ԻԻՀ ՊՆ. Անվտանգության ու մարդու իրավունքների վերաբերյալ ամերիկացիների կարգախոսները ցավալի են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60932-ԻԻՀ_ՊՆ._Անվտանգության_ու_մարդու_իրավունքների_վերաբերյալ_ամերիկացիների_կարգախոսները_ցավալի_են
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն անդրադառնալով Իրաքում, Սիրիայում ու Եմենում ԱՄՆ-ի միջամտություններին, ասել է. «Անվտանգության ու մարդու իրավունքների կապակցությամբ ամերիկացիների կարգախոսը ցավալի է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2017 08:36 Asia/Tehran
  • ԻԻՀ ՊՆ. Անվտանգության ու մարդու իրավունքների վերաբերյալ ամերիկացիների  կարգախոսները ցավալի են

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն անդրադառնալով Իրաքում, Սիրիայում ու Եմենում ԱՄՆ-ի միջամտություններին, ասել է. «Անվտանգության ու մարդու իրավունքների կապակցությամբ ամերիկացիների կարգախոսը ցավալի է»:

Երեքշաբթի օրը, աԱկանի մասին տեղեկացվածության և դրա դեմ պայքաին աջակցելու օրվա կապակցությամբ կազմակերպված համաժողովում զորավար Հոսեյն Դեհղանը  նշել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՄՆ-ն փորձումէ  աշխարհում ստեղծել  միաբևեռ համակարգ:  «Վաշինգտոնն այս նպատակի իրագործման համար անկայունություն է ստեղծել աշխարհի շատ կետերում, այդ թվում` Աֆղաստանում ու Իրաքում». ասել է նա:

Աֆղանստանում, Ինդոնեզիայում, Պակիստանում, Սուդանում, Իրաքում ու այլ երկրներում ԱՄՆ-ի ուղղակի կամ անուղղակի պատերազմները խլել են միլիոնավոր մարդկանց կյանքը: Իրանն էլ այդ պատերազմներից մեկի զոհն է եղել:

ԱՄՆ-ն նաև Պաղեստինում ու Եմենում պաշտպանել է Արաբիայի ու Իսրայելի նման մանկասպան ռեժիմներին:

ԱՄՆ-ն մինչ այսօր իրեն աշխարհում ազատության ու ժողովրդավարության պաշտպան է ներկայացրել, մինչդեռ Սպիտակ տան քաղաքականությունների արդյունքն աշխարհում մահ ու ավերածություն սփռելուց բացի այլ բան չի եղել: ԱՄՆ-ն ներխուժելով նախ Աֆղանստան և ապա Իրաք, 11-սեպտեմբերյան դեպքերը միջոց ծառայեցրեց նախահարձակողական պատերազմների համար, մինչդեռ  ահաբեկչությունն արմատախիլ անելու և անվտանգություն հաստատելու ուղղությամբ այդ երկրի նպատակները չիրականացան:

Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ն եղել է Ալ-Ղաիդայի ու ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերն ստեղծողներից ու դրանց պաշտպաններից մեկը: ԱՄՆ-ի կարգախոսները ներկայացվում են  այլ երկրների դեմ Վաշինգտոնի ոտնձգությունները արդարացնելու համար: Նույնը տեղի ունեցավ Քիմիական զենք ունենալու պատրվակով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի վերջին հրթիռային հարձակման ժամանակ:

Սա ի տես այն բանի, որ պարտադրյալ պատերազմի ժամանակ Իրանը Սադդամի ռեժիմի կողմից քիմիական լայնամասշտաբ հարձակման թիրախ դարձավ: ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների կողմից Սադդամի ռեժիմին նվիրված քիմիական զենքերի օգտագործման հետևանքներն Իրաքի Հալաբչե քաղաքում ու նաև պատերազմի շրջանից հիշատակ մնացած ականները համարվում են ԱՄՆ-ի ոճրագործության և պատերազմների ու հակամարդկային ոճրագործությունների հրահրման ուղղությամբ ԱՄՆ-ի դերակատարության պերճխոս վկան:

Օրինակ ճապոնիայի դեմ ԱՄՆ-ի ատոմային հարձակումը մեծ վնաս հասցրեց նաև ապագա սերունդներին: Բալկանների ու Իրաքի պատերազմում ուրան պարունակող զենքերի օգտագործումն էլ բնապահպանական ցավալի հետևանքներ է ունեցել: Այս զենքերի առաջացրած աղտոտման հետևանքով մեծ թվով մարդիկ վարակվել են անբուժելի հիվանդություններով և մեծացել է քաղցկեղով տառապող կամ խեղանդամ երեխաների թիվը: Պատերազմներից հիշատակ մնացած ականների պայթելու վտանգն էլ այս ողբերգության մի մասն է համարվում, որի համար պատասխանատու են ԱՄՆ-ն և այն երկրները, որոնք մարդու իրավունքների պաշտպան են ձևանում:

Ինչպես Իրանի պաշտպանության նախարար Զորավար Հոսեյն Դեհղանն է ընդգծել. «Ենթակառույցների ոչնչացումը համարվում է շատ երկրների ժողովուրդների համար ԱՄՆ-ի միակ ձեռքբերումը»: