Մարդու իրավունքների խորհուրդը, մարտահրավերներով հագեցած վկայական ունեցող կառույց
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i55566-Մարդու_իրավունքների_խորհուրդը_մարտահրավերներով_հագեցած_վկայական_ունեցող_կառույց
Մարդու իրավունքների հարցում քաղաքական կողմնորոշումներից խուսափելն անհրաժեշտ ու կենսական է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2017 08:26 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների խորհուրդը, մարտահրավերներով հագեցած վկայական ունեցող կառույց

Մարդու իրավունքների հարցում քաղաքական կողմնորոշումներից խուսափելն անհրաժեշտ ու կենսական է:

ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին երեքշաբթի օրը Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստում քննադատելով մարդու իրավունքներն ոը ՄԱԿ-ի իրավունքների մեխանիզմները միջոց ծառայեցնելու ուղղությամբ որոշ երկրների քայլերն ասել է. «Մարդու իրավունքների խորհուրդը պիտի աշխարհում կառուցողական երկխոսության միջոցով մարդու իրավունքների բնագավառում  առաջընթացին ծառայող մեխանիզմ լինի, ոչ թե վերածվի մեղադրանքներ ուղղելու և տարաձայնություններ հարուցելու կենտրոնի»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը բաղկացած է 47 երկրներից, որոնք երեք տարով ընտրվում են ՄԱԿ-ի ԳԱ-ի անդամների ձայների բացարձակ մեծամասնությամբ: ՄԱԿ-ի բոլոր անդամներին թույլատրված է մարդու իրավունքների խորհրդի անդամ դառնալ, պայմանով որ մարդու իրավունքների մակարդակի բարձրացման ու դրա պաշտպանության բնագավառներում բարձր ստանդարտներ արձանագրեն: Խտրական մոտեցումներից խուսափելը, երկակի չափանիշների ու քաղաքական կողմնորոշումների կրճատումը կարևոր հարցերից են, որոնք մարդու իրավունքների խորհրդի բանաձևերի շրջանակում պետք է քննարկվեն: Սակայն արևմտյան որոշ երկրների կողմից մարդու իրավունքների հարցի քաղաքականացումը մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ որոշ մարտահրավերներ է առաջացրել: Միջազգային հանրությունն այն համոզման է, որ հիշյալ խորհուրդը կարող է վերցնել Մարդու իրավունքների հանձնաժողովի թերությունները և հարմար փոխարինող լինել դրա համար: Հայացք նետելով մարդու իրավունքների խորհրդի գործունեությանը, նկատվում է, որ դա չի համապատասխանում խորհրդից գոյություն ունեցող ակնկալիքներից:

ԻԻՀ-ն շարունակ պաշտպանել է մարդու իրավունքների մակարդակի բարձրացումը: Այդուհանդերձ Իրանի դեպքում մարդու իրավունքների հետ կապված բանաձևեր են ընդունվել, որոնք լիովին անհիմն են ու միանշանակ քաղաքական նպատակներով են մշակվում:

Պաղեստինում, Եմենում, Միանմարում, Աֆղանստանում ու նույնիսկ Կանադայում, ԱՄՆ-ում ու Եվրոպայում մարդու իրավունքների բացահայտ ոտնահարմանն ընդդիմանալու հարցում խորհրդի անկարողությունը վկայում է միջազգային այդ կառույցում մարդու իրավունքները ոտնահարող որոշ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի, Կանադայի, Բրիտանիայի ու Արաբիայի ազդեցության մասին: Մարդու իրավունքները ոտնահարող որոշ երկրների անդամակցությունն այս խորհրդին պատճառ է դարձել, որ այս խորհուրդը չկարողանա մարդու իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ դրական քայլեր վերցնել:

Սակայն միջազգային հանրությունը մինչև երբ կարող է պասիվ կերպով Եմենում անմեղ քաղաքացիների ռմբակոծման և Իսրայելի ոճրագործ ռեժիմի միջոցով պաղեստինցի կանանց ու երեխաների կոտորածի ականատես լինել: Գազայի հատվածի քանիամյա շրջափակումը և Արաբիայի կողմից Եմենում դպրոցների, մզկիթների, հիվանդանոցների ու ՄԱԿ-ի պատկանող վայրերի ավերումն արդյո՞ք պատերազմական ոճրագործություն և մարդկության դեմ հանցագործություն չեն համարվում:

Միջազգային հանրությունը պահանջում է վերջ տալ հակամարդկային նման կոտորածներին և պատասխանատվության կանչել դրանց հեղինակներին: