ԻԻՀ ընտրվել է Քիմիական զենքերի արգելման հանձնաժողովի անդամ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62490-ԻԻՀ_ընտրվել_է_Քիմիական_զենքերի_արգելման_հանձնաժողովի_անդամ
Քիմիական զենքերի արգելման կազմկերպության հանձնաժողովի 19-րդ նիստի ընթացքում, այդ կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչ և Նիդերլանդներում ԻԻՀ դեսպան Ալիռեզա Ջահանգիրին ընտրվել է որպես կազմակերպության հանձնաժողովի նախագահ: 2016 թ-ին նույնպես ԻԻՀ ընտրվել էր որպես Քիմիական զենքերի արգելման կազմկերպության ասիական մասնաճյուղի (OPCW ) նախագահ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2017 08:23 Asia/Tehran
  • ԻԻՀ ընտրվել է Քիմիական զենքերի արգելման հանձնաժողովի անդամ

Քիմիական զենքերի արգելման կազմկերպության հանձնաժողովի 19-րդ նիստի ընթացքում, այդ կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչ և Նիդերլանդներում ԻԻՀ դեսպան Ալիռեզա Ջահանգիրին ընտրվել է որպես կազմակերպության հանձնաժողովի նախագահ: 2016 թ-ին նույնպես ԻԻՀ ընտրվել էր որպես Քիմիական զենքերի արգելման կազմկերպության ասիական մասնաճյուղի (OPCW ) նախագահ:

Իրանը Արևմուտքի կողմից Սադդամի ռեժիմին տրամադրված քիմիական զենքերից մեծ վնասներ է կրել:

Սադդամի ոճրագործ ռեժիմը Իրանի դեմ պարտադրյալ պատերազմի ընթացքում բազմիցս դեմ քիմիական զենք էր կիրառել: Առաջին անգամ 1981 թ. Իրաքի ռեժիմը Իրանի դեմ կիրառել է քիմիական զենք: Այնուհետև մինչև պատերազմի ավարտը իրաքցի ուժերը 3500 անգամ Իրանի դեմ կիրառել են քիմիական ռումբեր, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են ավելի քան 100 հազար իրանցիներ: 

Քիմիական զենքերի կիրառման հետևանքով ավելի քան 100 հազար իրանցի վիրավորների և հազարավոր զոհերի առկայությունը վկայում է միջազգային կառույցների անտարբերության մասին այդ խնդրի նկատմամբ:  

Սադդամի ռեժիմի կողմից  ութամյա պարտադրյալ պատերազմի ընթացքում Իրանի դեմ քիմիական զենքերի  կիրառումը պատճառ դարձավ, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի այդ չարաբաստիկ երևույթի դեմ: 

Քիմիական զենքերի կիրառումն հակասում է Ժնևյան արձանագրությանը և արգելու է այդ զենքերը: 

Սակայն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը  երկակի մոտեցում է դրսևորում այդ հարցում: 

Իրան-Իրաք պատերազմի ընթացքուն և նրանից հետո հրապարակված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ ընդհանուր առմամբ 207 եվրոպական, հոլանդական, գերմանական և ֆրանսիական ընկերություններ քիմիական սպառազինություն են վաճառել Սադդամի բաասական ռեժիմին: 

Ցավոք այժմ էլ որոշ երկրներ այդ թվում Բրիտանիան, Կանադան և Բրիտանիան արգելված զենքեր, այդ թվում ֆոսֆորային ռումբեր և քիմիական զենք են տրամադրում Սիրիայի ահաբեկիչներին և Սուդյան Արաբիայի նման ոճրագործ ռեժիմին: 

Անկասկած քանի դեռ նման այդ տեսակ երկակի քաղաքականությունները շարունակվում են հնարավոր չիլինի աշխարհում խաղաղություն հաստատել: 

Հենց այդ պատճառով ԻԻՀ մեծ կարևորություն է տալիս քիմիական զենքերի արգելման արձանագրությանը: Իրանի համագործակցությունը Քիմիական զենքերի արգելման կազմկերպության  հետ վկայում է Իրանի հանձնառության մասին  Քիմիական զենքերի արգելման արձանագրությանը:

Որպես քիմիական զենքերի զոհ՝ Իրանը  ակտիվ մասնակցություն է բերել  այդ տեսակ զենքերը արգելող միջազգային ջանքերին: 

Քիմիական զենքերի արգելման կազմկերպության հանձնաժողովի 19-րդ նիստի ընթացքում Իրանի ընտրությունը որպես հանձնաժողովի նախագահ հարմար առիթ է ստեղծում ԻԻՀ համար, որպեսզի իր ջանքերն կենտրոնացնի միջազգային հանձնառությունների լիակատար իրականացման ուղղությամբ: