Հակաիրանական սադրանք ՝ ԱՄՆ-Արաբիա բանակցությունների առանցքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62584-Հակաիրանական_սադրանք_ԱՄՆ_Արաբիա_բանակցությունների_առանցքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան ուղևորությունը մեկնարկել է ահաբեկչության դեմ պայքարի, խաղաղության հաստատման և կրոնների միջև երկխոսության կարգախոսներով: Ուղևորության մեկնարկը տրվել է մի երկրից, որը հենց ամերիկացիների խոստովանությամբ, համարվում է նոր ահանեկչության ու ծայրահեղականության օրրանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2017 08:25 Asia/Tehran
  • Հակաիրանական սադրանք ՝ ԱՄՆ-Արաբիա բանակցությունների առանցքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան ուղևորությունը մեկնարկել է ահաբեկչության դեմ պայքարի, խաղաղության հաստատման և կրոնների միջև երկխոսության կարգախոսներով: Ուղևորության մեկնարկը տրվել է մի երկրից, որը հենց ամերիկացիների խոստովանությամբ, համարվում է նոր ահանեկչության ու ծայրահեղականության օրրանը:

Մայիսի 20-ին, Ռիադում Ռեքս Թիլերսոնի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, Արաբիայի ԱԳ նախարար ՝ Ադել Ալ-Ջոբայրն ասել է.«Պետք է գործի անցնել ՝ տարածաշրջանում   Իրանի սադրիչ քայլերը կանխելու համար»: Իսկ Թիլերսոնն ասել է .«Արաբիան կարևոր դեր ունի ահաբեկչության դեմ, մասնավորապես ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի հարցում Իրանի հետ համաձայն երկրներին առաջնորդելու գործում»:

Հակաիրանական մեղադրական խոսքերն այնպիսի պայմաններում են առաջ քաշվում, երբ ԱՄՆ-ն և Արաբիան համագործակցում են տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների ստեղծման գործում: Նրանք շարունակում են սատարել Իրաքում և Սիրիայում ակտիվ ահաբեկիչներին: Թվում է, որ այս կտրվածքում , 100 միլիարդ դոլարի համաձայնագիր կնքելով, Արաբիան փորձում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերություններ հստատելու դրդապատճառ ստեղծել և պահպանել տարածաշրջանում իր դիրքը: Իսկ Արաբիան ԱՄՆ-ի համար կաթնատու կով է համարվում: Պարսիցծոցյան մյուս երկրներն անկարող են մասնակիցը դառնալ անվտանգության ու քաղաքական այս խաղին: Ընդսմին, վերջիններս պետք է հետևեն տարածաշրջանում Արաբիայի արկածախնդրական քաղաքականությանը, ինչի հետևանքով մի քանի դաշնակիցների, այդ թվում` Էմիրությունների հետ տարաձայնություններ են առաջացել:

Արաբիան ձգտում է Վաշինգտոնի հետ հարաբերություններում նոր կարգեր սահմանել ՝ տարածաշրջանում իր խարխլված դիրքը պաշտպանելու համար: Այս նպատակն իրականացնելու համար, Արաբիան ԱՄՆ-ի հետ 100 միլիարդ դոլարի համաձայնագիր և այլ շահավետ պայմանգրեր է ստորագրել , որոնց շահույթը հատում է 300 միլիարդ դոլարի սահմանը: Իր այդ քայլն արդարացնելու համար, Արաբիան հայտարարում է , որ տեղաշարժերի նպատակն է իսլամական երկրների ու Արևմուտքի միջև թշնամանքին վերջ դնելը: սակայն հարց է առաջանում, թե արդյո՞ք Արաբիային զենքի վաճառքի իմաստը ՝ Միջին արևելքի անվտանգության երաշխավորումն է: 

Պարզ է , որ ԱՄՆ-Արաբիա շահերը չեն գոյանալու տնտեսական գործակցության ու կառուցողական համագործակցության ճանապարհով : Դա ստացվելու է Իրաքի, Եմենի ու Սիրիայի նման երկրներում պատերազմ սանձազերծելով, սպառնալիքն ու սպանությունը տարածելով և պառակտում սերմանելով: Ռիադի համոզմամբ, Իրանն այդ հարցում իրենց կողքին չի կանգնելու: Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը պարզաբանելիս, ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր հոդվածում գրել է.«Իրանը խաղաղությանը և միջազգային համագործակցության նկատմամբ պատասխանատվություն ունեցող , նաև հարևան ու տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ է անում դեմ գնալ բոլոր սցենարներին, որոնք տարածաշրջանում մարդկային աղետներ առաջացնելու նպատակ են հետապնդում»: