Amnesty International կազմակերպությունը հրապարակել է մեկ զեկույց՝ երկու նպատակով
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որում անդրադարձել է 2016թ. աշխարհի երկրներում մարդու իրավունքների վիճակին: Amnesty International կազմակերպությունն իր 2016 թվականի զեկույցի մի մասը հատկացրել է Իրանին:
Զեկույցում կազմակերպությունը անհիմն հայտարարություն է արել, նշելով, որ Իրանում համակարգը քննադատողները անորոշ ու մտացածին մեղադրանքներով դատական հետապնդման են ենթարկվել ու բանտ են նետվել: Amnesty International կազմակերպությունն իր զեկույցում նաև նշել է, որ Իրանում ոտնահարվում են կանանց իրավունքերը , ցենզուրայի են ենթարկվում լրատվամիջոցները , բանտերում ընդդիմադիրները ենթարկվում են կտտանքների ու նրանց նկատմամբ վատ վերաբերմունք է ցուցաբերվում: Այդ զեկույցում Իրանի դատարանները նաև մեղադրվում են անկախություն չունենալու մեջ:
Իհարկե Amnesty International կազմակերպությունը իր ընդգրկուն զեկույցում պատասխանելով աշխարհի հանրային կարծիքին , անդարդարձել է տարբեր երկրներում մարդու իրավունքների խախտման իրական դեպքերին, այդ թվում` Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից իրականցվող ոճրագործություններին և այլ հարցերին: Կազմակերպությունն ավելի վաղ պահանջել էր դադարեցնել զենքի մատակարարումը Ռիադին հայտարարելով, որ այդ զենքերն օգտագործվում են պատերազմական ոճրագործությունների կամ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերում: Փաստորեն այդ կազմակերպությունը մարդու իրավունքների շրջանակում հաշվարկված քայլով փորձել է մեկ գնդակով երկու նապաստակ որսալ: Այն իմաստով, որ մարդու իրավունքների ոտնահարման իրական դեպքերին անդրադառնալուն զուգահեռ, այդ միջազգային կազմակերպությունը նաև Իրանին է ընդգրկել է նույն ցուցակում,որպեսզի ամբողջացնի մարդու իրավունքները խախտող երկրի տեսակետից՝ իրանաֆոբիայի սցենարը: Amnesty International կազմակերպությունն այդ կողմնորոշմամբ հաստատել է Իրանի դեմ մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցողի կեղծ զեկույցները: Մինչդեռ զեկույցում Իրանի վերաբերյալ այդ կազմակերպության նշած դեպքերից ոչ մեկը չի կարելի համեմատել այն ամենի հետ, ինչ այսօր տեղի է ունենում Սաուդյան Արաբիայում կամ Բահրեյնում:
Մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես եկող արևմտյան շատ երկրներում, այդ թվում Կանադայում, Ֆրանսիայում, Բրիտանիայում և ԱՄՆ-ում ոտնահրավում են բնիկ ժողովուրդների իրավունքները,որոնք հանդիսանում են այդ երկրների իսկական տերերը: Այսօր ԱՄՆ-ում ,Եվրոպայում և Կանադայում միլիոնավոր մարդիկ տառապում են քաղաքացիական իրավունքներից զրկվելու և խտրականության պատճառով:
Մարդու իրավունքների հարցը մարդու իրավունքների կեղծ պաշտպանների համար դարձել է ճնշման լծակ անկախ երկրների դեմ օգտագործելու համար: Արևմտյան երկրները կեղծ զեկույցներ են հրապարակում, ձևացնելու համար, թե մտահոգ են Իրանում տիրող մարդու իրավունքների վիճակի համար: Այդ զեկույցների համար հիմք են ծառայում Իրանի իսլամական հանրապետության համակարգի թշնամիների խոսքերը: Պարզից էլ պարզ է, որ նման զեկույցիների մշակումն իրականանում է իրանաֆոբիայի քաղաքականության շրջանակում:
Մարդու իրավունքների կատեգորիան համաշխարհային նշանակություն ունի , ուստի մարդու իրավունքների նպատակը չի կարելի երկակի չափանիշների ներքո հետապնդրել: Ուստի Amnesty International -ի զեկույցը և մարդու իրավունքների վերաբերյալ իրական պատկեր ներկայացնելու այդ կազմակերպության գործելակերպը մտորումների տեղիք է տալիս :
Մարդու իրավունքները պետք է զերծ մնան երկակի մոտեցումներից ու երկստանդարտ քաղաքականություններից: