Պաղեստինի հարցը Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի դիտանկյունից
Փետրվարի 21-ի առավոտյան, Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանմանը նվիրված 6-րդ միջազգային համագումարը մեկնարկել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեիի ելույթով: Իր ելույթում մեծարգո առաջնորդը լուսաբանել է Պաղեստինի հարցի հետ կապված հիմնական ու ռազմավարական խնդիրներ:
Պաղեստինի հարցի վերաբերյալ ելույթի մի բաժնում Այաթոլլահ Խամենեին ասել է.«Տարածաշրջանում պարտադրված ներքին պատերազմների ու սադրանքների գլխավոր նպատակն է թերարժևորել Երուսաղեմի վեհ գաղափարին՝ Երուսաղեմի ազատագրմանն ուղղված հովանավորությունը»: Նա նշել է, որ պաղեստինյան դիմադրության խմբերը պետք է խուսափեն միջկրոնական ու ազգամիջյան տարաձայնություններից ու ներքին անհամաձայնություններից, քանի որ բոլոր իսլամական ու ազգային հոսանքները պարտավոր են նվիրվել Պաղեստինի իդեալի իրականացմանը»:
Պաղեստինի հարցը բոլոր իսլամական ժողովուրդների ընդհանուր հարցն է: Այն շատ կարևոր է իսլամական աշխարհի համար: Կարևոր է հետևյալ պատճառներով. առաջին՝ մի երկրի բռնազավթումն ու նրա ժողովրդի տարագրվելն է, որը երբեք և ոչ մի միջազգային կանոնագրով ու օրենքով չի կարելի բարձիթողի վիճակի մատնել: Երկրորդ՝ Պաղեստինի ժողովրդին պարտադրված հակամարդկային աղետը: Եվ երրորդ՝ մուսուլմանների առաջին քիբլայի ոչնչացմանն ուղղված ջանքերը: Սիոնիստական ռեժիմը բռնազավթելով Պաղեստինը, Իսլամական աշխարհի ամենազգայուն կետում դարձել է կայսերապաշտ պետությունների անվտանգության , ռազմական ու քաղաքական բազան՝ իսլամին ու մուսուլմաններին դիմակայելու նպատակով: Այդ բազան փաստորեն տարածաշրջանում ու աշխարհում դարձել է սպառնալիքի ,անապահովության ու ահաբեկչության աղբյուրը:
Սիոնիզմը ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ֆինանսական ու ռազմական աջակցությամբ բռնազավթելով Պաղեստինը, փորձում է իր տիրակալությունն ընդլայնել աշխարհում: Անտարակույս միլիոնավոր պաղեստինցի տարագրյալների անվերջանալի տառապանքը և Իսլամական աշխարհի իսլամական ու պատմական ինքնության մի կարևոր հատվածի ոչնչացմանն ուղղված ջանքերը հիշեցնում են այն իրողությունը,որ ամեն օր այդ ռեժիմի կողմից հասցվող վնասներն ու հարվածներն ավելի ու ավելի են խորանում:
Թեև Պաղեստինի ժողովուրդն իր դիմադրության ու ինթիֆադայի շնորհիվ ապացուցել է իր նվիրվածությունն ու տոկունությունը ,բայց դա չի նշանակում, որ իսլամական աշխարհը ոչ մի պարտականություն չունի: Այս զգայուն ժամանակահատվածում Պաղեստինի հարցը և Երուսաղեմի ինթիֆադան հանդիսանում են որոշիչ սկզբնակետ մուսուլման ժողովուրդների ճակատագրում, որին ցուցաբերվող հովանավորությունը կարող է հանգեցնել իսլամական երկրների միասնությանը և վերջ դնել Պաղեստինի օկուպացիային:
Այսօր Պաղեստինի ժողովուրդը իրավունք ունի այդ հարցում ավելի մեծ ակնկալիքներ ունենալ իսլամական երկրներից: Այսօր Պաղեստինի ճակատագիրը պայմանավորված է բոլոր մուսուլմանների կրոնական պատասխանատվությամբ և պատմական պարտականության կատարմամբ: Իսլամական աշխարհը պետք է ցույց տա, որ լուրջ կամք գոյություն ունի Պաղեստինի պաշտպանման համար: Պատմությունն ապագայում կտեսնի իսլամական ու մարդկային այս վեհ պարտականությունը և ցույց կտա ,որ իսլամական պետության անվան ներքո Իսրայելի կողքին կանգնած պետությունները այդ ռեժիմի ոճրագործություններին մասնակից են և չեն կարող մարել դիմադրության և ինթիֆադայի բոցերը ու Պաղեստինի ժողովրդին պարտադրել ընդունելու սիոնիստական կեղծ ռեժիմին: