Իրանին Մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրելը դեմ է միջազգային իրավունքներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i56058-Իրանին_Մարդու_իրավունքների_խախտման_մեջ_մեղադրելը_դեմ_է_միջազգային_իրավունքներին
Վերջին մի քանի տարիներին մարդու իրավունքների թեման դարձել է գործիք արևմտյան երկրների ձեռքին,որով վերջիններս  փորձում են ճնշում գործադրել Իրանի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2017 11:57 Asia/Tehran
  • Իրանին Մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրելը դեմ է միջազգային իրավունքներին

Վերջին մի քանի տարիներին մարդու իրավունքների թեման դարձել է գործիք արևմտյան երկրների ձեռքին,որով վերջիններս  փորձում են ճնշում գործադրել Իրանի նկատմամբ:

«2016 թվականին աշխարհի բոլոր երկրներում մարդու իրավունքների  իրավիճակի մասին» ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցի մի հատվածում Իրանի իսլամական հանրապետությունը մեղադրվել է քաղաքացիական և մամուլի ազատությունները խախտելու մեջ:

Մահապատժի վճիռը, ձերբակալությունը, կտտանքների կիրառումը , ազատ ու արդար ընտրությունների միջոցով իր կառավարությանը ընտրելու քաղաքացիների հնարավորությունների սահմանափակումը այն կետերն են ,որոնց վրա  պնդում  է Միացյալ նահանգները: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցում նաև նշվել է,որ Իրանում կանանց, կրոնական  ու էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ բռնություն է կիրառվում: Այդ զեկույցում թմրաբիզնեսի վերաբերյալ կետին ավելացել է նաև  աշխատանքային իրավունքների իրագործման ճանապարհին սահմանափակություններ առաջացնելը:

Այս բոլորն այն մեղադրանքներն են ,որոնք բազմիցս առանց փաստարկների կրկնվել են՝ Իրանի նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու նպատակով: Արդյոք լոկ մի զեկույցի հրապարակմամբ այն էլ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից, կարելի է ասել ,որ այդ երկիրը պաշտպանում է մարդու իրավունքներն աշխարհում,մինչդեռ ԱՄՆ-ի գործունեությունը լի է խտրական ու անարդար վերաբերմունքներով :

Եթե նույնիսկ այս զեկույցը  մարդու իրավունքների ոլորտում արևմուտքի չափանիշներով դիտվի ,դարձյալ հարց է ծագում թե ԱՄՆ-ն ինչ չափանիշներով է ուրիշներին մեղադրում մարդու իրավունքները ոտնահարելու մեջ և իրեն իրավունք վերապահում  նման կարծիք հայտնել  ու ենթադրել թե ինքը հարգում է մարդու իրավունքները: Քանի որ այն ինչ այսօր անցնում է արևմտյան աշխարհում մասնավորապես ԱՄՆ-ում , հակառակն է ապացուցում: ԱՄՆ-ի հասարակությունը տարիներ է ինչ տառապում է ռասիզմի դրսևորումների պատճառով և  այդ երկրի էմիգրանտների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում: «Լրագրողներ առանց սահմանի» կայքը վերջերս խստորեն քննադատել է ԱՄՆ-ին և հայտարարել է,որ այդ երկիրը վերջին տարիներին խոսքի ազատության բնագավառում 13 աստիճան անկում է ապրել:

ԱՄՆ-ն այն երկրներից է ,որ հպարտանում է իր ժողովրդավարական համակարգով, սակայն փաստորեն ձախողել է այդ հարցում : ԱՄՆ-ն շարունակում է  քննադատել այլ երկրներին և նրանց մեղադրել մարդու իրավունքները խախտելու մեջ: ԱՄՆ-ն իրականում կեղծ զեկույցներով և այլ երկրներին,այդ թվում Իրանին մեղադրելով  խախտում է միջազգային հանձնառությունները: Մի հասարակության մեջ կեղծ մտահոգություն առաջացնելը հանցանք է համարվում  և միջազգային իրավունքների խախտում,ինչն այսօր անում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը: