Սաուդյան Արաբիայի կազմակերպված ոճրագործությունը Եմենի ժողովրդի դեմ
Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ հրահրված պատերազմը թվակոխեց իր երրորդ տարին:
Այդ պատերազի և Եմենի շրջապատման հետևանքով Միջազգային կազմակերպություններն ու կառույցները կրկին զգուշացրել են Եմենում խոլերա հիվանդության տարածման կապակցությամբ:
Խոլերան տարածվել է Եմենի ավելի քան 11 նահանգներում: Ավելի վաղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացրել էր խոլերայի տարածման մասին Եմենում:
Սա այն դեպքում երբ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ իրականացրած ռազմական հարձակման հետևանքով ավերվել են այդ երկրի շատ հիվանդանոցներ և բուժկենտրոններ:
Եմենի պատերազմի շարունակվելը և Սաուդյան Արաբիայի կողմից այդ երկրի շրջապատումը պատճառ է դարձել, որ հիվանդության հետևանքով յուրաքանչյուր 10 րոպեն մեկ մանուկ զոհվի այդ երկրում:
Երկրի շրջապատման պատճառով հիվանդանոցներում պակասել է դեղորայքը և բուժսարքավորումները և խոլերան արագ տարածվում է Եմենում:
Զեկույցների համաձայն Եմենում պակասել է խմելու ջրի և սննդի մատակարարումը և այդ պատճառով տարածվում են հիվանդությունները և պատերազմի շարունակումը ավելի է խորացրել դժվարությունները:
Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ հրահրված պատերազմի հետևանքով ավերվել է այդ երկրի ենթակառույցների 80 տոկոսը:
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի և արևմտյան ու արաբական երկրների աջակցությամբ 2015 թ.-ի մարտին ռազմական հարձակում իրականացրեց Եմենի դեմ:
Պատերազմի հետևանքով մինչ այժմ ոչնչացվել է Եմենի քաղաքական կառուցվածքը, առաջացել է անկայունություն, երկրի մի մասը օկուպացվել է ահաբեկչական խմբերի կողմից և մարդկային աղետ է առաջացել երկրում:
Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները պնդում են շարունակել պատերազմն այդ արաբական աղքատ երկրի դեմ և Եմենեւմ ամեն օր ավելի են խորանում մարդկային աղետի ծավալները:
Չնայած ՄԱԿ-ին ենթակա կառույցների կողմից Եմենի ճգնաժամի վերաբերյալ հնչեցրած զգուշացումներին, այդ կազմակերպությունը մինչ այժմ ոչ մի ազդեցիկ քայլ չի նախաձեռնել Եմենի ճգնաժամին վերջ տալու ուղղությամբ: Կարելի է ասել, ՄԱԿ-ը կրավորական դիրքորոշում է ընդունել Եմենի դեպքերի կապակցությամբ:
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից որդեգրած անտարբերությունը Եմենի դեպքերի վերաբերյալ վկայում է, որ այդ կառույցը կանաչ լույս է ցույց տալիս Սաուդյան Արաբիային անտեսելով միջազգային օրենքներն ու կոնվենցիաները շարունակել իր ոճրագործությունները Եմենի ժողովրդի դեմ:
Այս խնդիրը պատաճառ է դարձել, որ Ալ-Սաուդի ոճրագործ ռեժիմը միջազգային հանրության աչքի առջև շարունակի իր անմարդկային ոճիրները Եմենի ժողովրդի դեմ: