ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լեռնային Ղարաբաղ Շուշիի գրավման ամյակի առիթով
Շուշիի գրավման 25-րդ տարեդարձի առթիվ Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում կայացել են հատուկ միջոցառումներ, իսկ Շուշի կատարած այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է որ Շուշի քաղաքը կմնա Երևանի վերահսկողության տակ:
Սերժ Սարգսյանն այն պայմաններում է նման հայտարարություն արել, երբ Շուշի քաղաքը պատմության տարբեր ժամանակշրջաններում մշակութային, քաղաքական և տնտեսական մեծ նշանակություն է ունեցել Ադրբեջանի համար:
25 տարի անցել է այսպես ասած Շուշիի գրավման դեպքերից, սակայն Ադրբեջանում ոչ ոք չի փորձում երկրի տարածքների կորստի պատճառները ճշտորոշել:
Անկասկած կորցրած տարածքները վերադարձնելու և պատերազմ հրահրելու մասին հնչեցրած կարգախոսները չեն կարող ամոքել Ադրբեջանի ժողովրդի կրած տառապանքները, այլև ավելի են խորացնում պատերազմի հետևանքով փախստականի կարգավիճակում հայտնված ադրբեջանցիների վերքերը:
Որոշ փորձագետների կարծիքով Ադրբեջանի տարածքների կորստի իսկական պատճառը անարժան իշխանություններն ու որոշ քաղաքական գործիչների դավաճանությունն էր:
Ի դեպ Աբուլֆազլ Իլիչիբեյի ղեկավարությամբ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ իշխող կուսակցության վարած սխալ քաղաքականությունները մեծ դժգոհություն էր առաջացրել հարևան երկրների, այդ թվում` Ռուսաստանի մոտ Ադրբեջանի դեմ:
Այդ դժգոհությունների հետևանքով Ռուսաստանը հրաժարվեց աջակցել նորանկախ Ադրբեջանին և դրա փոխարեն սատարեց իր հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկիր Հայաստանին:
Ադրբեջանի Ժողովրդական ճակատ իշխող կուսակցությունը հենց սկզբից արտաքին քաղաքականությունում ԱՄՆ-ին, Թուրքիային և եվրոպական որոշ երկրներին մերձենալու կողմնորորշում էր ընդունել: Ներքին քաղաքականության դաշտում ևս Ադրբեջանի իշխանությունները անցել էին Թուրքիայի աշխարհիկ կողմնորոշմամբ իշխանությունների վերահսկողության տակ:
Իրականում Ադրբեջանի նորանկախ հանրապետությունը հենց սկզբից ղեկավարվում էր անփորձ իշխանության կողմից, որի հետևանքով այդ երկիրը կորցրեց իր տարածքները և պատերազմի հետևանքով միլիոնավոր մարդիկ հայտնվեցին փախստականի կարգավիճակում:
Մյուս կողմից Ադրբեջանի Ժողովրդական ճակատ իշխող կուսակցության կախվածությունը Արևմտյան երկրներից պատճառ դարձավ, որ Ադրբեջանի հետագայի իշխանությունները ևս հետևեն նախորդների որդեգրած քաղաքականությանը:
Փորձագետների կարծիքով՝ Արևմուտքին մերձենալու քաղաքականությունների հետևանքով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ կայացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ապարդյուն են անցել:
Որոշ փոձագետների կարծիքով, ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ցուցաբերած աջակցությունը պատճառ է դարձել, որ այդ բանակցությունները ձախողեն:
Չնայած ադրբեջանցի պաշտոնյաները տեղյակ են այդ մասին, սակայն մտածելու տեղիք է տալիս, թե ինչու Իլհամ Ալիևի իշախանություններն ակնկալում են իրենց թշնամու բարեկամ երկրներից աջակցություն ստանալ: