ԱՄՆ-ի կոնգրեսը պատրաստվում է հարցաքննել նախագահ Թրամփին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62612-ԱՄՆ_ի_կոնգրեսը_պատրաստվում_է_հարցաքննել_նախագահ_Թրամփին
ԱՄՆ-ի կոնգրեսի դեմոկրատական կուսակցության ֆրակցիայի ղեկավար Նանսի Պլուսին տեղեկացրել է, որ «Թրամփ-Ռուսաստան» հարաբերության վերաբերյալ ստեղծված սկանդալի կապակցությամբ կոնգրեսը պատրաստվում է հարցաքննել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2017 14:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի կոնգրեսը պատրաստվում է հարցաքննել նախագահ Թրամփին

ԱՄՆ-ի կոնգրեսի դեմոկրատական կուսակցության ֆրակցիայի ղեկավար Նանսի Պլուսին տեղեկացրել է, որ «Թրամփ-Ռուսաստան» հարաբերության վերաբերյալ ստեղծված սկանդալի կապակցությամբ կոնգրեսը պատրաստվում է հարցաքննել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։

Պլոսիի տեսակետից ԱՄՆ-ի Հետախուզական  դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմզ Քոմիին պաշտոնից հեռացնելը հարմար ենթահող է ստեղծել ԱՄՆ-ի օրենսդիրների համար նախագահին պատասխանատվության կանչելու: 

Չնայած կոնգրեսի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մեծամասնությունը  դեմ են Դոնալդ Թրամփին պատասխանատվության կանչել, սակայն մի խումբ ներկայացուցիչներ  համոզված են, որ պետք նրան հարցաքննել:

Նրանց կարծիքով ժողովրդավարության, արդարության և օրենքի գաղափարների ներքո կուսակցության պատիվը պաշտպանելու նպատակով արժե զոհել Թրամփին:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի կասկածելի կապերը Ռուսաստանի ֆինանսական կենտրոնների և անձանց հետ և վերջերս ՀԴԲ-ի ղեկավար Քոմիին պաշտոնից հեռացնելը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հարցաքննելու հարցը թևակոխի նոր փուլ: 

Նյու Յորք Թայմզ օրաթերթը բացահայտել էր, որ Թրամփը Քոմիից պահանջել էր դադարեցնել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունների կապակցությամբ ՀԴԲ-ի կողմից անցկացվող հետաքննությունը:

ԱՄՆ-ի օրենքների համաձայն՝ նախագահի կամ Ֆեդերալ պաշտոնատարներին հարցաքննելը բաց գործընթաց է պահանջում:

ԱՄՆ-ի օրենքների համաձայն՝ կոնգրեսը այն պայմաններում կարող է նախագահին հարցաքննել, երբ վերջինս մեղադրվի կեղծ երդման, իրականությունը թաքցնելու և դատական հետաքննության գործընթացը շեղելու մեջ: Այդ դեպքում նախ կոնգրեսում քվեարկություն կանցկացվի և մեղադրանքը ապացուցվելու դեպքում սենատը իր դատական գործընթացով նախագահին կդատապարտի և վերջնական վճիռ կկայացվի: 

ԱՄՆ-ի քաղաքական համակարգի պատմությունը վկայում է, որ մինչ այժմ նախկին նախագահներ Ռիչարդ Նիքսոնը, Էնդրյու Ջանսոնը և Բիլ Քլինթոնը հարցաքննվել են կոնգրեսում, իսկ Նիքսոնը նախքան կոնգրեսի վճռի կայացումը հրաժարվել է նախագահի պաշտոնից: Մյուս երկու նախագահները մեկ քվեի տարբերությունբ փրկվել են կոնգրեսի վճռից:

Նյու Յորք Թայմս օրաթերթի կատարած բացահայտման հետևանքով ներկայումս Թրամփը հայտնվել է մեծ մեղադրանքի առջև և հավանական է իրականությունը թաքցնելու մեղադրանքով կոնգրեսի կողմից հարցաքննման ենթարկվի: 

Նյու Յորք Թայմս օրաթերթի հաղորդման համաձայն՝ վերջերս Ռուսաստանի պաշտոնատարների հետ ունեցած հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը  ասել է.«Քոմիին պաշտոնից հեռացնելով թեթևացել է իր վրա գործադրվող ճնշումները»: Սակայն չպետք է անտեսել այն, որ օրերս Քոմին հայտնել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ Թրամփի կապերի գործի վերաբերյալ լռությունը կոտրել: 

Մյուս կողմից Թրամփի անխոհեմ քայլերը պատճառ են դարձել, որ  ԱՄՆ-ի հասարակության շրջանում  կտրուկ ընկել է նրա վարկանիշը: Մի խոսքով նախքան կոնգրեսում Թրամթին հարցաքննելը, արդեն այդ գործընթացն սկսել է ԱՄՆ-ի հասարակայնության շրջանում և ԶԼՄ-ներում: