Օսկարն ընդդեմ Թրամփի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i55380-Օսկարն_ընդդեմ_Թրամփի
Իրանցի կինոռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Վաճառողը» ֆիլմը  ԱՄՆ-ի կինոարվեստի ու գիտությունների ակադեմիայի 89-րդ մրցանակաբաշխության ընթացքում շահեց «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»  անվանակարգի Օսկար մրցանակը: Ֆարհադին երկրորդ անգամ է շահում  «Լավագույն արտասահմանյան ֆիլմ » անվանակարգի մրցանակը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 27, 2017 09:23 Asia/Tehran
  • Օսկարն ընդդեմ Թրամփի

Իրանցի կինոռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Վաճառողը» ֆիլմը  ԱՄՆ-ի կինոարվեստի ու գիտությունների ակադեմիայի 89-րդ մրցանակաբաշխության ընթացքում շահեց «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»  անվանակարգի Օսկար մրցանակը: Ֆարհադին երկրորդ անգամ է շահում  «Լավագույն արտասահմանյան ֆիլմ » անվանակարգի մրցանակը:

 

Անկախ Վաճառողը ֆիլմի տեխնիկական յուրահատկություններից, որոնք արժանացան «Օսկար-2017»  մրցանակաբաշխության ժյուրիի ուշադրությանը, այդ մրցանակի շնորհումը բացահայտ ուղերձ է ԱՄՆ նոր կառավարության հակամիգրացիոն քաղաքականությունների դեմ: Հոլիվուդը այդ մրցանակը շնորհելով իրանցի կիոնռեժիսորին , իր բողոքն է արտահայտել Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն որոշման դեմ: Դոնալդ Թրամփն արգելել  է 7 առավելապես մուսուլմանական երկրների, այդ թվում Իրանի քաղաքացիների մուտքն այդ երկիր:

Հիշեցնենք, որ Ֆիլմի ռեժիսոր  Ասղար Ֆարհադին և դերասանուհի Թարանե Ալիդուսթին, ի նշան բողոքի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն հրամանագրի դեմ, չմասնակցեցին Օսկարի մրցանակաբաշխությանը և նրանց փոխարեն մրցանակն ստացան իրանցի առաջին կին տիեզերագնաց Անուշե Անսարին և ՆԱՍԱ-ի նախկին տօրեններից Ֆիրուզ Նադերին:

Անսարին այդ մրցանակն ստանալուց հետո, Ֆարհադիի անունից ընթերցեց ԱՄՆ կառավարության միգրացիոն և պառակտում սերմանող  քաղաքականությունը քննադատսղ ուղերձ, որն արժանացավ ներկաների բարձր գնահատանքին:

Թեև Օսկարի մրցանակների շնորհումը մշտապես մեծ  նշանակություն է ունեցել, այնուամենայնիվ 2017 թվականի Օսկարը արտահայտում է ԱՄՆ-ում գոյացած գաղափարական ճեղքվածի և Սպիտակ Տան հետ կինոարդյունաբերության առճակատման մասին: ԱՄՆ-ի լիբերալիստական հոսանքը,որ մեծ  ազդեցություն ունի հոլիվուդյան կինոյում, խիստ մտահոգ է Թրամփի կառավարության պահպանողական ծրագրերի կապակցությամբ: Այդ ծրագրերից են էմիգրանտների ԱՄՆ մուտքի արգելքը, Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը, քննադատող լրատվամիջոցներին ճնշելը և այլն: Այս ամենը միասին թափ են հաղորդել այդ երկրում ծայրահեղական ու ֆաշիստական հոսանքների աճին: Եվ այդ պատճառով  Օսկարի մրցանակաբաշխությունը որպես աշխարհում կիոնարդյունաբերության ոլորտի  կարևորագույն իրադարձություններից մեկը, դարձել է առիթ, որպեսզի ցանկացած անձ մարտահրավեր նետի Թրամփի կառավարությանը: Իհարկե Թրամփը ոչ մի ուշադրություն չի դարձնում նման բողոքներին: Այնուամենայնիվ ԱՄՆ նախագահի հակամիգրացիոն ծրագրերի դեմ բողոքի ակիցաներն ու դիմադրությունը այնքան էլ հեշտ չեն  լինելու նրա համար: