Ադրբեջանը ոչնչացրել է Հայաստանի հրթիռային համակարգը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62242-Ադրբեջանը_ոչնչացրել_է_Հայաստանի_հրթիռային_համակարգը
Լեռնային Ղարաբաղի շփման գծում հայ-ադրբեջանական ուժերի միջև լարվածությունը շարունակվում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2017 11:58 Asia/Tehran
  • Ադրբեջանը ոչնչացրել է Հայաստանի  հրթիռային համակարգը

Լեռնային Ղարաբաղի շփման գծում հայ-ադրբեջանական ուժերի միջև լարվածությունը շարունակվում է:

Ադրբեջանի հանրապետությունը տեղեկացրել է ԼՂ  տարածքում հայկական ուժերի հրթիռային մի համակարգի և դրա անձնակազմի ոչնչացման մասին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հայկական ուժերի կողմից հրթիռային համակարգի տեղակայումը սպառնում է այդ երկրի օդային ուղևորատար գծերին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատելով իրականացված հարձակման լուրը հայտարարել է, որ  Բաքվի այդ քայլն անպատասխան չի թողնի:

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածություններն այն պայմաններում են առաջացել, երբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են: Անկասկած ստեղծված պայմանները բացասական ազդեցություն կարող են  թողնել ԼՂ  հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների վրա: 

2016 թ.-ի ապրիլին Ռուսաստանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմ հաստատվեց, սակայն կողմերի միջև  բախումները շարունակվում են :

Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու համար որևէ երկրի կամ միջազգային կազմակերպության թույլտվաույան կարիքը չունեն: 

Հայաստանի կառավարության պաշտոնյաներն ևս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը հնարավոր է կարգավորել միայն միջազգային կառույցների շրջանակում:   

Այլ խոսքով ԼՂ հակամարտության հարցը հնարավոր է կարգավորել միջազգային կառույցների օգնությամբ և Ադրբեջանի տարածքներից հայկական ուժերի դուրսբերմամբ :

 ԼՂ պատերազմի ընթացքում ընդհանուր առմամբ Ադրբեջանը կորցրել է իր տարածքների 20 տոկոսը: 

Նշելի է, որ եթե տարածաշրջանի անկախ երկրների և ԻԻՀ միջնորդությամբ  1994 թ.-ին չհաստատվեր հրադադարի ռեժիմ, շատ հավանական էր որ հայկական ուժերը շարունակելով առաջխաղացումը, ավելի շատ տարածքներ գրավեին Ադրբեջանից:

Ադրբեջանի անկախության առաջին տարիներին Բաքվում իշխող ժամանակի վարչակազմի կողմից հնչեցրած ազգայնական կարգախոսների հետևանքով, Ադրբեջանը կորցրեց իր տարածքների մի մասը: 

Ներկայումս Բաքվում իշխող վարաչակազմը պնդում է, որ այն ժամանակ Աբուլֆազլ Իլչիբեյի ղեկավարած իշխանությունը դավաճանել է երկրին, իսկ այժմ Իլհամ Ալիևի վարչակարգը փորձում է փոխարինել անցյալում թույլ տված սխալները և  կարգավորել խնդիրները: 

Հատկանշական է, որ ԼՂ շփման գծում առաջացած լարվածությունը ոչ միայն չի  օգնում  խնդրի կարգավորմանը, այլև ավելի է մեծացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ ծավալվելու հավանականությունը: