Իր զինանոցն ընդլայնելով ԱՄՆ-ն աշխարհում ռազմական գերազանցության է ձգտում
ԱՄՆ-ի սկանդալային նախագահը շարունակելով իր հակասական հայտարարությունները, մի կողմից աշխարհում ատոմային սպառազինության տարածումը կանխելու կոչ է արել ու միևնույն ժամանակ ասել է, որ Վաշինգտոնի ատոմային զինանոցը պետք է գերազանցի այլ երկրներին:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ատոմային զենքից զերծ աշխարհ է ցանկանում: «Այդուհանդերձ ԱՄՆ-ն երբևէ ատոմային զենքերի տեսակետից հետ չի մնալու նույնիսկ իր բարեկամ երկրներից». ասել է նա:
Թրամփը միակողմանի համաձայնություն է կոչել Ռուսաստանի հետ «Նյու Սթարթ» կոչվող տասնամյա համաձայնությունը, որի հիման վրա կողմերը մինչև 2018 թվականը պիտի սահմանափակեն իրենց միջուկային զինանոցները և դա համեմատելով ՀԳՀԾ-ի հետ, ասել է, որ դա էլ ԱՄՆ-ի կնքած վատ համաձայնություններից մեկն է:
ԱՄՆ-ի նախագահը նաև ասել է, որ իր երկիրն աշխարհում ատոմային զենքի տեսակետից պետք է լինի առաջինը : Նրա կարծիքով, և ԱՄՆ-ն այս բնագավառում հետ է մնացել Ռուսաստանից, հետևաբար նա մտադիր է ընդլայնել այդ երկրի ատոմային զինանոցը:
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը միջուկային հազարավոր մարտագլխիկներ ունենալով համարվում են աշխարհի միջուկային երկու գերուժերը:
Իսկ այսօր ԱՄՆ-ի սկանդալային նախագահը հայտարարելով ատոմային զենքի բնագավառում Ռուսաստանից առաջ անցնելու մասին իր հստակ դիրքորոշումը, փորձ է կատարում հօգուտ իր երկրի փոխել աշխարհում զինվորական հավասարակշռությունը:
Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ հայտարարել էր ռազմական գերազանցության ուղղությամբ իր ծրագրերի մասին և այսօր իր ձեռքում ունենալով իշխանության ղեկըմ փորձում է գործադրել այդ ծրագրերը:
Աշխարհում ԱՄՆ-ի ռազմական գերազանցության մասին այդ երկրի նախագահի հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա փորձում է հրաժարվել սպառազինության ծավալի կրճատման կապակցությամբ ավելի վաղ Ռուսաստանի և այլ ռազմական ուժերի հետ կնքած համաձայնագրերից:
Թրամփն ավելի վաղ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորումը պայմանավորել էր Ռուսաստանի ատոմային սպառազինության ծավալի կրճատմամբ, ինչը վկայում է, որ ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է շահարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իր ծրագրերը:
Աշխարհում ԱՄՆ-ի ռազմական գերազանցության մասին Թրամփի հայտարարությունը միևնույն ժամանակ ապացուցում է, որ ԱՄՆ-ի սկանդալային նախագահը ցանկանում է հրաժարվել բոլոր այն համաձայնագրերից, որոնք իր կարծիքով չեն բխում Վաշինգտոնի շահերից: Մինչդեռ այս քայլը հանգեցնելու է ԱՄՆ-ի մրցակիցների հակազդեցությանն ու պատասխան քայլին, ինչն էլ իր հերթին ազդելու է համաշխարհային անվտանգության ու կայունության վրա: Այս հիման վրա որոշ քաղաքական գործիչներ ու փորձագետներ զգուշացրել են Սառը պատերազմի շրջանի նման աշխարհում սպառազինական մրցակցություն սկսվելու հավանականության մասին:
ԱՄՆ-ն աշխարհում զանգվածային ոչնչացման զենքերի ամենամեծ զինանոցն ունի և ատոմային սպառազինության կրճատման համաձայնագրից այդ երկրի հրաժարումն աշխարհի համար վտանգավոր լինելուն զուգահեռ նաև լուրջ հարված է հասցնելու համաշխարհային խաղաղության հաստատմանը սատարելու հավակնություն ունեցող երկրի հեղինակությանը: