ԻԻՀ ընտրվել է Քիմիական զենքերի արգելման հանձնաժողովի անդամ
Քիմիական զենքերի արգելման կազմկերպության հանձնաժողովի 19-րդ նիստի ընթացքում, այդ կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչ և Նիդերլանդներում ԻԻՀ դեսպան Ալիռեզա Ջահանգիրին ընտրվել է որպես կազմակերպության հանձնաժողովի նախագահ: 2016 թ-ին նույնպես ԻԻՀ ընտրվել էր որպես Քիմիական զենքերի արգելման կազմկերպության ասիական մասնաճյուղի (OPCW ) նախագահ:
Իրանը Արևմուտքի կողմից Սադդամի ռեժիմին տրամադրված քիմիական զենքերից մեծ վնասներ է կրել:
Սադդամի ոճրագործ ռեժիմը Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի ընթացքում բազմիցս դեմ քիմիական զենք էր կիրառել: Առաջին անգամ 1981 թ. Իրաքի ռեժիմը Իրանի դեմ կիրառել է քիմիական զենք: Այնուհետև մինչև պատերազմի ավարտը իրաքցի ուժերը 3500 անգամ Իրանի դեմ կիրառել են քիմիական ռումբեր, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են ավելի քան 100 հազար իրանցիներ:
Քիմիական զենքերի կիրառման հետևանքով ավելի քան 100 հազար իրանցի վիրավորների և հազարավոր զոհերի առկայությունը վկայում է միջազգային կառույցների անտարբերության մասին այդ խնդրի նկատմամբ:
Սադդամի ռեժիմի կողմից ութամյա պարտադրյալ պատերազմի ընթացքում Իրանի դեմ քիմիական զենքերի կիրառումը պատճառ դարձավ, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի այդ չարաբաստիկ երևույթի դեմ:
Քիմիական զենքերի կիրառումն հակասում է Ժնևյան արձանագրությանը և արգելու է այդ զենքերը:
Սակայն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երկակի մոտեցում է դրսևորում այդ հարցում:
Իրան-Իրաք պատերազմի ընթացքուն և նրանից հետո հրապարակված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ ընդհանուր առմամբ 207 եվրոպական, հոլանդական, գերմանական և ֆրանսիական ընկերություններ քիմիական սպառազինություն են վաճառել Սադդամի բաասական ռեժիմին:
Ցավոք այժմ էլ որոշ երկրներ այդ թվում Բրիտանիան, Կանադան և Բրիտանիան արգելված զենքեր, այդ թվում ֆոսֆորային ռումբեր և քիմիական զենք են տրամադրում Սիրիայի ահաբեկիչներին և Սուդյան Արաբիայի նման ոճրագործ ռեժիմին:
Անկասկած քանի դեռ նման այդ տեսակ երկակի քաղաքականությունները շարունակվում են հնարավոր չիլինի աշխարհում խաղաղություն հաստատել:
Հենց այդ պատճառով ԻԻՀ մեծ կարևորություն է տալիս քիմիական զենքերի արգելման արձանագրությանը: Իրանի համագործակցությունը Քիմիական զենքերի արգելման կազմկերպության հետ վկայում է Իրանի հանձնառության մասին Քիմիական զենքերի արգելման արձանագրությանը:
Որպես քիմիական զենքերի զոհ՝ Իրանը ակտիվ մասնակցություն է բերել այդ տեսակ զենքերը արգելող միջազգային ջանքերին:
Քիմիական զենքերի արգելման կազմկերպության հանձնաժողովի 19-րդ նիստի ընթացքում Իրանի ընտրությունը որպես հանձնաժողովի նախագահ հարմար առիթ է ստեղծում ԻԻՀ համար, որպեսզի իր ջանքերն կենտրոնացնի միջազգային հանձնառությունների լիակատար իրականացման ուղղությամբ: