Օսկարն ընդդեմ Թրամփի
Իրանցի կինոռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Վաճառողը» ֆիլմը ԱՄՆ-ի կինոարվեստի ու գիտությունների ակադեմիայի 89-րդ մրցանակաբաշխության ընթացքում շահեց «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի Օսկար մրցանակը: Ֆարհադին երկրորդ անգամ է շահում «Լավագույն արտասահմանյան ֆիլմ » անվանակարգի մրցանակը:
Անկախ Վաճառողը ֆիլմի տեխնիկական յուրահատկություններից, որոնք արժանացան «Օսկար-2017» մրցանակաբաշխության ժյուրիի ուշադրությանը, այդ մրցանակի շնորհումը բացահայտ ուղերձ է ԱՄՆ նոր կառավարության հակամիգրացիոն քաղաքականությունների դեմ: Հոլիվուդը այդ մրցանակը շնորհելով իրանցի կիոնռեժիսորին , իր բողոքն է արտահայտել Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն որոշման դեմ: Դոնալդ Թրամփն արգելել է 7 առավելապես մուսուլմանական երկրների, այդ թվում Իրանի քաղաքացիների մուտքն այդ երկիր:
Հիշեցնենք, որ Ֆիլմի ռեժիսոր Ասղար Ֆարհադին և դերասանուհի Թարանե Ալիդուսթին, ի նշան բողոքի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն հրամանագրի դեմ, չմասնակցեցին Օսկարի մրցանակաբաշխությանը և նրանց փոխարեն մրցանակն ստացան իրանցի առաջին կին տիեզերագնաց Անուշե Անսարին և ՆԱՍԱ-ի նախկին տօրեններից Ֆիրուզ Նադերին:
Անսարին այդ մրցանակն ստանալուց հետո, Ֆարհադիի անունից ընթերցեց ԱՄՆ կառավարության միգրացիոն և պառակտում սերմանող քաղաքականությունը քննադատսղ ուղերձ, որն արժանացավ ներկաների բարձր գնահատանքին:
Թեև Օսկարի մրցանակների շնորհումը մշտապես մեծ նշանակություն է ունեցել, այնուամենայնիվ 2017 թվականի Օսկարը արտահայտում է ԱՄՆ-ում գոյացած գաղափարական ճեղքվածի և Սպիտակ Տան հետ կինոարդյունաբերության առճակատման մասին: ԱՄՆ-ի լիբերալիստական հոսանքը,որ մեծ ազդեցություն ունի հոլիվուդյան կինոյում, խիստ մտահոգ է Թրամփի կառավարության պահպանողական ծրագրերի կապակցությամբ: Այդ ծրագրերից են էմիգրանտների ԱՄՆ մուտքի արգելքը, Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը, քննադատող լրատվամիջոցներին ճնշելը և այլն: Այս ամենը միասին թափ են հաղորդել այդ երկրում ծայրահեղական ու ֆաշիստական հոսանքների աճին: Եվ այդ պատճառով Օսկարի մրցանակաբաշխությունը որպես աշխարհում կիոնարդյունաբերության ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը, դարձել է առիթ, որպեսզի ցանկացած անձ մարտահրավեր նետի Թրամփի կառավարությանը: Իհարկե Թրամփը ոչ մի ուշադրություն չի դարձնում նման բողոքներին: Այնուամենայնիվ ԱՄՆ նախագահի հակամիգրացիոն ծրագրերի դեմ բողոքի ակիցաներն ու դիմադրությունը այնքան էլ հեշտ չեն լինելու նրա համար: