Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական համագործակցությունների կիզակետում
Թեհրանն այս օրերին հյուրընկալում է Ռուսաստանի պաշտոնատարներին: Հատկապես տնտեսական ոլորտում երկու երկրի հարաբերությունների ընդլայնման շուրջ Իրանի պաշտոնատարների հետ բանակցության նպատակով Թեհրանում է գտնվում Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը երեկ Թեհրանում իր իրանցի պաշտոնակից Բիժան Զանգանեի հետ քննարկել է նավթի ոլորտում երկու երկրի համագործակցությունները: Հանդիպման ավարտին Իրանի նավթի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարները տեղեկացրեցին Իրանի նավթի արտահանումը Ռուսաստան սկսվելու մասին:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Իրանի ու Ռուսաստանի երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունների ընդլայնումը, ակնարկեց ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանիի մոտ ժամանակներս Ռուսաստան կատարելիք ուղևորությանը և հույս հայտնեց, որ այս ուղևորության ընթացքում երկու երկրի միջև առավել համաձայնություններ կկայանան:
ԵԱՏՄ-ի երկրների հետ տնտեսական համագործակցությունների ընդլայնումը քննարկված մյուս հարցերից է: Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև առևտրի ազատ գոտու ստեղծումը կարող է հանգեցնել երկու երկրի միջև առևտրական հարաբերությունների մակարդակի առավել բարձրացման:
Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում ընդլայնվել են, որոնք նաև ռազմավարական նշանակություն ունեն: Այնպես որ Ռուսաստանի առաջին փոխվարչապետն ասել է, որ Իրանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման վրա Ռուսաստանի դրած շեշտն այն ուղերձն է հղում, որ Մոսկվան իր ռազմավարական գործընկերն է համարում Թեհրանին:
Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում ու հատկապես Սիրիայում սպառնալիքների կապակցությամբ ընդհանուր հասկացության գալով ռազմավարական համագործակցության են հանգել: Թեհրանն ու Մոսկվան գործնականում ապացուցել են, որ համաշխարհային ու տարածաշրջանային հարցերում, այդ թվում միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի և տարածաշրջանի ճգնաժամերի քաղաքական կարգավորման ուղղությամբ երկկողմ ազդեցիկ համագործակցության են ձգտում:
Տնտեսական ռազմավարական համագործակցությունների ուղղությամբ էլ Հյուսիս-Հարավ միջանցքն իրագործվելով Իրանի ու Ռուսաստանի դերակատարությունը տարանցման տեսակետից մեծացել է: Հյուսիս-Հարավ միջանցքը Ֆինլանդիայի Հելսինկին Հնդկաստանի Մումբային կապող 7200կմ երկարության տարանցիկային անցուղու գլխավոր բաժինն է համարվում, որը Իրանի, Ռուսաստանի, ու Ադրբեջանի տարածքով Եվրոպայի հյուսիսն ու Ռուսաստանը կապում է Հնդկական օվկիանոսին ու Ասիայի հարավ-արևելքին:
Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը 2016 թվականին Բաքվում գումարված եռակողմ նստաշրջանում ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցման ուղղությամբ երեք երկրի ընդհանուր դիրքորոշումը:
Թեհրանի ու Մոսկվայի միջև միջուկային գիտության ու ատոմակայանների կառուցման բնագավառում մեծ նախագծերի հետ կապված համագործակցություն է ձևավորվել: Նկատի առնելով գոյություն ունեցող պոտենցիալներն Իրանն ու Ռուսաստանը կարող են իրենց համագործակցությունը տնտեսական բնագավառից բացի ծավալել Կենտրոնական Ասիայի անվտանգության, Կասպից ծովի հարցերի ու նաև Միջին Արևելքի զարգացումների ուղղությամբ: Իհարկե սա այն իմաստով չէ, որ Իրանի ու Ռուսաստանի տեսակետները համընկնում են բոլոր բնագավառներում: