ԷԿՕ-ն անդամ երկրների գագաթաժողովի շեմին
Այսօր Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը հյուրընկալել է Տնտեսական համագործակցության կազմակերպություն՝ ԷԿՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների 22-րդ նիստը: Վաղը նույն քաղաքում տեղի կունենա ԷԿՕ-ի 13-րդ գագաթնաժողովը:
Այսօր կայացած նիստում ԻԻՀ ԱԳ նախարարը ԷԿՕ-ի նախարարների խորհրդի նախագահությունը փոխանցեց Պակիստանի վարչապետի արտաքին հարցերով խորհրդական՝ Սարթաջ Ազիզին:
ԷԿՕ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստի բացման ելույթում Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հույս է հայտնել ,որ Պակիստանն իր նախագահության օրոք կարևոր քայլեր կձեռնարկի Տնտեսական համագործակցության կազմակերպություն՝ ԷԿՕ-ի ընդլայնման ու զարգացման ոլորտում:
Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը,Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ադրբեջանը Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի 10 անդամ երկրներն են:
ԷԿՕ-ի տարածաշրջանը համարվում է աշխարհի ամենահարուստ տարածաշրջաններից մեկը,որտեղ տարբեր ոլորտներում, մասնավորապես` էներգետիկայի բնագավառում կան համագործակցության մեծ հարթակներ: Այս տարածաշրջանի երկրները Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում , առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցում են միմյանց հետ:
ԷԿՕ-ի դիրքը ցույց է տալիս, որ այդ կառույցում կան համապատասխան մեխանիզմներ` անդամ երկրների միջև համագործակցության համար: Տնտեսական համագործակցության կազմակերպությունում իր եռամյա նախագահության շրջանում Իրանը փորձեց առավելագույնս օգտագործել այդ մեխանիզմները հանուն բոլոր անդամ երկրների շահերի: Իրանը, որ այս կազմակերպության հիմնադիր անդամներից է, այս շրջանակում ստորագրել է անդամ երկրների հետ համագործակցության բազմաթիվ համաձայնագրեր: Կարևոր կետը ,որ Զարիֆն իր ելույթի ժամանակ նշել է, այն փաստն է, որ ԷԿՕ-ն մի համապարփակ մեխանիզմի կարիք ունի,որով անդամ երկրների դերակատարությունը կորոշվի կազմակերպության հեռանկարային պլաններն իրագործելու համար: Այն ինչ պարզ է, ԷԿՕ-ն ենթակառուցվածքների առումով ընդլայնվելու համար ունի կարևոր ցուցանիշներ: ԷԿՕ-ի տարածաշրջանը 8 միլիոն քառակուսի կիլոմետր է և ընդգրկում է Ասիա մայրցամաքի 20 և աշխարհի վեց տոկոսը: Ունի ավելի քան 400 միլիոն բնակչություն և պոտենցիալ շուկա: Բայց ամենակարևորը համատեղ ներդրումների համար նպաստավոր ենթահողերի առկայությունն է,որը կարելի է ասել համարվում է ԷԿՕ-ի ամենաթույլ օղակը: Այս նպատակի իրականացումը հանդիպում է խոչընդոտների, որոնցից կարևորագույնը ԷԿՕ-ի տարածաշրջանում քաղաքական լարվածությունների առկայությունն է և որոշ անդամ երկրներում ներքին խնդիրների ծագումը:
Թուրքիան ևս համարվում է ԷԿՕ-ի հիմնադիր երկրներից, որը ունենալով տնտեսական լայն հնարավորություններ , կանգնած է ներքին լարվածությունների և արտաքին քաղաքականության ոլորտում առաջացած խնդիրների առջև:
Թուրքիան մեծ ցանկություն ունի միանալ Եվրամիության : Մինչ այժմ ոչ մի վերջնական արդյունք չեն ունեցել ԵՄ-ին միանալու ուղղությամբ Թուրքիայի ջանքերը, բայց փաստորեն նվազել է այդ երկրի դերակատարությունը ԷԿՕ-ի շրջանակում:
Այդ մարտահրավերները իհարկե չեն ազդել ԷԿՕ-ի տնտեսական կարողությունների վրա, բայց դրանց օգտագործումը բարդացրել և նույնիսկ անհնար է դարձրել: Այժմ տնտեսական զարգացումն անհրաժեշտ է ԷԿՕ-ի համար, մինչդեռ մեծ տարածություն կա մինչև այս նպատակների իրականացումը : ԷԿՕ-ի տարածաշրջանային դերակատարության ամրապնդումը միայն այս կազմակերպության ռեսուրսների կիրառմամբ է հնարավոր, որի նախապայմանը հավաքական անվտանգությունն ու կայունությունն է: