին և նրանց իրար դեմ հանելով թուլացնել իսլամ աշխարհի այդ բարեմիտների ջանքերը: Այժմ կարևորը Պաղեստինի հարցի զբաղեցրած դիրքի թուլացումը և դրան առաջնահերթությունից հանելու ուղղությամբ ջանքերն են: Չնայած իսլամական երկրների միջև գոյություն ունեցող տարաձայնությունների, որոնցից որոշները բնական, որոշները թշնամու սադրանքի արդյունքն ու որոշներն էլ թերացման հետևանք են, Պաղեստինի հարցը դեռ կարող է և պիտի որ բոլորի միասնականության առանցքը համարվի: Այս արժեքավոր նիստի ձեռքբերումներից մեկն իսլամ աշխարհի և աշխարհի ազատախոհների առաջնահերթության, այսինքն Պաղեստինի հարցի ներկայացումը և Պաղեստինի ժողովրդի ու նրա արդարատենչ պայքարի հովանավորման վեհ նպատակի իրագործման համար համախոհության միջավայրի ստեղծումն է: Երբևէ չպետք է անտեսել Պաղեստինի ժողովրդի հանդեպ քաղաքական հովանավորության նշանակությունը, որն այսօր յուրահատուկ առաջնահերթություն ունի աշխարհում: Մուսուլման ու ազատախոհ ժողովուրդները ցանկացած ճաշակով ու միջոցներով կարող են համախմբվել մեկ նպատակի շուրջ և դա Պաղեստինն ու դրա փրկության ուղղությամբ ջանք տանելու անհրաժեշտությունն է: Սիոնիստական ռեժիմի ու նրա գլխավոր դաշնակիցների, այդ թվում ԱՄՆ-ի թուլացման նշանները երևան գալով նկատվում է, որ համաշխարհային մթնոլորտը հետզհետե հակվում է Սիոնիստական ռեժիմի թշնամական, անօրինական ու անմարդկային քայլերի դիմակայման կողմը, իհարկե միջազգային համայնքն ու տարածաշրջանի երկրները դեռ չեն կարողացել իրագործել մարդկային այս հարցի հանդեպ կրած իրենց պատասխանատվությունը:
Պաղեստինի ժողովրդի վայրագ բռնաճնշումը, ծավալուն ձերբակալությունները, սպանությունները, կողոպուտը, այս ժողովրդի տարածքների բռնազավթումն ու այդտեղ նրանց համար քաղաքավանների կառուցումը, Երուսաղեմ սուրբ քաղաքի և «Ալ-Աղսա» մզկիթի, նաև իսլամական ու քրիստոնեական այլ սրբավայրերի ինքնության ու դիմագծի խաթարման ուղղությամբ ջանքերը, քաղաքացիների տարրական իրավունքների ոտնահարումը և բազմաթիվ այլ չարագործություններ դեռ շարունակվում են ու վայելում են ԱՄՆ-ի ու արևմտյան որոշ պետությունների համակողմանի հովանավորությունը և դժբախտաբար միջազգային արժանի արձագանք չեն գտնում: Պաղեստինի ժողովուրդը պատիվ ունի, որ բարձրյալն Աստված նրանց է վստահել այս սրբազան տարածքն ու Ալ-Աղսա մզկիթը պաշտպանելու առաքելությունը: Այս ժողովուրդը ուրիշ ելք չունի բացի այն, որ հիմնվելով բարձրյալն Արարչի վրա ու հենվելով իր բնատուր կարողությունների վրա, վառ պահի պայքարի բոցերը ու իրավամբ, մինչ օրս էլ նույնն է կատարել: Այսօր երրորդ անգամ զավթված տարածքներում սկսված ինթիֆադան, նախորդ երկուսից առավել բռնահարված, սակայն փայլուն ու հուսալի շարունակում է իր երթը և կամոքն Աստծո կտեսնեք, որ այս ինթիֆադան կկերտի պայքարի պատմության կարևոր մեկ փուլը և այլ պարտություն կպարտադրի բռնազավթիչ ռեժմին: Այս քաղցկեղային ուռուցքն իր առաջացման օրից փուլային կարգով աճել ու վերածվել է այսօրվա աղետին ու դրա բուժումն էլ փուլային պիտի լինի, թեև մի քանի ինթիֆադաները և հետևողական ու շարունակվող դիմադրությունը կարողացել են իրագործել չափազանց կարևոր փուլայի նպատակներ ու նույն թափով առաջ են ընթանում, որպեսզի մինչև Պաղեստինի լիարժեք ազատագրումն իրականացնեն իրենց մյուս նպատակները:
Պաղեսինի մեծ ժողովուրդը, որ միայնակորեն իր ուսերին կրում է համաշխարհային սիոնիզմի ու նրա հզոր պաշտպանների դիմակայման ծանր բեռը, տոկունությամբ ու համբերատարությամբ, ինչպես նաև ամուր ու հաստատուն քայլերով բոլոր հավակնորդներին առիթ է տվել ապացուցելու իրենց հավակնությունը: Այն օրը, երբ իրատեսության սխալ հավակնությամբ և իրավունքների ոտնահարումը կանխելու համար նվազագույն իրավունքների ճանաչման անհրաժեշտության հավակնությամբ լուրջ կերպով ներկայացվեց հաշտության նախագիծը, Պաղեստինի ժողովուրդն ու նույնիսկ բոլոր այն հոսանքները, որոնք այս տեսակետի սխալ լինելը նրանց համար ապացուցված էր, դրան առիթ տվեցին: Իհարկե ԻԻՀ-ն հենց սկզբից ընդգծում էր հաշտվողական մեթոդների սխալ լինելը և հիշեցնում էր դրանց վնասակար ծանր հետևանքների մասին: Հաշտության գործընթացին տրված առիթը ավերիչ հետևանքներ ունեցավ դիմադրության երթի ու Պաղեստինի ժողովրդի պայքարի համար, սակայն դրա միակ օգուտը եղավ այն, որ գործնականում ապացուցեց իրատեսական պատկերացումների սխալ լինելը: Հիմնականում Սիոնիստական ռեժիմի ձևավորման ընթացքը այնպես է, որ չի կարող հրաժարվել տարածամոլությունից, հալածողականությունից ու պաղեստինցիների արդար իրավունքները բռնահարելուց, քանի որ Սիոնիստական ռեժիմի ապօրինի գոյությունն այն դեպքում կարող է գոյատևել, երբ կառուցված լինի Պաղեստինի ինքնության ու գոյության ավերակների վրա: Այդ պատճառով պաղեստինյան ինքնության պահպանումը և այս բնական ու իրավացի ինքնության բոլոր նշանների պաշտպանությունը բոլորի պարտականությունը և սրբազան ջահադ է համարվում: Մինչև այնքան ժամանակ, երբ Պաղեստինի անունը, Պաղետինի հիշատակն ու այս ժողովրդի համակողմանի դիմադրության այրող բոցերը վառ մնա, զավթիչ ռեժիմի հիմքերի ամրապնդումն անհնարին կլինի:
Հաշտության գործընթացի խնդիրը միայն այն չէ, որ մի ժողովրդի իրավունքների հարցում զիջումների գնալով օրինականություն է տալիս զավթիչ մի ռեժիմի, ինչն արդեն իսկ մեծ ու աններելի սխալ է համարվում, այլ առավել մեծ խնդիրը կայանում է նրանում, որ հիմնականում չի համապատասխանում Պաղեստինի հարցի ներկա պայմաններին և նկատի չի ունենում սիոնիստների տարածամոլական, հալածողական ու ընչաքաղցական քաղաքականությունները: Սակայն այս ժողովուրդն օգտվելով առիթից կարողացել է ապացուցել հաշտության հավակնորդների սխալ լինելը և դրա արդյունքում Պաղեստինի ժողովրդի արդար իրավունքների իրագործման համար պայքարի մեթոդների շուրջ ինչ-որ համախոհություն առաջացնել:
Պաղեստինի ժողովուրդն այսօր իր անցյալ երեք տասնամյակների վկայականում ունի երկու տարբեր ձևաչափերի փորձը և ըմբռնել է իր պայմանների հետ դրանց համապատասխանության չափը: Հաշտության գործընթացի դիմաց գտնվում է սուրբ ինթֆադայի հերոսական ու հարատև դիմադրության ձևաչափը, ինչը մեծ ձեռքբերումներ է ունեցել այդ ժողովրդի համար: Իզուր չէ, որ այս օրերին նկատում ենք, որ հայտնի վկայական ունեցող կենտրոնների կողմից դիմադրությունը հարձակման է ենթարկվում և կամ հարցականի տակ է տարվում ինթիֆադան: Թշնամուց այլ բան չի կարելի ակնկալել, քանի որ գիտակցում է այս ուղղության արդյունավետ ու ճիշտ լինելը, սակայն երբեմն նկատում ենք, որ որոշ հոսանքներն ու նույնիսկ որոշ երկրներ որոնք Պաղեստինի հարցի հետ համընթացության հավակնություն ունեն, փորձում են շեղել այս ժողովրդի ճիշտ ուղին, հարձակման թիրախ դարձնելով դիմադրությունը: Նրանք հայտարարում են, որ դիմադրությունը չնայած մի քանի տասնամյակ տևած իր գոյությանը, դեռ չի կարողացել իրագործել Պաղեստինի փրկության նպատակը, հետևաբար պիտի վերանայվի: Ի պատասխան պիտի ասել, որ ճիշտ է, որ դիմադրությունը դեռ չի կարողացել իրագործել Պաղեստինի լիարժեք փրկության իր նպատակը, սակայն դիմադրությունը կարողացել է կենդանի պահել Պաղեստինի հարցը: Պիտի տեսնել որ եթե չլիներ դիմադրությունը, այսօր ի՞նչ պայմաններում հայտնված կլինեինք: Դիմադրության գլխավոր նվաճումը սիոնիստական նախագծերի դիմաց հիմնական խոչընդոտներ առաջացնելն է: Դիմադրության հաջողությունը թշնամուն պատերազմ պարտադրելու մեջ է, այսինքն կարողացել է պարտության մատնել Սիոնիստական ռեժիմի գլխավոր ծրագիրը, որ ողջ տարածաշրջանին տիրապետելն էր: Այս գործընթացում իրավամբ պիտի մեծարել դիմադրությունն ու այն հերոսներին, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ու Սիոնիստական ռեժիմի հիմնադրման առաջին իսկ օրից դիմադրություն ցուցաբերեցին և զոհաբերելով իրենց կյանքը ծածանված պահեցին դիմադրության դրոշն ու այն փոխանցեցին սերնդե-սերունդ: Բռնազավթմանը հաջորդող շրջաններում դիմադրության դերակատարությունն ակնհայտ է և անկասկած չի կարելի անտեսել 1973 թվականի պատերազմում արձանագրված նույնիսկ փոքր հաղթանակում դիմադրության դերակատարությունը, իսկ 1982 թվականից, երբ դիմադրության բեռը գործնականում դրվեց Պաղեստինի ժողովրդի ուսերին, Լիբանանի իսլամական դիմադրությունը՝ Հեզբոլլահը, մեջտեղ եկավ, որպեսզի պայքարի ճամբին օժանդակի պաղեստինցիներին: Եթե դիմադրությունը նեղ կացության մատնած չլիներ Սիոնիստական ռեժիմին, այսօր այդ ռեժիմը ոտնձգած պիտի լիներ տարածաշրջանի տարբեր երկրները՝ սկսած Եգիպտոսից մինչև Հորդանան, Իրաք ու Պարսից ծոց: Այո սա կարևոր նվաճում է, սակայն սա դիմադրության միակ նվաճումը չէ և Լիբանանի հարավի ու Գազայի ազատագրումը Պաղեստինի փրկության գործընթացում երկու կարևոր փուլային նպատակների իրագործումն են, որը կարողացավ հակառակ դարձնել Սիոնիստական ռեժիմի աշխարհագրական ծավալման ընթացքը: 1980-ական թվականներից հետո Սիոնիստական ռեժիմը ոչ միայն կարողացավ նոր տարածքներ ոտնձգել, այլև դրա նահանջը սկսվեց Լիբանանի հարավից նվաստացուցիչ հեռացմամբ ու հետո էլ Գազայից նվաստացուցիչ նահանջով: Որևէ մեկը չի կարող հերքել առաջին ինթիֆադայում դիմադրության ունեցած հիմնական ու որոշիչ դերակատարությունը: Երկրորդ ինթիֆադայում էլ դիմադրությունը հիմնական դերակատարություն ունեցավ: Այդ ինթիֆադան ի վերջո Սիոնիստական ռեժիմին պարտադրեց նահանջել Գազայից: Լիբանանի 33-օրյա և Գազայի 22-օրյա, 8-օրյա և 51-օրյա պատերազմները, բոլորն էլ դիմադրության փայլուն էջերից են, որոնք պատիվ են բերում տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, իսլամ աշխարհին ու աշխարհի բոլոր ազատախոհ մարդկանց:
33-օրյա պատերազմում գործնականում փակվեցին Լիբանանի ժողովրդին ու Հեզբոլլահի սխրագործ դիմադրողներին օժանդակություն հասցնելու բոլոր ուղիները, սակայն Աստծո օգնությամբ և հիմնվելով Լիբանանի դիմադրող ժողովրդի ուժի վրա, Սիոնիստական ռեժիմն ու նրա գլխավոր հովանավորը համարվող ԱՄՆ-ն ամոթալի պարտություն կրեցին, այնպես որ այլևս այդ երկրի դեմ ոտնձգության համարձակությունը չեն ունենա: Գազայի իրարահաջորդ դիմադրությունը, որն այսօր վերածվել է դիմադրության աննվաճելի ամրոցի, մի քանի պատերազմների ընթացքում ապացուցեց, որ այս ռեժիմը շատ ավելի թույլ է նրանից, որ մի ժողովրդի կամքի դիմաց կանգնելու կարողություն ունենա: Գազայի պատերազմների գլխավոր հերոսը սխրագործ ու դիմադրող ժողովուրդն էր, որ չնայած մի քանի տարի տևած տնտեսական շրջափակմանը, հիմնվելով հավատքի ուժի վրա, շարունակում է պաշտպանել այս ամրոցը: Պեռք է գնահատել Պաղեստինի դիմադրության բոլոր խմբերին, Սորայա-ալ-Ղոդսին, Իսլամական Ջիհադին, Քաթաեբ Էզեդդին Ղեսամին, Համասին, Քաթաեբ Շոհադա-ալ-Ղոդսին, Ֆաթհին, Քաթաեբ Աբու Ալի Մուսթաֆային ու Պաղեստինի փրկության ճակատին, որոնք այս պատերազմներում արժեքավոր դերակատարություն են ունեցել:
Հարգելի հյուրեր
Սիոնիստական ռեժիմի ներկայության վտանգը երբևէ չպետք է անտեսվի ու հետևաբար դիմադրությունն իր երթը շարունակելու համար օժտված պիտի լինի բոլոր հնարավորություններով: Այս ճանապարհին տարածաշրջանի բոլոր պետություններն ու ժողովուրդները և աշխարհի բոլոր ազատախոհները պարտականություն ունեն ապահովել դիմադրող այս ժողովրդի հիմնական կարիքները, որը ենթահող է ստեղծել Պաղեստինի դիմադրության ու հաստատակամության համար: Իսկ այ ն իր հերթին պատվազգաց ու դիմադրող զավակներ է դաստիարակել: Պաղեստինի ժողովրդի ու Պաղեստինի դիմադրության կարիքների ապահովումը կարևոր ու կենսական պարտականություն է, որը պիտի իրագործեն բոլորը: Այս գործընթացում չպիտի անտեսել արևմտյան ափին դիմադրության հիմնական կարիքների ապահովումը, որն այսօր իր ուսերին է կրում բռնահարված ինթիֆադայի գլխավոր բեռը: Պաղեստինի դիմադրությունն էլ խրատվելով իր անցյալից պիտի ուշադրություն դարձնի այն կարևոր կետին, որ դիմադրությունն ու Պաղեստինը շատ ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան իսլամական ու արաբական երկրների կամ երկրների ներքին ու ազգամիջյան տարաձայնություններուն ներքաշվելը: Պաղեստինցիներն ու հատկապես դիմադրության խմբերը պիտի գիտակցեն իրենց բարձր դիրքը և մասնակից չդառնան այդ տարաձայնություններին: Իսլամական ու արաբական երկրները և իսլամական ու ազգային բոլոր հոսանքները պիտի ծառայեն Պաղեստինի իդեալին:
Դիմադրության պաշտպանությունը մեր բոլորի պարտականությունն է և որևէ մեկն իրավունք չունի ցուցաբերած օժանդակության դիմաց որևէ ակնկալիք ունենալ: Այո, օժանդակության միակ պայմանն այն է, որ այն հատկացվի Պաղեստինի ժողովրդի հզորացմանն ու դիմադրության կառույցների ամրապնդմանը: Թշնամու հանդեպ դիմադրության գաղափարի և բոլոր ծավալներով դիմադրության հանդեպ հավատարմությունն այս օժանդակությունների հարատևման պայմաններն են համարվում: Դիմադրության հանդեպ մեր դիրքորոշումը սկզբունքային է և որևէ խմբի չի առնչվում: Որևէ խումբ, որ այս ճանապարհին հաստատակամ լինի մենք կանգնած ենք լինելու նրա կողքին ու եթե որևէ խումբ հեռանա այդ ճամբից, հեռացած կլինի մեզանից: Իսլամական դիմադրության խմբերի հետ մեր կապի խորքը միայն պայմանավորված է դիմադրության սկզբունքի հանդեպ նրանց հավատարմությամբ:
Մյուս կետը պաղեստինյան խմբերի միջև տարաձայնությունն է: Հավաքականությունների մեջ գոյություն ունեցող տեսակետների տարբերությունը բնական ու հասկանալի է ու եթե դրանով սահմանափակված լինի, նույնիսկ կարող է առավել հարստացնել ու համալրել Պաղեստինի ժողովրդի պայքարը, սակայն բարդությունն առաջանում է այն ժամանակ, երբ այս տարաձայնությունը վերածվում է վեճի ու Աստված մի արասցե բախման: Այդ դեպքում տարբեր հոսանքները չեզոքացնելով միմյանց ուժն ու կարողությունը գործնականում գնում են իրենց ընդհանուր թշնամու ցանկացած ուղղությամբ: Տարաձայնությունների և հայացքներ ու ճաշակների տարբերության կառավարումը արվեստ է , որը պիտի օգտագործվի բոլոր գլխավոր հոսանքների կողմից և նրանք այնպես պիտի մշակեն իրենց պայքարի ծրագիրը, որ միայն թշնամու վրա ճնշում գործադրեն ու պայքարի հզորացման պատճառ դառնան: Ջիհադական ծրագրի հիման վրա ազգային միասնականությունը Պաղեստինի համար ազգային անհրաժեշտություն է համարվում և ակնկալվում է, որ պաղեստինյան տարբեր խմբեր Պաղեստինի ողջ ժողովրդի ցանկությունների իրագործման համար այն իրագործեն:
Դիմադրությունն այս օրերին նաև մեկ այլ սադրանք է դիմագրավում և դա ընկեր ձևացողների ջանքն է, որոնք փորձում են շեղել Պաղեստինի ժողովրդի ինթիֆադան ու դիմադրությունը և դա Պաղեստինի ժողովրդի թշնամիների հետ գաղտնի գործարքի նյութ դարձնել: Դիմադրությունը զգաստ է նման թակարդն ընկնելու համար, հատկապես որ Պաղեստինի ժողովուրդը համարվում է պայքարի ու դիմադրության իրական առաջնորդը: Անցյալի փորձը ցույց է տվել, որ այս ժողովուրդը պայմանները ճիշտ գիտակցելով կանխում է նման շեղումները և եթե Աստված մի արասցե դիմադրության որևէ հոսանք նման թակարդի մեջ ընկնի, այս ժողովուրդն անցյալի նման կարող է վերարտադրել իր կարիքները: Եթե մի խումբ դիմադրության դրոշը վայր դնի, վստահ մի այլ խումբ Պաղեստինի ժողովրդի սրտից ելնելով կպարզ այդ դրոշը:
Վստահաբար դուք, սիրելի ներկաներ, այս նիստում միայն կանդրադառնաք Պաղեստինի հարցին, որի կապակցությամբ ցավոք սրտի անցած մի քանի տարիների ընթացքում թերացումներ են եղել: Անկասկած տարածաշրջանում ու իսլամ ժողովրդի մոտ գոյություն ունեցող ճգնաժամերն ուշադրության արժանի պիտի դառնան, սակայն մեզ այստեղ իրար շուրջ է հավաքել Պաղեստինի հարցը: Այս նստաշրջանը կարող է օրինակ ծառայել, որպեսզի մուսուլմաններն ու տարածաշրջանի ժողովուրդները դրան հետևելով հետզհետե հիմնվելով իրենց ընդհանրությունների վրա կարողանան սանձել տարաձայնությունները և դրանց մեկ առկ մեկ կարգավորելով Մոհամմեդի ժողովրդի առավել հզորացման հող նախապատրաստեն:
Վերջում հարկ եմ համարում մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել հարգարժան հյուրերի ներկայության կապակցությամբ: Նաև շնորհակալություն եմ հայտնում իսլամական խորհրդարանի նախագահին ու 10-րդ խորհրդարանում նրա գործընկերներին, որոնք կրեցին այս համաժողովի կազմակերպման ամբողջ բեռը: Իսլամի աշխարհի գլխավոր հարցը և աշխարհի բոլոր մուսուլմանների ու ազատախոհների միասնականության առանցքը համարվող Պաղեստինի հարցի ծառայության ճանապարհին բարձրյալն Աստծուց հաջողություն եմ մաղթում ձեզ համար:
Աստծո ողջույնները իսլամ աշխարհի և հատկապես Սիոնիստական ռեժիմի հանդեպ դիմադրության նահատակների հաղթական հոգիներին ու դիմադրության ճակատի բոլոր ազնիվ ռազմիկներին, նաև ԻԻՀ-ի հիմնադրի սուրբ հոգու, որն ամենամեծ ուշադրությունը ցուցաբերեց Պաղեստինի հարցի հանդեպ: