Հորդանանի և Արաբիայի հակաիրանական հայտարարությունը ՝ արաբական խնդիրները կոծկելու փորձ
Հորդանանում անցկացվող Արաբական երկրների Լիգայի գագաթնաժողովին համընթաց և քաղաքական ու տնտեսական բազում տարաձայնությունների ու խնդիրների քողի ներքո, չեն դադարում հակաիրանական հայտարարությունները, որոնք կարելի է որակել արաբական խնդիրները կոծկելու փորձ:
Լիգայի գագաթնաժողովին առընթեր, Արաբիայի Սալման Բեն Աբդոլազիզ և Հորդանանի Աբդուլլահ Բ. թագավորները մի համատեղ հաղորդագրություն տարածելով, կրկնել են իրենց հակաիրանական հայտարարությունները ՝ Թեհրանին մեղադրելով տարածաշրջանի երկրների գործերին միջամտելու և ահաբեկչությանն աջակցելու մեջ: Համատեղ հայտարարությունում, Արաբիայի և Հորդանանի թագավորներն առանց հաշվի առնելու Սիրիայում և Եմենում ճգնաժամի ստեղծման գործում իրենց ուղղակի դերը, հանդես են եկել ճգնաժամի քաղաքական լուծումը ողջունողի դերում: Արաբիայի և Հորդանանի թագավորները չեն անդրադարձել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խաթարվելու և ահաբեկչական տարբեր խմբավորումների ստեղծմանը հանգեցնող պատճառներին և բավարարվել են տարածաշրջանում և աշխարհում բռնության ու ահաբեկչության տարածման կապակցությամբ մտահոգություն հայտնելով:
Սիրիայում և Եմենում Արաբիայի ձախողումների կողքին, արաբական երկրներում ծավալվել են քաղաքացիական բողոքի ակցիաները, լրջացել են տնտեսական խնդիրները : Իսկ մյուս կողմից, ԱՄՆ-ի ռազմամոլ կառավարության և Իսրայելի մանկասպան ռեժիմի հետ քայլ պահելու նպատակով, Հորդանանի և Արաբիայի կառավարությունների օրակարգում են դրվել հակաիրանական հայտարարություններ տարածելը: Քաղաքականություն, որի շարունակումը վկայում է Սիրիայի և Եմենի դեմ պատերազմների համար հսկայական ծախսերի հետևանքով տնտեսական և այլ բնույթի խնդիրները կարգավորելու արաբ ղեկավարների տկարության մասին:
Նման հանգամանքներում, Հորդանանում անցկացվող Արաբական երկրների Լիգայի գագաթնաժողովը դարձել է ոչ թե արաբների խնդիրների լուծումը գտնելու և խորհրդակցության վայր, այլև ՝ Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ առաջ քաշելու հարթակ: Այդպիսով, Սաուդյան Արաբիայի առանցքայնությամբ, Լիգայի գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրությունում ընդգրկվել են նաև հակաիրանական բաժիններ: Արաբ ղեկավարների նիստը գումարվել է քաղաքական տարաձայնությունների ամենաթեժ իրավիճակում և Լիբանանի ու Օմանի ղեկավարները նախազգուշացրել էին հորդանանյան նիստն Իրանի դեմ հայտարարությունների բեմ դարձնելու կապակցությամբ: Արաբների տնտեսական ու անվտանգության խնդիրները հետևանքն են արաբ կախյալ իշխանությունների ավերիչ քաղաքականության, որոնք Սիրիայում և Եմենում մեծածախս պատերազմի մեջ ներքաշվելով, մնացել են քաղաքական, տնտեսական ու հասարակական փակուղային իրավիճակում: Խնդիրների մեծ ծավալների պատճառով, Արաբիան, Հորդանանը, Կատարը և Էմիրությունները փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը և կոծկելով ահաբեկչության ալիքի տարածման գործում իրենց ուղղակի և անվիճելի դերակատարությունը, Իրանին մեղադրել տարածաշրջանում անապահովության տարածման մեջ: Իրանի դեմ Իսրայելի ռեժիմի , Հորդանանի և Արաբիայի համաձայնությունը եղել է նախատեսված ծրագիր: Հորդանանը և Արաբիան այնպիսի պայմաններում են Իրանին ներկայացնում տարածաշրջանի խնդիրների մեղավորը, երբ հենց իրենք ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի նման , աջակցել են Սիրիայում ահաբեկիչներին և մասնակցում են Սիրիայի և Եմենի բնակիչների սպանությանը: Տարածաշրջանում ահաբեկչության արմատն Արաբիայում ստեղծված ծայրահեղական գաղափարախոսությունն է, որն այսօր ահաբեկչական տարբեր խմբավորումների տեսքով, լրջորեն սպառնում է միջազգային հանրության անվտանգությանը: Տարածաշրջանում իրական վտանգ են ներկայացնում թաքֆիրական ահաբեկիչները, նրանց տարածաշրջանային ու միջազգային աջակիցները ՝ Արաբիան, Իսրայելը և ԱՄՆ-ը , որոնք ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ, տարածաշրջանում իրականացնում են ամենաանմարդկային ոճրագործությունները: