Արաբական և թուրքական կեղծ ֆիլմեր՝ Սիրիայի համակարգի դեմ
Վալիդ Հենդին, ով ահաբեկչական խմբերի անդամ է, խոստովանել է, որ թուրքական և արաբական կայքերը կեղծ ֆիլմեր նկարահանելով փորձում են հարվածել Սիրիայի պետական համակարգին:
Վալիդ Հենդին խոստովանել է, որ Հալեպում «Սպիտակ սաղավարտավոր» անունով փրկարարական խմբերը Թուրքիայի կայքերի օգնությամբ կեղծ ֆիլմեր են նկարահանել այդ քաղաքում քիմիական հարձակման վերաբերյալ:
Հեռուստակայանների և արբանյակային ցանցերի կարևորությունը այնքան է, որ սոցիոլոգների կարծիքով հեռուստատեսությունը ամենաուժեղ զանգվածային լրատվական միջոցն են աշխարհում: 1950-ական թվականներից հետո հեռուստացույցը դարձել է սպառողական ապրանք և հասարակության բոլոր խավերը օգտագործում են այդ լրատվական միջոցը: Ի դեպ, մյուս ԶԼՄ-ները՝ ինչպես թերթերը և նոր տեսակի ԶԼՄ-ներն իրենց հատուկ օգտատերերը ունեն: Մարթին Շավը, իր հեղինակած «Համաշխարհային ճգնաժամերը, քաղաքացիական հասարակությունը և ԶԼՄ-ները» գրքում ասում է.«ԶԼՄ-ները ցուցադրում են պատերազմների կոպտությունը և ԶԼՄ-ները կարող են ազդել հանրային կարծիքի ձևավորման և քաղաքականության վրա»:
Սիրիայի համակարգի դեմ երկրները հատկապես արաբական երկրներն ու Թուրքիան փորձում են ԶԼՄ-ներին օգտագործել իրենց քաղաքական նպատակների ուղղությամբ: Այդ թվում հատկապես Քաթարի «Ալ-Ջազիրա» կայքը, իրականությունը խեղաթյուրելով և կեղծ ֆիլմեր նկարահանելով, փորձում է հարվածել Սիրիայի համակարգին:
Քաթարի «Ալ-Ջազիրա» կայանը Սիրիայի մասին այնպիսի լուրեր, ռեպորտաժներ և ծրագրեր է պատրաստում, որոնք համընկնում են Քաթարի կառավարության կողմից որդեգրած հակասիրիական քաղաքականությանը:
2013 թ.-ի օգոստոսի 20-ին ամերիկյան «Ալ-Ջազիրա» կայքը հաղորդեց, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենքեր է կիրառել ընդդիմադիր ուժերի դեմ և այդ հավակնությունը ապացուցելու համար հրապարակեց շատ կեղծ տեսանյութեր:
Անգլերեն «Ալ-Ջազիրա» կայքը, որի կենտրոնը ԱՄՆ-ում է 2013 թ.-ի օգոստոսի 26-31-ի ընթացքում 321 հաղորդում և ասուլիս հրապարակեց Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ, որի նպատակն էր հանրային կարծիքը գրգռել Սիրիայի համակարգի դեմ:
Վալիդ Հենդին ասել է, որ քիմիական հարձակաման պատրվակով սպիտակ սաղավարտավորները պաշտպանիչ հագուստներ են տրամադրել նրանց, որպեսզի պատրաստվեն հարձակման համար: Կեղծ ֆիլմի նկարահանման ժամանակ սպիտակ գլխարկավորները ահազանգ են հնչեցրել:
Հինդին նշել է, որ կեղծ հարձակումը նկարահանելիս, սպիտակ գլխարկավորները իբր պատգարակով տուժածներին էին տեղափոխում: Նրանք այդ տեսանյութերը տեղադրում էին համացանցում, որպեսզի մեղավոր ներկայացնեն Սիրիայի կառավարությանը:
Վալիդ Հենդիի նման ահաբեկիչները արաբական երկրներից գումար ստանալու դիմաց սպիտակ գլխարկավորների խմբերի շրջանակում Սիրիայի համակարգի դեմ ուղղված կեղծ ֆիլմեր են նկարահանում։ Սպիտակ սաղարտավորները իրենց որպես քաղաքացիական կառույց են ներկայացնում, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել Սիրիայի պատերազմից տուժածներին ու վիրավորներին: