Իրանի հետ Հայաստանի և Վրաստանի համագործակցության ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i55334-Իրանի_հետ_Հայաստանի_և_Վրաստանի_համագործակցության_ծրագիրը
Վրաստան այցելության ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է զբոսաշրջության ոլորտում Իրանի հետ համագործակցության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2017 15:07 Asia/Tehran
  • Իրանի հետ Հայաստանի և Վրաստանի համագործակցության ծրագիրը

Վրաստան այցելության ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է զբոսաշրջության ոլորտում Իրանի հետ համագործակցության մասին:

Նշելով, որ Թբիլիսիում վրացի պաշտոնյաների հետ իր բանակցություններն արդյունավետ են եղել, Կարապետյանը հայտարարել է, որ համաձայնություն է կայացել՝ միասնական շուկա ստեղծելով, ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունները: Նրա խոսքով՝ տարածաշրջանային համագործակցություն կծավալվի Իրանի հետ միասին առևտրական ազատ գոտի ստեղծելով:

Օրակարգի մեջ էր նաև Իրանի, Հայաստանի և Վրաստանի էլեկտրական ցանցը միացնելու նախագիծը:

Այդ շրջանակում 2016թ, ՀՀ պաշտոնյաները չորս երկրների միջև էներգիայի միջանցք ստեղծելու համար աշխատանքային խումբ կյանքի կոչելու նպատակով Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի ու Հայաստանի միջև կայացած համաձայնության մասին էին տեղեկացրել: Այդ միջանցքի ստեղծման նպատակը էլեկտրաէներգիայի փոխանակումն է հայտարարվել:

Ավելի վաղ, Իրանը խոշոր ներդրումներ է կատարել Հայաստանում գազամուղերի, երկաթգծերի, ճանապարհների և էլեկտրաէներգիայի փոխադրման նախագծերում:

Որոշվել է նաև Նորդուզ-Ջոլֆա սահմանի մոտակայքում Արաքս գետի վրա կառուցել 130 մեգավատ հզորությամբ Մեղրիի ՀԷԿ-ը: Իրանական ընկերությունները կարող են իրագործել այդ կարևոր նախագիծը:

Իրանը Պարսից ծոցը Սև ծովին միացնելու նախագծի նախաձեռնողն է: Հաղորդակցության այս ճանապարհը ստեղծվելով, Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Բուլղարիան և Հունաստանը կմիանան: Այդ նախագծի իրագործմամբ ավելի բազմազան կլինեն դեպի Եվրոպա տանող Իրանի տարանցիկ ճանապարհները:

Համագործակցություն է ծավալվում անմշակ նավթի ու գազի, էլեկտրաէներգիայի փոխադրման և նման այլ նախագծերի ոլորտում:

Նման պայմաններում, տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունների ձևավորվելը նպաստելու է տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը և հող է նախապատրաստելու երկրների միջև փոխվստահության ավելացման համար:

Ազատ առևտրի և զբոսաշրջության ոլորտում Իրանի հետ եռակողմ համագործակցությունների նպատակով Հայաստանի ու Վրաստանի միջև կայացած համաձայնությունը տարածաշրջանային դրական միտվածություն ունի: Նման համագործակցություն է ձևավորվել այնպիսի պայմաններում, երբ Կովկասը էթնիկական բազմազանության պատճառով լարվածության մեջ է ներքաշված: Ադրբեջան-Հայաստան բախումը, Վրաստանի կազմից դուրս գալու համար Աբխազիայի և Հարավային Օսեթիայի փորձը տարածաշրջանում տեղի ունեցող լարվածություններից են համարվում: Ակնհայտ է, որ Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ համագործակցությունը կարող է խթանել տարածշրջանում խաղաղության հաստատումը: