ԷԿՕ-ն անդամ երկրների գագաթաժողովի շեմին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i55502-ԷԿՕ_ն_անդամ_երկրների_գագաթաժողովի_շեմին
Այսօր Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը հյուրընկալել է Տնտեսական համագործակցության կազմակերպություն՝  ԷԿՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների 22-րդ նիստը: Վաղը նույն քաղաքում տեղի կունենա ԷԿՕ-ի 13-րդ  գագաթնաժողովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2017 14:27 Asia/Tehran
  • ԷԿՕ-ն անդամ երկրների գագաթաժողովի շեմին

Այսօր Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը հյուրընկալել է Տնտեսական համագործակցության կազմակերպություն՝  ԷԿՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների 22-րդ նիստը: Վաղը նույն քաղաքում տեղի կունենա ԷԿՕ-ի 13-րդ  գագաթնաժողովը:

 

Այսօր կայացած նիստում ԻԻՀ ԱԳ նախարարը ԷԿՕ-ի նախարարների խորհրդի նախագահությունը փոխանցեց Պակիստանի վարչապետի արտաքին հարցերով խորհրդական՝ Սարթաջ Ազիզին:

ԷԿՕ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստի բացման ելույթում Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հույս է հայտնել ,որ Պակիստանն իր նախագահության օրոք կարևոր քայլեր կձեռնարկի  Տնտեսական համագործակցության կազմակերպություն՝  ԷԿՕ-ի ընդլայնման ու զարգացման  ոլորտում:

Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը,Թուրքմենստանը,  Ղրղզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ադրբեջանը Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի 10 անդամ երկրներն են:

ԷԿՕ-ի տարածաշրջանը համարվում է աշխարհի ամենահարուստ տարածաշրջաններից մեկը,որտեղ  տարբեր ոլորտներում, մասնավորապես` էներգետիկայի բնագավառում կան համագործակցության մեծ  հարթակներ: Այս տարածաշրջանի երկրները Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում , առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցում են միմյանց հետ:  

ԷԿՕ-ի դիրքը  ցույց է տալիս, որ այդ կառույցում կան  համապատասխան մեխանիզմներ` անդամ երկրների միջև համագործակցության համար:  Տնտեսական համագործակցության կազմակերպությունում իր եռամյա նախագահության շրջանում Իրանը փորձեց առավելագույնս օգտագործել այդ մեխանիզմները հանուն բոլոր անդամ երկրների շահերի: Իրանը, որ այս կազմակերպության հիմնադիր անդամներից է, այս շրջանակում ստորագրել է անդամ երկրների հետ համագործակցության բազմաթիվ համաձայնագրեր:  Կարևոր կետը ,որ Զարիֆն իր ելույթի ժամանակ նշել է, այն փաստն է, որ ԷԿՕ-ն մի համապարփակ մեխանիզմի կարիք ունի,որով անդամ երկրների դերակատարությունը կորոշվի կազմակերպության հեռանկարային պլաններն իրագործելու համար: Այն ինչ պարզ է, ԷԿՕ-ն ենթակառուցվածքների առումով ընդլայնվելու համար ունի կարևոր ցուցանիշներ: ԷԿՕ-ի  տարածաշրջանը 8 միլիոն քառակուսի կիլոմետր է և  ընդգրկում է  Ասիա մայրցամաքի  20  և աշխարհի վեց տոկոսը: Ունի ավելի քան 400 միլիոն բնակչություն և պոտենցիալ շուկա: Բայց ամենակարևորը համատեղ ներդրումների համար  նպաստավոր ենթահողերի առկայությունն է,որը կարելի է ասել համարվում է  ԷԿՕ-ի ամենաթույլ օղակը: Այս նպատակի իրականացումը հանդիպում  է խոչընդոտների, որոնցից կարևորագույնը ԷԿՕ-ի տարածաշրջանում  քաղաքական լարվածությունների առկայությունն է  և որոշ անդամ երկրներում ներքին խնդիրների ծագումը:

Թուրքիան ևս համարվում է ԷԿՕ-ի հիմնադիր երկրներից, որը ունենալով տնտեսական լայն հնարավորություններ , կանգնած է ներքին լարվածությունների և արտաքին քաղաքականության ոլորտում առաջացած խնդիրների առջև:

Թուրքիան մեծ ցանկություն ունի միանալ Եվրամիության : Մինչ այժմ ոչ մի վերջնական արդյունք չեն ունեցել ԵՄ-ին միանալու ուղղությամբ Թուրքիայի  ջանքերը, բայց փաստորեն նվազել է  այդ երկրի դերակատարությունը ԷԿՕ-ի շրջանակում:

Այդ մարտահրավերները իհարկե չեն ազդել ԷԿՕ-ի տնտեսական կարողությունների վրա, բայց դրանց օգտագործումը բարդացրել և նույնիսկ անհնար է դարձրել: Այժմ տնտեսական զարգացումն անհրաժեշտ է  ԷԿՕ-ի համար, մինչդեռ մեծ տարածություն կա մինչև  այս  նպատակների իրականացումը : ԷԿՕ-ի տարածաշրջանային դերակատարության ամրապնդումը միայն այս կազմակերպության ռեսուրսների կիրառմամբ է հնարավոր, որի նախապայմանը հավաքական անվտանգությունն ու կայունությունն է: