Իսլամա-ամերիկյան համագումարը ՝ սիոնիստական սադրանք
Մայիսի 23-ին ԱՄՆ նախագահը մեկնելու է Սաուդյան Արաբիա: Այցի ընթացքում, արաբական ու իսլամական որոշ երկրների ղեկավարների մասնակցությամբ, Ռիադում կայանալու է համաժողով:
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդուլազիզը հրավերներ է ուղարկել 17 երկրի ղեկավարներին` Ռիադ այցելելու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու համար, որը մայիսի 23-ին կմեկնի Սաուդյան Արաբիա:
ԱՄՆ նախագահի այցի ընթացքում, Թրամփը և Սալման Բեն Աբդուլազիզը ստորագրելու են ԱՄՆ պատմության ռազմական ամենախոշոր ու մասշտաբային համաձայնագիրը, որի արժեքը 100 միլիարդ դոլար է հայտարարվել: Հորդանանում ԱՄՆ մշտական ամենամեծ ռազմաբազայի կառուցման ծախսը և Սիրիայում 900 հատուկջոկատայիններից բացի ևս հազար լրացուցիչ զորքերի տեղակայման համար Պենտագոնի ծրագիրն իրականացվելու են Արաբիայի նավթային դոլարներով, որոնք վերադառնալու են ԱՄՆ ռազմական շուկա: Փաստորեն Արաբիան տարիներ է ԱՄՆ-ի համար կաթնատու կովի դերում է : Այդ կապակցությամբ Սպիտակ տան մի պաշտոնյա «Ռոյտերզ»-ին հայտնել է, որ հիշյալ համաձայնագիրը կարող է առաջիկա տասնամյակում բարձրանալ ՝ հասնելով 300 միլիարդ դոլարի: Ըստ երևույթին, պիտի հաշվի առնել նաև այն վարկածը, որ Արաբիային նման խոշոր մասշտաբներով ամերիկյան զենքերի վաճառքը, կարող է ազդել նաև Իսրայելի բանակի մարտունակության վրա: Իսկ այդ կապակցությամբ մտահոգությունները փարատելու համար, սաուդական ռեժիմը սիոնիստական լոբբիներին խոստացել է , որ այդ զենքերը երբեք Իսրայելի դեմ չեն կիրառվելու: Արաբիա կատարելիք իր այցով, Թրամփը նաև այլ նպատակներ է հետապնդում : Նա փորձելու է հյուսիսային ու հարավային երկու բաժինների մասնատելու Ռիադի նախագծի իրականացման համարշահել արաբական երկրների համաձայնությունը: Այս հարցը տարածաշրջանում ստրատեգիական նշանակություն ունի, քանի որ այդ դավադրության նպատակն է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի տիրապետությունը: Դա այն դեպքում , երբ «Independent» օրաթերթը Դոնալդ Թրամփին և Արաբիայի գահաժառանգ ՝ Մոհամմեդ Բեն Սալմանին աշխարհի ամենավտանգավոր մարդիկ է ներկայացրել : Փաստերի վկայությամբ, ԱՄՆ-ի, Արաբիայի, Սիոնիստական ռեժիմի և արաբական որոշ երկրների միջև քաղաքա-տնտեսական հարաբերություններում նոր էջ է բացվել: Օրակարգային նպատակները կարևոր են դարձնում Թրամփի այցը , որի գլխավոր նպատակն է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների առաջացումը: Արաբիայի հետ հարաբերություններում, ԱՄՆ-ը շահում է ոչ միայն ռազմական առումով: Վաշինգտոնի պետայրերը փորձում են Ռիադի միջոցով փոխել տարածաշրջանային հավասարությունները: Ուստի ԱՄՆ-Արաբիա նոր քայլերը կարող են երկարատև ազդեցություն թողնել տարածաշրջանի ռազմավարական ու անվտանգության հավասարությունների համատեքստում: Արաբիան այժմ հնարավորություն է փնտրում ՝ տարածաշրջանին տիրանալու համար, իսկ դրան հասնելու համար պատրաստ է դիմել ցանկացած սադրիչ քայլի: