Իլհամ Ալիևի հայտարարությունները Ադրբեջանի բանակի մարտունակության բարձրացման վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բնութագրմամբ՝ անկախությունից հետո այդ երկրի խնդիրների մեծ մասը ծագում են բանակի թուլությունից:
Նա ասել է.«Մարտունակ բանակի ձևավորումը Ադրբեջանի լուսահոգի նախագահ Հեյդար Ալիևի գերակա խնդիրներից էր: Երբ նա իշխանության հասավ Ադրբեջանում, ռազմական կառույց գոյություն չուներ: Բաքվի խնդիրները սկիզբ էին առնում այդ խնդրից»: Նրա խոսքերով՝ մարտունակության, ռազմական տեխնիկաներով հագեցվածության և հայրենասիրական ոգու առկայության տեսանկյունից Ադրբեջանի բանակը աշխարհի հզոր բանակներից է համարվում: Ալիևը հայտարարել է.«Անցյալ տարի Ադրբեջանի բանակը ապացուցեց, որ մեծ կարողությունների տեր է և, որ բանակը ամեն րոպե պատրաստ է ազատագրել այդ երկրի բռնագրավված հողերը»:
Հատկանշական է, որ Ալիևի նմանօրինակ հայտարարությունները հնչում են այն պահին, երբ անցնող մի քանի տարիների ընթացքում ներքին ոլորտում որդեգրված սխալ քաղաքականությունների բերումով զգալի չափով թուլացել է ժողովրդի ու ռազմական կառույցների հայրենասիրական դասիարարկվածության մակարդակը: Բանակի մեջ առկա կաշառակերությունը, կլիմայական վատ պայմաններում ծառայող զինվորների մահը, որը նույնպես կոռուպցիայի հետևանք է՝ ժողովրդի ու բանակայիննների հայրենասիրական զգացումների անկման հիմնական պատճառներից են:
Ադրբեջանի նախագահի արտահայտություների մեջ կարելի է նկատել հետևյալ հիմական կետերը: Իրականությունն այն է, որ այդ երկրի նախագահը ամեն տարի խոսում է բանակի բարձր պարտաստվածության մասին և համոզված է, որ ռազմական բյուջեի ավելացմամբ արդեն իսկ կարգավորվել են Ադրբեջանի ներքին ու տարածաշրջանային խնդիրները: Մինչդեռ մյուս կողմից Ադրբեջանի հասարակության մեծամասնությունը դժգոհ է կենցաղային պայմաններից:
Դրանով հանդրերձ, բանակի մարտունակության բարձրացման հարցը Բաքվի իշխանության գերակա խնդիրներից է համարվում: Նրանք ջանքեր են գործադրում վիճակագրական տվյալների տարածմամբ ցույց տալ, որ Ադրբեջանի բանակը ավելի հզոր է և մարտունակությամբ գերազանցում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի բանակներին: Որպես օրինակ 2012թ. 3 մլրդ. դոլար կազմող Ադրբեջանի ռազմական բյուջեն 2013 թ. դարձել է 3 մլրդ. 700 մլն դոլար: Մինչդեռ նույն տարվա ընթացքում Հայաստանի ընդհանուր բյուջեն չկտրեց 2 մլրդ. դոլարի սահմանները: Ռազմական բյուջեի ավելացման քաղաքականությունը բացասական ազդեցություն է թողել Ադրբեջանի տնտեության վրա:
Փաստորեն, Ադրբեջանի նախագահը կարծում է, որ մարտունակության բարձրացումը ապահովվում է ռազմական բյուջեի ավելացմամբ: Այդ պատճառով էլ Ալիևի նախագահության սկզվից ի վեր այդ երկրի ռազմական բյուջեն ամեն տարի աճել է: Ամեն տարի Բաքվի պաշտոնաները սպառնում են Հայաստանին, մինչդեռ փորձագետների խոսքերով՝ ռազմական բյուջեի ավելացման հետ զուգընթաց ավելացել են այդ երկրի ներքին խնդիրները: