ԱՄՆ-ի երկստանդարդ քաղաքականությունը՝ նոր շրջափակումներին զուգընթաց միջուկային շրջափակումների առկախման երկարաձգումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62316-ԱՄՆ_ի_երկստանդարդ_քաղաքականությունը_նոր_շրջափակումներին_զուգընթաց_միջուկային_շրջափակումների_առկախման_երկարաձգումը
Ստորագրելով Իրանի դեմ միջուկային շրջափակումների առկախումը երկարաձգող փաստաթուղթը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը հակաիրանական նոր շրջաափակումներ է սահմանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2017 09:07 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի երկստանդարդ քաղաքականությունը՝ նոր շրջափակումներին զուգընթաց միջուկային շրջափակումների առկախման երկարաձգումը

Ստորագրելով Իրանի դեմ միջուկային շրջափակումների առկախումը երկարաձգող փաստաթուղթը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը հակաիրանական նոր շրջաափակումներ է սահմանել:

Մայիսի 17-ին տարածած հաղորդագրությամբ ԱՄՆ-ի պատքարտուղարությունը հայտարարել է.«ԱՄՆ-ն երկարաձգում է որոշ շրջափակումների անտեսումը, որոնք անհրաժեշտ են ՀԳՀԾ-Ի վերահսկման համար»: Միևնույն ժամանակ ՄԱՆ-ի պետքարտուղարությունը նախազգուշացրել է.«ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի կողմից ստանձնած պարտավորությունները վերահսկելիս ԱՄՆ-ն ԻԻՀ-ին պատասխանատու է համարում մարդկային իրավունքների խախտման մեջ»:

ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը  հայտարարել է.«ԱՄՆ-ն շրջափակման է ենթարկել իրանական մեկ ընկերության, Չինաստանի մեկ քաղաքացու և Իրանի բալիստիկական հրթիռների ծրագիրը հովանավորող 3 չինական ընկերությունների»: ԱՄՆ-ի կողմից բանակցող, Կոլումբիայի համալսարանի դասախոս Ռիչարդ Նեֆյուն, Թրամփի կառավարության կողմից Իրանի դեմ շրջափակումների նվազեցման մասին որոշման երկարաձգումը կարևոր քայլ է համարել Թեհրանի միջուկային համաձայնության պահպանման համար: Իրանի միջուկային համաձայնության ընդդիմադիր, ԱՄՆ ժողովրդավարության պահպանման հիմնադրամի տնօրեն Մարկ Դոբուիթզն ասել է.«Սա շատ պարզ պատգամ է Իրանի հետ առևտրական կապերի ստեղծման ձգտում ունեցող արտասահմանյան ընկերություների ու բանկերի համար: Նրանք զգալի վտանգների են ենթարկվելու»: Հետևաբար պարզվում է, թե ԱՄՆ-ն, որ առերևույթ շարունակում է հավատարիմ մնալ 2015թ. ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից ստորագրված միջուկային համաձայնությանը, որի մասին Թրամփն ասել էր, թե կպատռի այն: Պարզ է, որ ՀԳՀԾ-ի ընդունումից հետո ԱՄՆ-ն հայտնվեց դժվար կացության մեջ և սահմանափակվեց շրջափակումների խաղաթղթերը որպես ճնշման լծակ կիրառելու հնարարվորությունը: Սակայն ԱՄՆ-ի խաղը դեռ ավարտված չէ: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ հակաիրանական նոր քայլեր է վերցնելու: ԱՄՆ պետքարտուղարությունը նույնպես երեկ հայտարարել է, որ քննարկումներ է անցկացնում Իրանի և ՀԳՀԾ-ի նկատմամբ իր դիրքրոշումները ճշտելու համար: Հետևաբար միջուկային շրջափակումների չեղարկման երկարաձգումը չի նշանակում որ ԱՄՆ-ի հակաիրանական պլանները փոխվել են: Ավելի հստակ կարող ենք  ասել միայն, որ նոր դիրքորոշումներից պարզվում է, որ ԱՄՆ-ի հակաիրանական վերաբերմունքի էությունը նույնն է մնացել ու միայն նպատակներ իրականացնելու ձևերն ու սցենարներն են փոփոխվել: ԱՄՆ-ն այս մեթոդով փորձում է տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերների առջև կանգնեցնել ԻԻՀ-ին: Սակայն սա ժամկետն անց և անարդյունավետ քաղաքականություն է: ԱՄՆ-ի նոր կառավարությունը նույնպես գիտակցում է այդ մասին: Այս քայլերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի խնդիրը Իրանի ժողովրդի հեղափոխական ոգին ու ԱՄՆ-ի տիրապետության ու բռնատիրության դեմ դիրքորոշումն է: Մինչև այն պահը, որ Իրանի ժողովուրդը կանգնած է իր հեղափոխական դիրքերի վրա Իրանի դեմ կշարունակվի ԱՄՆ-ի թշնամությունը: