Թրամփը որոշել է մեծացնել ԱՄՆ-ի ռազմական բյուջեն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելացնելու է երկրի ռազմական բյուջեն և դա պատմական որոշում կլինի:
ԱՄՆ-ի նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ, Թրամփն ասել է.«Այդ բյուջեն հատկացվելու է ազգային և պետական անվտանգությանը: Երկրի պաշտպանական բյուջեն պատմական աճ է արձանագրել և դրա նպատակն է բարձացնել երկրի մարտունակությունը»:
Նշվում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բյուջեն 54 միլիարդ դոլարով ավելանալու է և նախարարությունը կարող է ինչպես հարկ է համարում, օգտվել այդ գումարից: Այդպիսով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բյուջեն գերազանցելու է 600 միլիարդ դոլարը: ԱՄՆ-ի կառավարությունը մտադիր է նաև կրճատել ոչ-պաշտպանական ծախսերը, այդ թվում պետքարտուղարության արտասահմանյան օգնությունները և բնապահպանության կազմակերպության ծախսերը:
Այդ որոշումը խիստ մտահոգություն է պատճառել բնապահպան ակտիվիստներին և հանրային դիվանագիտության կողմնակիցներին:
Իսկ քանի որ երկրի գործադիր կառավարման ղեկը գտնվում է հանրապետականների ձեռքում, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ավելի մեծ գումարներ ձեռք կբերի, ոչ-պաշտպանական բյուջեների կրճատման հաշվին:
Եվ քանի որ դաշնային կառավարության բյուջեների հատկացման հարցում վերջնական որոշումը կայացնում է Կոնգրեսը, ակնկալվում է, որ առաջիկա ամիսների ընթացքում սուր վեճեր տեղի կունենան Սպիտակ Տան և օրենսդիրների միջև:
Չնայած որոշ հանրապետականներ պնդում են ռազմական ու անվտանգության բյուջեի մեծացման վրա, դեմոկրատականներին մտահոգում է հասարակական աշխատանքներին ու բարեկեցությանը հատկացվող բյուջեների կրճատումը: Թրամփը խոստացել է չեղարկել «Օբամաքեյր» բուժապահովագրության և մաքուր էներգիաների ոլորտում ներդրում կատարելու նախորդ նախագահ՝ Բարաք Օբամայի կառավարության նախագծերը:
Եվ չի թվում, որ Թրամփը և բանակի զարգացման կողմնակիցները կնահանջեն իրենց պահանջից:
Փորձը ցույց է տվել, որ երբ հանրապետականներն են ղեկավարել Սպիտան Տունն ու Կոնգրեսը, ԱՄՆ-ում տարածվել է ռազմամոլությունը: Իսկ դա հանգեցրել է պետական բյուջեների և դաշնային կառավարության պարտքերի ավելացմանը:
ԱՄՆ-ում ֆինանսական աղբյուրները մեծ չեն և եթե կառավարությունը հրաժարվի սոցիալական բարեկեցության ծրագրերից, շատերը, այդ թվում նաև հանրապետական կուսակցությունը, երես կթեքեն Թրամփից: Այդ իսկ պատճառով միգուցե ԱՄՆ-ի կառավարությունն այլ ճանապարհով ընթանա և ռազմական ու անվտանգության բյուջեներն ավելացնելով, հարկադրված շարունակի նաև սոցիալական բարեկեցության մեծածախս ծրագրերը և անհրաժեշտ ֆինանսական աղբյուրներն ապահովի պետական պարտքերն ավելացնելու հաշվին, ինչը չափազանց տհաճ կլինի հանրապետականների համար: