ԱՄՆ-ի հետախուզական կազմակերպությունները փորձում են Իրանին ներկայացնել որպես սպառնալիք
ԱՄՆ-ի հետախուզական կազմակերպությունների ներկայացրած զեկույցում կրկին անհիմն մեղադրանքներ են հնչեցվել Իրանի դեմ:
Զեկույցի ընդհանուր սպառնալիքներ բաժնում Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ներկայացվել են որպես համաշխարհային սպառնալիքներ:
Միջուկային և պաշտպանական հարցերում նույնպես հայտարարվել է, որ Իրանի բալիստիկական հրթիռները կարող են զանգվածային ոչնչացման մարտագլխիկներ կրել:
Ավելի վաղ Սենատի տեղեկատվական կոմիտեն «Միջազգային սպառնալիքներ» անվան ներքո կայացած նիստում հայտարարել էր որ Իրանն սպառնում է ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի ազգային հետախուզության վարչության ղեկավար Դենիել Կուտզը ասել է.-«Իրանը պատրաստվում է Պարսից ծոցում օգտագործել ծովային արդիական ականներ, սրընթաց հարձակողական նավակներ, արդիական տորպեդոներ և հականավ հրթիռներ»:
Ներկա պայմաններում տարածաշրջանի զարգացումները ցույց են տալիս, որ տարածաշրջանային և համաշխարհային ճգնաժամերի բուն պատճառը ԱՄՆ-ի վարած հարձակողական և միջամտողական քաղաքականություններն են: ԱՄՆ-ի այդ քաղաքականության հետևանքով են ձևավորվել ահաբեկչական և ծայրահեղական խմբերը: ԱՄՆ-ի նախկին արտգործնախարար Հիլարի Քլինթոնի արած խոստովանությունն առ այն, որ ԱՄՆ-ը է ստեղծել Ալ-Ղաիդա և ԻԼԻՊ խմբավորումները վկայում է այդ մասին: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները լարվածություն առաջացնելով տարածաշրջանում, հարմար ենթահող են ստեղծել ահաբեկչական խմբերի գործունեության և պատերազմներ հրահրելու համար:
Իրականությունը խեղաթյուրելով, ԱՄՆ-ի պաշտոնյաները փորձում են ԱՄՆ-ին ներկայացնել որպես համաշխարհային և տարածաշրջանային գործընթացների քաղաքական ոստիկան:
Իրականում ԱՄՆ-ը ճգնաժամեր է ստեղծում աշխարհում և կարծում է նման պայմաններում ամենալավ պաշտպանվածությունը հարձակումն է: Սակայն արդեն ավարտվել է ԱՄՆ-ի հեգեմոնիայի ժամանակաշրջանը:
Քաղաքական շրջանակները, Եվրամիությունը, Ռուսաստանը և Չինաստանը այդ տեսակ զեկույցների հրապարակումը գնահատում են որպես ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր արկածախնդրություն:
Ամերիկացի քաղաքական տեսաբան Նոամ Չամսկին վերջերս տված ասուլիսում ասել է.-«ԱՄՆ-ը տարիներ է որ փորձում է Իրանին ներկայացնել որպես միջազգային սպառնալիք և այդ խոսքերը նախկին նախագահների պաշտոնավարման ժամանակ բազմիցս կրկնվել են»:
Չամսկին ընդգծել է.-«Իրանի ռազմավարությունը հիմնված է պաշտպանության և կանխարգելման վրա, և ով կարող է մտահոգվել այդ քաղաքականության հետևանքներից»:
Ամեն դեպքում պետք է ասել, որ միջազգային սպառնալիքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետախուզական կազմակերպությունների ներկայացրած զեկույցը իրականում կրկնությունն է անցյալում Իրանի դեմ հնչեցրած անհիմն մեղադրանքների:
Այդ կապակցությամբ Իրանի դիրքորոշումը պարզ ու հստակ է: Իրանը երբեք թույլ չի տալու արտաքին ուժերին միջամտել իր ներքին պաշտպանական հարցերին: